Խաչալույս
| Գյուղ | ||
|---|---|---|
| Խաչալույս | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառ | Խնուսի գավառ | |
| Այլ անվանումներ | Խալիլ Չայուշ. Խալիլ-Չավուշ, Խալիլ Չավուշ, Խալիլ Չաուշ, Խալչավուշ, Խալչաուշ, Կալիլ Չաուշ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 846 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Խաչալույս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խնուսի գավառում։ Գտնվում էր Արոս գետի ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսացել է Խնուսի դաշտի նշանավոր գյուղերից մեկը։
Բնակիչները քաջ, ռազմասեր և արհեստավոր մարդիկ էին։ 1890-ական թվականներին ակտիվ մասնակցություն են ունեցել թուրքերի դեմ մղված ազատագրական պայքարներում։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 85 տուն հայ և 30 տուն քուրդ բնակիչ։ 1915 թվականին ուներ մոտ 200 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, ջուլհակությամբ և գորգագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչալույսն ուներ Ս. Սարգիս Զորավար անունով քարակերտ եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչալույսում է ծնվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Մովսիսյանը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 660
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 706)։ |
