Աբգար Իսահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբգար Իսահակյան
Ծնվել էհունիսի 10 (22), 1885[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 14, 1977(1977-02-14)[1] (91 տարեկան) կամ հունվարի 14, 1977(1977-01-14)[2] (91 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Բնակության վայր(եր)Հայկական ԽՍՀ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմանրէաբան և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Ալմա մատերԹիֆլիսի 2-րդ գիմնազիա[1] և Օդեսայի ազգային համալսարան (1911)[1]
Գիտական աստիճանպրոֆեսոր[1] (1929)
Ինչով է հայտնիՄալարիայի, որովայնային տիֆի, խոլերայի, ծաղկի, բրուցելոզի ախտորոշման, բուժման և կանխարգելման վերաբերյալ հետազոտող
Պարգևներ

Աբգար Իսահակի Իսահակյան (հունիսի 10 (22), 1885[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 14, 1977(1977-02-14)[1] կամ հունվարի 14, 1977(1977-01-14)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային մանրէաբան, մանկավարժ։ Պրոֆեսոր (1929), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսի 2-րդ գիմնազիայում։ 1911 թվականին ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատել նույն համալսարանում, ապա՝ Վոզնեսենսկում։ 1914 թվականին վերադարձել է Հայաստան։ Էջմիածնում աշխատանքներ է ձեռնարկել մալարիայի և որովայնային տիֆի դեմ պայքարելու ուղղությամբ, մեծ օգնություն է ցույց տվել Արևմտյան Հայաստանից գաղթած հայ բնակչությանը, մասնակցել որբերի խնամքի ու բուժման գործին։ 1915-1920 թվականներին աշխատել է Պարսկաստանի Խոյ քաղաքում։ 1920 թվականին վերադարձել է Հայաստան, ձեռնամուխ եղել քիմիա-բակտերիալոգիական ինստիտուտի կազմակերպմանը, ուր 1921 թվականին պատրաստվել է ծաղկի առաջին վակցինան։ 1920 թվականին Լ. Հովհաննիսյանի և Իսահակյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մալարիա» գիտահասարակական հանդեսը։ Եղել է Երևանի բժշկական, անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտների ամբիոնների, համաճարակագիտության ու հիգիենայի ինստիտուտի մանրէաբանության բաժանմունքի վարիչ։

Գիտական աշխատությունները նվիրված են մալարիայի, որովայնային տիֆի, խոլերայի, ծաղկի, բրուցելոզի ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբգար Իսահակյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 390