Աբգար IX

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Աբգար
Աբգար IX
լատ.՝ Lucius Aelius Megas Abgar IX
179 - 214
Նախորդող Աբգար VIII
Հաջորդող Մանու IX
 

Աբգար IX (լատ.՝ Lucius Aelius Megas Abgar IX, հուն.՝ μεγας Αβγαρος), Օսրոյենեի առավել նշանավոր թագավորը, ով ընդունեց քրիստոնեությունը (207-ին)։ Կառավարել է 179-214 թթ-ին։ Աբգար IX-ի դարձի ավանդական պատմությունը, որի գրառումը վերագրվում է նրա քարտուղար Լաբուբնային, երկրորդ անգամ խմբագրվել և ճոխացվել է IV դարի վերջին։ Ըստ մի տեսակետի Աբգար IX-ին Հիսուս Քրիստոսի ժամանակակիցը դարձնելու և իրենց եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու միտումով ասորի պատմիչներն աբգարյան ավանդությունը կապեցին Աբգար V-ի (I դար) անվան հետ և III դարի եղելությունները փոխադրեցին I դար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png