Աբգար Մովսիսյան
Աբգար Մովսիսյան | |
---|---|
Ծնվել է | 1905 ապրիլի 1 |
Ծննդավայր | Խալիլչաուշ |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1967 | (տարիքը 62)
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Հայրենական Մեծ պատերազմի առաջին աստիճանի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններ |
Աբգար Խաչատուրի Մովսիսյան (ապրիլի 1, 1905 - սեպտեմբերի 21, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային մանկավարժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1963), ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Հայկական մանկավարժական ինստիտուտի պատմատնտեսագիտական ֆակուլտետի պատմության բաժինը։ 1932-1934 թվականներին եղել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության բաժնի, ապա՝ վարչության պետ։
1934-1935 թվականներին խմբագրել է «Կոմունիստական լուսավորություն», ապա «Կուլտուրական ֆրոնտ» և «Խորհրդային դպրոց» պարբերականները։
Հայրենական պատերազմի մասնակից, 1944-1946 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության դպրոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ապա՝ նախարարի տեղակալ։ 1932-1962 թվականներին դասախոսել է հանրապետության բուհերում և եղել Երևանի պետական համալսարանի մանկավարժության-հոգեբանության ամբիոնի վարիչ։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ակնարկ հին հայերի կրթության մասին» (1939)
- «Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (10-15-րդ դարեր) (1958)
- «Հայ դպրոցի և ման կավարժության պատմությունից, սկզբից մինչև 18-րդ դար» (1968)
- «Ակնարկներ Սովետական Հայաստանի հանրակրթական դպրոցի պատմության»
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Հայրենական Մեծ պատերազմի առաջին աստիճանի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Մովսիսյան Աբգար Խաչատուրի» հոդվածից (հ․ 8, էջ 43 )։ ![]() |
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Սեպտեմբերի 21 մահեր
- 1967 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայ գիտնականներ
- Հայ մանկավարժներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Մանկավարժական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ