Jump to content

Միշել Աբգարիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Աբգարիոս
Ծնվել է1884[1]
ԾննդավայրԲեյրութ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1953
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունֆինանսիստ, քաղաքական գործիչ, իրավաբան, գործարար և պետական ծառայող
ԱշխատատուԲեյրութի ամերիկյան համալսարան
Ծնողներհայր՝ Յուհաննա Աբգարիոս
Զբաղեցրած պաշտոններֆինանսների նախարար
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշան

Միշել Աբգարիոս (1884[1], Բեյրութ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1953, Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ պետական գործիչ։

Յուհաննա Աբգարիոսի որդին, Աբգարիոսների գերդաստանից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Աբգարիոսը ծնվել է 1884 թվականին Բեյրութում, հայազգի գրող Յուհաննա Աբգարիոսի ընտանիքում։ Սովորել է Բեյրութի գերմանական դպրոցում և Անթարայի քոլեջում։ 1903 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը։ Աշխատել է Սուդանի կառավարությունում, եգիպտական բանկում։ 1922 թվականին դարձել է առևտրական քարտուղար, 1940-1942 թվականներին՝ օգնական քարտուղար Պաղեստինում։ Պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։ Գրել է հոդվածներ, դասագրքեր, ինչպես նաև «Պաղեստինը քաչոզչության մշուշի միջից» (1946, Լոնդոն) անգլերեն աշխատությունը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1145341802 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 15.