Գաբրիել Մենևիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբրիել Մենևիշյան
Ծնվել էապրիլի 3, 1864(1864-04-03)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 14, 1936(1936-11-14) (72 տարեկան)
Նովի Սադ, Սերբիա
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և State Flag of Serbia (1882-1918).png Սերբիա
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և հայագետ
Հաստատություն(ներ)Հանդես ամսօրյա
ԱնդամակցությունՄխիթարյան միաբանություն
Տիրապետում է լեզուներինհայերեն

Գաբրիել Գևորգի Մենևիշյան (Բյուզանդ, ապրիլի 3, 1864(1864-04-03), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 14, 1936(1936-11-14), Նովի Սադ, Սերբիա), լեզվաբան, հայագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին մեկնել է Վիեննա, 1882 թվականին դարձել միաբանության անդամ, իսկ 1887ին ստացել քահանայական ձեռնադրություն։ 1886-1889 թվականներին դասախոսել է միաբանության դպրոցում։ 1889 թվականին մեկնել է Կ․ Պոլիս, ապա՝ Զմյուռնիա և մինչև 1892 թվականը պաշտոնավարել տեղի Մխիթարյան դպրոցում։ 1892-1913 թվականներին՝ Կ․ Պոլսի Մխիթարյան դպրոցի ուսուցիչ, ապա՝ տնօրեն (որոշ ընդմիջումներով)։ 1895-1898 թվականներին եղել է «Հանդես ամսօրյա»-ի խմբագիրը։ 1913 թվականին Մխիթարյան միաբանության վարչությունը Մենևիշյանին ուղարկել է Նովի Սադ՝ միաբանության տնտեսական գործերը տնօրինելու։ Մենևիշյանն իր ուսումնասիրություններում քննել է հայերեն բառերի ծագումնաբանությունը, պարզաբանել ոսկեդարյան հայերենի, աշխարհաբարի քերականության և ուղղագրության որոշ հարցեր։ «Արդի լեզուագիտութիւնը» (հատոր 1, 1903) աշխատության մեջ շարադրել է ժամանակի լեզվաբանության նվաճումները։ Գրել է նաև «վոլապյուկ» արհեստական լեզվի, գրելու արվեստի («Գիրք գրելու արուեստը», 1898), գրական քննադատության դերի և այլ խնդիրների մասին։ Մանկավարժական գրականության բնագավառում առանձնանում է Մենևիշյանի եռահատոր «Պատկերազարդ բնական պատմութիւն» (1897) դասագիրքը, որը ներառում է կենդանաբանությանը, բուսաբանությանն ու հանքաբանությանը վերաբերող նյութեր։ Հեղինակել է նաեւ այլ աշխատություններ՝ «Ազգաբանութիւն ազնուական զարմին Տիւզեանց» (1890), «Հայերէն լեզուի ուղղագրութեան խնդիրը» (1910), «Գրիգոր Մագիստրոսի «Գամագտականի» ամբողջական լուծումը» (1912)։ Մենևիշյանն անդրադարձել է նաև ազգագրական ու բանասիրական այլևայլ խնդիրների։ Կատարել է թարգմանություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 461 CC-BY-SA-icon-80x15.png