Յուհաննա Աբգարիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Աբգարյան
Յուհաննա Աբգարիոս
Հոլանդիայի հյուպատոսը Եգիպտոսում
 
Մասնագիտություն՝ բանաստեղծ, տնտեսագետ և լեզվաբան
Ազգություն հայ
Ծննդյան օր 1832
Ծննդավայր Բեյրութ, Սիդոնի Էլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր 1886
Վախճանի վայր Այթեթ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Հայր Հակոբ եպիսկոպոս Լյուստրացի
Ամուսին Աֆիֆե Գանավաթի
Զավակներ Ալիս Աբգարիոս և Միշել Աբգարիոս

Յուհաննա Աբգարիոս (հայ․՝ Հովհաննես Աբգարյան, այլ հնչմամբ՝ Ջան, 1832, Բեյրութ, Սիդոնի Էլայեթ, Օսմանյան կայսրություն - 1886, Այթեթ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ տնտեսագետ, բանաստեղծ, լեզվաբան, պետական գործիչ, Իսքենդեր Աբգարիոսի կրտսեր եղբայրը, Աբգարիոսների գերդաստանից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1832 թվականին Բեյրութում, մեծահարուստ Հակոբ Լյուստրացի Աբգարյանի (Յաղուբ Էփքարիոս) ընտանիքում[1]։ Եղել է Բեյրութի անգլիական հյուպատոսության թարգմանիչ[2]։ Հիմնել է ժամանակին ամբողջ Մերձավոր Արևելքում հայտնի դրամատուն։ Եղել է Հոլանդիայի հյուպատոսը Եգիպտոսում[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է արաբերեն բարոյա-խրատական պատմվածքներ և նովելներ, գիրք համաշխարհային պատմության մասին, կազմել անգլերեն-արաբերեն բառարան (հրատարակություն՝ 1887 թվական)[1]։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուհաննա Աբգարիոսի կինն է՝ Աֆիֆե Գանավաթին։ Նրա զավակներից Ժոզեֆ, Միշել, Ալիս և Նեջիբ Աբգարիոսները եղել են կրթական-հասարակական գործիչներ, իսկ Էմին և Նեսիբ Աբգարիոսները՝ բժիշկներ[1]։

Մահացել է՝ 1886 թվականին, Այթեթում (Լիբանան)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 15.
  2. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 8, էջեր 8 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 18 CC-BY-SA-icon-80x15.png