Աբգար Մուրադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբգար Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1944 (80 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ և մանկավարժ |
Գործիքներ | կլառնետ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1971) |
Պարգևներ |
Աբգար Գուրգենի Մուրադյան (ապրիլի 3, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կլառնետահար[1], մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1985)[2]: Պրոֆեսոր (2004): Հայ արդի կոմպոզիտորների երկերի առաջին կատարողներից[3]։
Արմեն Մուրադյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբգար Մուրադյանը ծնվել է 1944 թվականի ապրիլի 3-ին, Երևան քաղաքում։ Զինվորական ծառայություն է անցել Լիտվայում, որտեղ էլ հետաքրքրվել է կլարնետով[4]։ 1971 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ 1966-1990 թվականներին եղել է ՀՀ հեռուստառադիոյի սիմֆոնիկ, 1990-1992 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի կլառնետների խմբի կոնցերտմայստեր։ 1970 թվականից դասավանդել է Երևանի համար 1 արվեստի դպրոցում, 1976-1989 թվականներին, միաժամանակ՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1986 թվականից՝ կոնսերվատորիայում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմում գործում է «Աբգար Մուրադյան» դուետը[5]՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) կազմով[6], որն առաջին անգամ հանդես է եկել 2015 թվականին։
- 2013 թվականին Երևանում մեկնարկել է Աբգար Մուրադյանի անունը կրող Երիտասարդ կլարնետահարների առաջին հանրապետական մրցույթը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Энциклопедия кларнета»». maistre1.narod.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Болотин С. В. Энциклопедический биографический словарь музыкантов-исполнителей на духовых инструментах. - 2-е изд., доп. и перераб. - М.: Радуница, 1995. - С. 185. - 4000 экз. - ISBN 5-88123-007-8.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 174։
- ↑ «Աբգար Մուրադյանը երևույթ էր»
- ↑ «Աբգար Մուրադյան» դուետն առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև
- ↑ ««Աբգար Մուրադյան» դուետը Չինաստանում կներկայանա 6 համերգով». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 3 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կլառնետահարներ
- Հայ մանկավարժներ
- Հայ պրոֆեսորներ