Հայոց Միջագետք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միջագետք Հայոցից)
Հայոց Միջագետք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում էԵդեսիայի գավառ, Միգդոնիա, Ծավդեք գավառ
Գլխավոր քաղաքԵդեսիա
Այլ քաղաքներԱմիդ, Մծբին
Կառավարող տոհմ(եր)Երվանդունիներ, Արշակունիներ (նաև Օսրոյենեի Արշակունիներ), Արտաշեսյաններ
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
ԲԾՄ
 • Առավելագույն բարձրություն
 • Ամենացածր կետ

 - մ
 - մ
Ներկայիս երկրներԹուրքիա Թուրքիա
Սիրիա Սիրիա
Իրաք Իրաք
Ազգային կազմ
ՊատմականՀայեր
ՆերկաՀայեր, ասորիներ, արաբներ, քրդեր, թուրքեր
Կրոնական կազմ
ՊատմականՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՆերկաԻսլամ
Հայոց Միջագետքը Մեծ Հայքի քարտեզի վրա

Հայոց Միջագետք նաև՝ Հայկական Միջագետք, Հյուսիսային Միջագետք, Միջագետք Հայոց, երկրամաս Միջագետքում, նահանգ Մեծ Հայքում, նրա հարավ-արևմտյան կողմում։

Սահմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց Միջագետքը ընդգրքում էր Մասիուս լեռնաշղթայի հարավային, մասամբ հյուսիսային շրջանները, Եփրատ գետի ձախ կողմում։ Հյուսիսից սահմանակից էր Ծոփք և Աղձնիք աշխարհներին, հարավից Ասորական Միջագետքին, արևմուտքից Կոմմագենեին, հարավ-արևելքից Ադիաբենեին։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց Միջագետքը ուներ արգավանդ հողատարածություններ, որոնք ոռոգվում էին Եփրատի և Տիգրիսի ու նրանց վտակների ջրերով։ Հայտնի էր խաղողի, տարբեր տեսակի պտուղների, բամբակի ու հացահատիկների մշակությամբ, խոշոր ու մանր անասնապահությամբ ու ձիաբուծությամբ։ Հնում երկրամասի տարածքում եղել են նաև անտառներ։ Ընդերքն ունի նավթի հարուստ պաշարներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոմանք Հայոց Միջագետքը նույնացնում են Աղձնիքի և Չորրորդ Հայքի հարավային գավառների հետ, որը անընդունելի է։ Հայոց Միջագետքը հնագույն ժամանակներից մտնում էր Մեծ Հայքի կազմի մեջ։ Մ.թ.ա. 37 թվականին Մեծ Հայքից անջատվեց, բայց նրա հյուսիսային գավառները մնացին Աղձնիքի և Ծոփքի կազմում։ Դրանից հետո, երկար ժամանակ Հայոց Միջագետքը դարձավ կռվախնձոր Հռոմի և Պարսկաստանի համար, դրա համար էլ Անանիա Շիրակացու կողմից վերամշակված և, այդ պատճառով՝ թյուրիմացաբար վերջինիս վերագրված «Աշխարհացույց»-ում այն իբրև Մեծ Հայքի նահանգ չի հիշատակվում։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց Միջագետքի ազգաբնակչության մի զգալի մասը մ.թ.ա. 37 թվականի հետո էլ դարեր շարունակ կազմում էին հայերը։

Նշանավոր քաղաքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց Միջագետքի նշանավոր քաղաքներն էին Ամիդը, Մծբինը, Ուռհան։

Թուրքական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական տիրապետության շրջանում երկրամասի տարածքը բաժանված էր Ուրֆայի, Ռակկայի, Բիրեջիքի, Մոսուլի, Մարդինի և այլ շրջանների, որոնցում ապրող հայերը զանգվածաբար կոտորվեցին կամ տարագրվեցին 1915-1920 թվականներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 567