Աբգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)
Աբգար (Աբգարիոս)

(դասական ասորերեն՝ ܐܒܓܪ‎ (Aḇgar))

ասորերեն
Սեռ՝ արական
Թարգմանաբար՝ ավագ այր (ըստ Մովսես Խորենացու)
Այլ լեզուներով՝

անգլ.՝ Abgar
հուն․՝ Ἄβγαρος (Ábgaros) (հին)
լատ.՝ Abgarus
ռուս.՝ Абга́р (Abgár), Авга́рь (Avgárʹ)

Կապված հոդվածներ սկսող «Աբգար»-ով

բոլոր հոդվածները«Աբգար»-ով

Աբգար, հայկական արական անձնանուն: «Կոչիւր աւագ այր, վասն առաւել հեզութեանն և իմաստութեանն, որում յետոյ և տիքն. զայս ոչ կարելով ուղղախօսել Յունաց և Ասորւոց կոչեցին Աբգարիոս»[1], հայտնում է պատմիչ Մովսես Խորենացին: Նրան կրկնում է նաև Վարդան Արևելցին՝. «Որդի նորա Աւագայրն, զոր Ասորիք Աբգար կոչեն»[2]:

Որոշ գիտնականներմ մասնավորապես ֆրանսիացի հայագետ-արևելագետ Օգյուստ Կարիերի կարծիքով անունն ասորական ծագում ունի: Նրանք իրենց վարկածը հիմնավորում են նրանով, որ ասորերենում առկա է abgārā «կաղ» բառը[3][4], համեմատական է լատիներեն Claudius արական և Claudia իգական անունները, որոնք նույնպես նշանակում են «կաղ»:

Աբգար անունն էին կրում Օսրոենեի թագավորության (Ուռհայաստան) բոլոր թագավորները, որոնց տոհմը թագավորեց մ.թ.ա. 136 թվականից մինչև մ.թ. 217 թվականը: Անտոնիոս Կարակալլա կայսրը 217 թվականին գրավում է Եդեսիան և վերջ դնում այդ թագավորությանը:

Պատահական նմանություն ունի նաեւ արաբերեն عبقري ('Abqarī) «կատարյալ մարդ, ցեղի մեջ ամենից փառավոր և ազդեցիկ մարդը»[5]:

Պարսկերենում «աբ» նշանակում է ջուր:

Աբգար անունը գործածական է բացառապես հայերի մոտ: Ոչ ասորիները, որ արաբները, ոչ պարսիկներն Աբգար անունով իրենց զավակներին չեն անվանակոչում:

Հայտնի անվանակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի տոհմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պատմություն Հայոց», Մովսես Խորենացի, Գլուխ Բ, իզ
  2. «Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի», Վարդան Արևելցի, Վենետիկ, 1862, էջ 33
  3. «Աբգարու զրոյցը Մովսէս Խորենացւոյ Պատմութեան մէջ», Օգյուստ Կարիեր, թարգ՝. Գաբրիել Մենևիշյանի, Վիեննա 1897, էջ 64
  4. «Brockelmann Lex.», syr. էջ 1բ
  5. «Կամուս ալ-մուհիտ» (Ծովի համատարած անդունդ), Ֆայրուզաբադի, Կ.Պոլիս, Հատոր Բ, էջ 20
  6. «Եկեղեցական պատմութուն», Եվսեբիոս Կեսարացի, էջ 59-66