Աբգար Ափինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Աբգար Ափինյան
Ծնվել է փետրվարի 5, 1960 (57 տարեկան)
Ծննդավայր Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան
Մասնագիտություն Բանասեր
Լեզու Հայերեն
Ազգություն Հայ
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Կրթություն Երևանի պետական համալսարան

Աբգար Ափինյան (փետրվարի 5, 1960, Վանաձոր) հայ գրականագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ համալսարանի ասպիրանտուրան։ 1986 թ.-ին «Ստեփան Զորյանը և ռուս գրականությունը» աշխատության համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2005 թվականից Ստեփան Զորյանի գրական ժառանգության հանձնաժողովի նախագահն է։

1994-1996 թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պետը, Գարեգին Ա Վեհափառ Հայրապետի մամլո քարտուղարը։

1996-2001 թթ. եղել է Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, 2001 թ.-ից՝ ՀԳՄ «Նոր-Դար» ընկերության նախագահը։ 1995 թ.-ից «Նոր-Դար» ամսագրի գլխավոր խմբագիրն է, ապա՝ ամսագրի խմբագրական խորհրդի նախագահը։

2011 թ.-ին ընտրվել է Երևանի Գրողների Միության նախագահ։

2011 թ.-ից «ՄՇԱԿՈՒՅԹ» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն է։ 1987 թ.-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, 2003 թ.-ից՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ ՀՊՄՀ ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ է 2007 թ.-ից։ Հայաստանի գրողների միության «Նոր-Դար» գրականագիտական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահն է[1]։

Գիտական աշխատանքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփան Զորյանը և ռուս գրականությունը, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1988 թ.։
  2. Համաշխարհային գրականություն, Դասագիրք միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար, երկրորդ մաս, հեղինակցությամբ Մ. Ասլանյանի, Երևան, «Լույս» հրատարակչություն, 1995 թ.։
  3. Գրականություն և ճակատագիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 1996 թ.։
  4. Կարմիր լիալուսին, Վարդան Գրիգորյանի պատմավեպը, Երևան, «Վան Արյան» հրատարակչություն, 1997 թ.։
  5. Սիրո տարածություն. Երեք էտյուդ Մարո Մարգարյանի մասին, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 1999 թ.։
  6. Վլադիմիր Մայակովսկու մահն ու անմահությունը, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2002 թ.։
  7. XVIII-XIXդդ. ռուս գրականության պատմության ակնարկներ։ Գիրք Ա, Երևան, «Նոր-Դար», 2007 թ.։
  8. XIXդ. ռուս գրականության պատմության ակնարկներ, գիրք Բ, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2007 թ.։
  9. XXդ. ռուս գրականության պատմության ակնարկներ. գիրք Գ, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2007 թ.։
  10. Մշակութաբանություն. Մշակույթի տեսություն, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2008 թ.։
  11. Ստեփան Զորյան, Արձակի արվեստը, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2009 թ.։
  12. Արդի գրականություն, «Նոր-Դար» հրատարակչություն, 2010 թ.։
  13. Մշակույթ և գրականություն, «Մշակույթ» հրատարակչություն, Երևան, 2012 թ.։

Գրական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփան Զորյանը ռուս քննադատության գնահատմամբ, «Բանբեր Երևանի համալսարանի» , 1984, հ. 1, էջ 74-87։
  2. Ստեփան Զորյանը և Մաքսիմ Գորկու ավանդույթները, «Բանբեր Երևանի համալսարանի», 1985, հ. 1, էջ 96-107։
  3. Ստեփան Զորյանը և Անտոն Չեխովը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1985, հ. 4, էջ 22-29։
  4. Բանաստեղծական կայուն ձևերն արդի գրականության մեջ, «Նոր-Դար», 2004, թիվ 1-2, էջ 304-308։
  5. Հումանիզմի կործանումը. «Նոր-Դար», 2004, թիվ 1-2, էջ 4-5։
  6. Գրականություն և գեղարվեստականություն. «Նոր-Դար», 2004, թիվ 3, էջ 105-109։
  7. Գրական ստեղծագործության գաղափարը. «Նոր-Դար», 2004, թիվ 3, էջ 118-121։
  8. Ի՞նչ է արվեստը. «Նոր-Դար», 2004, թիվ 3, էջ 135-138։
  9. Պոետիկայի նշանի տակ. «Նոր-Դար», 2005, թիվ 1, էջ 16-119։
  10. Ստեփան Զորյանը և գրական ավանդույթի հարցերը, «Լրաբեր հասարակական գիտությունների» , 1986, հ. 8, էջ 33-40։
  11. Գրիգոր Զոհրապը և Ստեփան Զորյանը (նովելային համակարգի բնութագրման շուրջը), «Պատմաբանասիրական հանդես», 1987, թիվ 1, էջ 112-123։
  12. Գեղարվեստական ժամանակը և տարածությունը Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» շարքում, «Բանբեր Երևանի համալսարանի», 1987, թիվ 2, էջ 132-143։
  13. Ստեփան Զորյանը և Չեխովը. Երիտասարդ գիտաշխատողների և ասպիրանտների հանրապետական գիտական VIII նստաշրջան (1984), Զեկուցումների դրույթներ. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1984, էջ 3-5։
  14. Լև Տոլստոյը գեղարվեստական զարգացման ուղիների մասին. դեկտեմբերյան գրական ընթերցումներ. Գիտական կոնֆերանսի նյութեր. 1987, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1988, էջ 22-24։
  15. Իմպրեսիոնիզմը ռեալիզմի գեղարվեստական համակարգում. Քննադատական տարեգիրք, 1986, Երևան, «Սովետական գրող», 1987, էջ 75-92։
  16. Ստեփան Զորյանի արձակի ռիթմը (Զորյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) «Բանբեր Երևանի համալսարանի», 1990, թիվ 2, էջ 65-78։
  17. Ստեփան Զորյանի աճի յուրահատկության մասին. Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում, 1990, թիվ 4, էջ 13-15։
  18. Ստեփան Զորյանի բանարվեստի մի քանի հարցեր (Ծննդյան 100-ամյակի առթիվ), Պատմաբանասիրական հանդես, 1990, թիվ 3, էջ 3-17։
  19. Գեղարվեստականությունն իբրև չափանիշ, Քննադատական տարեգիրք, թիվ 3, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1991, էջ 41-76։
  20. Եղիշե Չարենցը և Ստեփան Զորյանը. «Բանբեր Երևանի համալսարանի», 1991, թիվ 3, էջ 58-68։
  21. Բուլգակովը և սատանան. «Գարուն», հ. 8, 1994, էջ 70- 77։
  22. Երվանդ Օտյանի ժամանակն ու գաղափարները/«Ե. Օտյանի հիշատակին. Հոդվածներ, հուշեր, նամակներ», կազմողներ՝ Աբգար Ափինյան, Լ. Հախվերդյան/ գրքում, Երևան, «Արեգ», 1994, էջ 87-102 ։
  23. Պետրոս Դուրյանի վերջին օրը. «Գարուն», 1996, թիվ 1, էջ 68-74։
  24. Վահե Օշականը և արդի հայ միտքը, «Նոր-Դար», 1996, թիվ 3-4, էջ 215-219։
  25. Մարինա Ցվետաևան բանաստեղծության և քննադատության մասին, «Նոր-Դար», 1997, 1-2, էջ 247-249։
  26. Կանայք Չեխովի կյանքում. Լիդիա Ավիլովա, «Նոր- Դար», 1997, թիվ 1-2, էջ 264-266։
  27. Օսիպ Մանդելշտամը հավերժության մեջ, «Նոր-Դար», 1996, թիվ 3-4, էջ 211-214։
  28. Սֆինքսի գաղտնիքը. Դոստոևսկին և քաղաքակրթության ճակատագիրը, «Նոր-Դար», հ. 3-4, 1997, էջ 246-247։
  29. Գրական մտածումներ, «Նոր- Դար», 1999, թիվ 1, էջ 277-278։
  30. Ալիսիա Կիրակոսյանի գեղագիտությունը, «Նոր-Դար», 2001, թիվ 1, էջ 216-217։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգևները՝ արժանացել է Գրականության և արվեստի ազգային ակադեմիայի ոսկե մեդալին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]