Միգդոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միգդոնիա (հուն. Μυγδονία, հայկական աղբյուրներում՝ Արուաստան, ասորականում՝ Բեյթ Արաբայե կամ Ղարոբ, բյուզանդականում՝ Βεαρβαές), պատմական երկիր։ Գտնվել է Միջագետքի հյուսիսարևելյան մասում և տարածվել Մասիոս լեռներից ու Խաբուր գետից արլ․՝ մինչև Տիգրիս (5850 կմ2 տարածություն)։ Խաբուր գետով բաժանվել է Օսրոենեից։ Մինչև մ․ թ․ 37-ը Միգդոնիան եղել է Մեծ Հայքի կազմում և Հայաստանի հարավային սահմանի կարևոր նահանգներից մեկը։ 37 թվականին պարթևաց արքա Արտավան III Միգդոնիան անջատել է Հայաստանից և կցել Ադիաբենեի թագավորությանը։ Միգդոնիայի մայրաքաղաքը Մծբինն էր, որը հունական աղբյուրներում կոչվել է նաև Միգդոնիա-Անտիոք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 530 CC-BY-SA-icon-80x15.png