Փլավիոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փլավիոսների ընտանիքը
Փլավիոսների տոհմածառը

Փլավիոսներ (լատ․՝ Flavii), հռոմեական կայսրերի դինաստիա 69–96-ին։ Հիմնադիրը Տիտոս Փլավիոս Վեսպասիանոսն էր (69–79), մյուս ներկայացուցիչները՝ նրա որդիները՝ Տիտոսը (79–81) և Դոմիցիանոսը (81–96)։ Փլավիոսների օրոք պրովինցիալ ավագանու շատ ներկայացուցիչներ ընդգրկվել են ծերակույտի և հեծյալների դասի մեջ։ Փլավիոսներն, առավել լայն չափերով, քան իրենց նախորդները՝ Հուլիոս–Կլավդիոսները, պրովինցիաների բնակչության վրա տարածել են հռոմեական և լատինական քաղաքացիության իրավունքը, ինչը նպաստել է կայսրության հասարակական հենարանի ընդլայնմանը։ Փլավիոսների այդօրինակ քաղաքականությունը հաճախ առաջացրել է ծերակույտի դժգոհությունը։ Փլավիոսներ Արևելքում վարել են համեմատաբար խաղաղ քաղաքականություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png