Բամբիշ Արշակունի
Բամբիշ Արշակունի | |||
| |||
---|---|---|---|
Ծննդյան օր | 4-րդ դար | ||
Վախճանի օր | 4-րդ դար | ||
Դինաստիա | Արշակունիներ | ||
Հայր | Խոսրով Գ[1][2] | ||
Ամուսին | Աթանագինես[3][2] | ||
Զավակներ | Ներսես Ա Մեծ[4][2] |
Բամբիշ Արշակունի (4-րդ դար - 4-րդ դար), արքայադուստր Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունում։
Մեծ Հայքի արքաներ՝ Խոսրով Գ Կոտակի (330-338) դուստրը և Տիրան Բ-ի (338-350) քույրը, Ամենայն Հայոց կաթողիկոս Հուսիկ Ա Պարթևի (295-374) որդու՝ Աթանագինեսի կինը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի մայրը, Արշակունիների թագավորական տոհմից[5][6][7]։
Ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բամբիշը սերվում է Արշակունիների թագավորական տոհմից, հայրը՝ Մեծ Հայքի արքա Խոսրով Գ Կոտակն (330-338) է։ Մոր անունն անհայտ է։ Նրա եղբայրն է՝ Մեծ Հայքի արքա Տիրան Բ-ն (338-350), քույրը՝ Վարազդուխտը, ով ամուսնացել էր Բամբիշի ամուսնու՝ Աթանագինեսի երկվորյակ եղբոր՝ Պապի հետ[5][6][7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բամբիշի ծննդյան թվականն անհայտ է։ Նա ամուսնացել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Հուսիկ Ա Պարթևի որդու՝ Աթանագինեսի հետ։ Որդին՝ Ներսեսը հետագայում՝ 353 թվականին դառնում է Ամենայն հայոց կաթողիկոս[5][6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 86—87.
- ↑ 2,0 2,1 2,2 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 108. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 87 et 243.
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 243.
- ↑ 5,0 5,1 5,2 «Պատմութիւն Հայոց», Փավստոս Բուզանդ, Գ․ ժե, ժթ, Դ․ գ․
- ↑ 6,0 6,1 6,2 «Պատմութիւն Ս․ Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի․ Սոփերք», Մեսրոպ Երեց, Վենետիկ, 1853, հատոր Զ, էջ 13․
- ↑ 7,0 7,1 7,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 378․