Կումմուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Կումմուխ
մ.թ.ա. 870 - մ.թ.ա. 708  
Քարտեզ

Kummuh.svg

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կումմուխ
Իշխանություն
Պետական կարգ թագավորություն
Պետության գլուխ թագավոր

Կումմուխ (ռուս.՝ Куммух, անգլ.՝ Kummuh, Կումուխ, Կումմուխի, Կումմուխու, Կումախա, Կոմմագենե), պատմական երկիր (երկրամաս)՝ քաղաք-պետություն Հայոց (Վերին) Միջագետքում, Եփրատի հովտում: Հիշատակվել է մ.թ.ա. 12-րդ դարում, Ասորեստանի Թիգլաթպալասար Ա թագավորի մի արձանագրության մեջ, որպես Կադմուխ անվան այլաձև: Հիշատակվել է նաև Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Ըստ Նիկողայոս Ադոնցի Կումմուխը գրավվել է Վանի թագավորության կողմից Սարդուրի Բ-ի օրոք և համապատասխանում է հետագայի Կոմմագենեին: Ուրիշների կարծիքով Կումմուխը հեթական աղբյուրներում հիշատակված Կումախա երկիրն է[1]:

Հայասա-Ազզի համադաշնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումմուխը (անտիկ դարաշրջանի Commagenae) Հայասա-Ազզի համադաշնության երրորդ քաղաք-պետությունն էր, որը կազմավորվում է Մալդիայից հարավ, Եփրատի աջ ափին: Նրա մայրաքաղաքը՝ Կումմախան (անտիկ դարաշրջանի Սամոսատը, այժմ՝ Սումեյսատ) գտնվում է Եփրատի այն գետանցի մոտ, որի նշանակությունը հետագայում մեծանում է[2]:

Հայաստանը և հարակից շրջանները 15-12-րդ դարերում

Կումմուխի երկրի արքայացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հաթթածիլի (Հաթուսիլիս) (մոտ 870)
  2. Կունդաշպի (մոտ 854)
  3. Ուսպիլուլումե (մոտ 805)
  4. Կուշտաշպի (մոտ 750 - 732).
  5. Մուտալլու (Մուվաթալիս)(մոտ 732 - 708)
  • 708 - 612 թվականներ՝ ասորական նվաճումներ
  • 612 - 550 թվականներ՝ մարական նվաճումներ
  • 550 - 333 թվականներ՝ պարսկական նվաճումներ
  • 333 թվական՝ մակեդոնական նվաճումներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 271
  2. Հայ Ժողովրդի Պատմություն, Հատոր 1, Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 ., էջ 196

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 271
  • Հայ Ժողովրդի Պատմություն, Հատոր 1, Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 ., էջ 196