Մանաճիհր Ռշտունի (4-րդ դար)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
| Մանաճիհր Ռշտունի | ||
| ||
|---|---|---|
| 4-րդ դարի սկիզբ - 338 | ||
| Հաջորդող | Զորա Ռշտունի | |
| Ծննդյան օր | 3-րդ դար | |
| Վախճանի օր | 338 | |
| Դինաստիա | Ռշտունիներ | |
| Քաղաքացիություն | ||
| Զավակներ | Զորա Ռշտունի և Մեհենդակ Ռշտունի | |
Մանաճիհր Ռշտունի (3-րդ դար - 338), հայ նախարար և զորավար Մեծ Հայքում, Վասպուրական աշխարհի Ռշտունիք գավառի տանուտերը, Ռշտունիների նախարարական տոհմից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանաճիհր Ռշտունին եղել է Մեծ Հայքի արքա Տրդատ Գ Մեծի չորս զորավարներից մեկը՝ Սասանյան Պարսկաստանի արքա Շապուհ Բ-ի դեմ պատերազմի ժամանակ։ Խոսրով Գ Կոտակի կառավարման ժամանակ եղել է Մեծ Հայքի հարավային բանակի զորավարը և ճնշել Աղձնիքի բդեշխի ապստամբությունը[1]
Մանաճիհր Ռշտունին Մծբինում ձերբակալելով քրիստոնեական քարոզիչներ Հակոբ Մծբնացի եպիսկոպոսին ու նրա կողմնակիցներին, նրանց Ռշտունիք գավառի Մանակերտ բերդի պարսպից նետում է Վանա լիճը, որի համար Հակոբ Մծբնացին նրան նզովում է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 192․