Օսրոյենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օսրոենեից)
Jump to navigation Jump to search

Օսրոյենե, արամեական (ասորական) հայկական հելլենիստական տիպի պետություն Հյուսիսային Միջագետքում՝ Եդեսիա մայրաքաղաքով (մ.թ.ա. 132-մ.թ. 216)։ Հիմնական բնակիչները եղել են հայերը, ասորիները, բնակվել են նաև պարթևներ, արաբներ և հրեաներ։

Իշխող գահատոհմի ներկայացուցիչների մեծ մասը կրել են Աբգար անունը։ Ասորական «Ադդայի վարդապետություն» երկի հայերեն հին թարգմանության մեջ Եդեսիայի թագավորությունը (Օսրոյենե) հայկական է համարվում: Մովես Խորենացին հենվելով այդ թարգմանության, հավանաբար նաև այլ աղբյուրների վրա, Աբգար Ե-ին, ինչպես նաեւ Օսրոյենեի արքայատան մյուս ներկայացուցիչներին հայ է համարել, բացի այդ պնդել, որ Աբգար Ե-ն ազգակցական կապ է ունեցել հայոց Սանատրուկ թագավորի հետ:

Այլ աղբյուրներ ենթադրում են, թե արքայատունը արաբական ծագում է ունեցել, սակայն հետո արամեացել է։

Տիգրան Բ և Սանատրուկ թագավորների օրոք Օսրոյենեն ժամանակավորապես մտել է Հայաստանի կազմի մեջ։

Աբգար Ա-ին հաջորդած Աբգար Բ-ն Հռոմի եւ Պարթեւստանի միջեւ ծագած պատերազմում աջակցում էր հռոմեացիներին: Հռոմեական աղբյուրները պնդում են, որ Ք.ծ.ա 54թ. սկսված պատերազմում հենց Աբգար Բ-ն է հիմնական պատճառը դարձել, որ Կրասոսը ծանր պարթություն է կրել պարթեւներից: Հայոց արքա Արտավազդ Բ-ն հռոմեացիներին հորդորել է շարժվել Հայաստանի տարածքով, սակայն Աբգար Բ-ն պնդել է, թե շատ ավելի շահավետ եւ արդյունավետ կլինի, եթե հռոմեական բանակն անցնի անմարդաբնակ Միջագետքով: Լսելով Աբգարին Կրասոսն ընկնում է պաշարման մեջ եւ ծանր պարտություն կրում: Հաղթանակից հետո պարթեւների թագավաորի հրամանով Աբգար Բ-ն գլխատվում է:

Արևելաքրիստոնեական, այդ թվում՝ հայկական եկեղեցական ավանդությունը պնդում է, որ Օսրոյենեի՝ մ.թ. I դ. առաջին կեսին ապրած Աբգար V Ուքքաման («Սև») պատմության մեջ քրիստոնեություն ընդունած առաջին թագավորն էր, ընդ որում նա, Հիսուսին Աստծո որդի է ճանաչել դեռևս նրա կենդանության օրոք։

Որոշ գիտնականներ, որեւէ ապացույց չպերելով, անելով միայն ենթադրություններ, նշում են, թե իբր խոսքը ոչ թե Աբգար Ե-ի, այլ Աբգար VIII Մեծ-ի մասին է (177-212) թագավորի մասին է:

216-ին Կարակալլա կայսրը կործանել է Օսրոյենեի թագավորությունը և այն դարձրել հռոմեական նահանգ։ Այնուհետեւ Օսրոյենեն որպես պետություն այլեւս գոյություն չի ունեցել:


Օսրոյենեի արքաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png