Jump to content

Աբգար Զ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբգար Զ
Օսրոյենեի թագավոր
71 - 91
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր 1-ին դար
Վախճանի օր 116
Քաղաքացիություն Օսրոյենե
Հայր Անանե

Աբգար Զ (1-ին դար - 116), Օսրոյենեի թագավոր (71-91), Մանու Զ-ի (57-71) որդին, Աբգարների արքայական հարստությունից[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

91 թվականին Մեծ Հայքի արքա Սանատրուկը (88-110) արշավանք է ձեռնարկում Օսրոյենեի Աբգար Զ թագավորի դեմ[2], որով Սանատրուկը դառնում է նաև Օսրոյենեի արքա։ Այդ ընթացքում ժամանակավորապես դադարում է Աբգարների հարստության իշխումը Եդեսիայում մինչ Սանատրուկի կառավարման ավարտը՝ 110 թվականը[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 766․
  2. «Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի եւ Հռովմայ 190էն ն. Ք. մինչեւ 428 յ. Ք.», Հարություն Աստուրյան, Վենետիկ, 1912, էջ 198․