Աբգար Հովհաննիսյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Աբգար Հովհաննիսյան
Ծնվել էմայիսի 30, 1908(1908-05-30)[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 3, 1991(1991-12-03)[2][1] (83 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1938), պրոֆեսոր (1938) և ակադեմիկոս (1947)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Աբգար Ռուբենի Հովհաննիսյան (մայիսի 30, 1908, Թիֆլիս1991), հայազգի խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1938 թ.), պրոֆեսոր (1938 թ.), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1940 թ.), ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1947 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1928 թվական)։ 1931-1960 թվականներին մանկավարժական աշխատանք է կատարել Երևանի համալսարանում (1938 թվականից նոր պատմության ամբիոնի վարիչ, ապա գիտության գծով պրոռեկտոր), ռուսական մանկավարժական ինստիտուտում։ 1947-1953 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն, 1949-1960 թվականներին՝ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ 1960 թվականից, փոքր ընդմիջումով, վարում է ՀԽՍՀ ԳԱ փոխպրեզիդենտի պաշտոնը։ Հովհաննիսյանի գիտական ուսումնասիրությունները նվիրված են Ֆրանսիայի և հայ ժողովրդի պատմության նոր շրջանի պրոբլեմների լուսաբանմանը։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբգար Հովհաննիսյանի հուշատախտակը Երևանում

Եվրոպական լեզուների իմացությունը, պատմագիտական լայնախոր պատրաստությունը հնարավորություն են տվել նրան ստեղծելու Ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարախոսության, ուտոպիստ սոցիալիստների հասարակական-քաղաքական ուսմունքին նվիրված մեծարժեք մենագրություններ։ Այդ աշխատությունները գրված են աղբյուրագիտական հարուստ նյութերի, այդ թվում Ֆրանսիայի տարբեր արխիվներից քաղված նորահայտ փաստաթղթերի հիման վրա։ Հովհաննիսյանի «Կոմունիստական գաղափարները Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին» ուսումնասիրությունը (1966 թվական, ռուսերեն) արժանացել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Պ. Վոլգինի անվան մրցանակի (1974 թվական)։ Հովհաննիսյանի գիտական աշխատությունների մյուս շարքը նվիրված է XVIII դ. 2-րդ կեսի և XIX դ. 1-ին տասնամյակների հայ ազատագրական շարժումներին, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը, Անդրկովկասն ու Արևելյան Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ ազատագրելու հարցում Անգլիայի ու Ֆրանսիայի՝ երկրամասի ժողովուրդների շահերին հակասող քաղաքականության և հարակից խնդիրների բացահայտմանը։ Հովհաննիսյանը մասնակցել է հայ ժողովրդի, ԽՍՀՄ ժողովուրդների, համաշխարհային պատմության, Սովետական պատմական հանրագիտարանի բազմահատոր աշխատությունների ստեղծմանը, բազմիցս ներկայացրել խորհրդային պատմագիտությունը պատմաբանների միջազգային հավաքներում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգրատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (2), Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» (2) շքանշաններով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամբողջ աշխարհի բանվորները յեվ գյուղացիները պետք ե ազատեն իրենց կապիտալի իշխանությունից: Մ. Գորկու դիմումը բանվորներին և գյուղացիներին, Կրասնոդար, тип. "Культура", 1930 (համահեղինակ):
  • Նապոլեոնի արշավանքը Ռուսաստանի վրա և 1812 թվականի Հայրենական պատերազմը: Հովհաննիսյան Աբգար Ռուբենի, Երևան, Քաղ. գրակ. պետ. հրատ, 1941:
  • Հայ ժողովրդի պատմություն: Մաս 1: Երևան, Հայպետուսմանկհրատ, 1956 (համահեղինակ):
  • Հայ ժողովրդի պատմություն: [Ձեռնարկ 2 մաս.] / Ս. Տ. Երեմյան, Մ. Ս. Հասրաթյան, Բ. Ն. Առաքելյան և ուրիշ, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1956 (համահեղինակ):
  • Պատմություն ինը գրքից: Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1986 (համահեղինակ):
  • Անտիպ աշխատություններ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ, Երևան, Գիտություն, 2009 (համահեղինակ):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 567 CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 VIAF identifier
  2. https://www.sci.am/membersview.php?l=15&id=73&oid=&oid2=&d=1&langid=3