Աբգար ԺԱ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)
Աբգար ԺԱ Ֆրահատ | |
---|---|
Օսրոյենեի թագավոր | |
Իշխանություն | 242 - 244 |
Թագադրում | 242 |
Ծնվել է՝ | 3-րդ դար |
Ծննդավայր | Եդեսիա |
Երկիր | Օսրոյենե |
Հարստություն | Օսրոյենեի Արշակունիներ |
Նախորդ | Աբգար Ժ Սևերոս |
Հայր | Մանու Թ |
Աբգար ԺԱ Ֆրահատ (անգլ.՝ Abgar XI Phrahates, 3-րդ դար, Ուռհա, Արևելքի թեմ, Հռոմեական կայսրություն), Օսրոյենեի թագավոր (242-244[1]), Մանու Թ-ի որդին, Աբգար Ժ Սևերոսի եղբայրը։
Օսրոյենեի անկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Իրանիկա հանրագիտարանի Օսրոյենեի վերջին արքան՝ Աբգար Ժ-ն Մանու Թ-ի որդին է, կառավարել է 240-242 թվականներին և կրել Ֆրահատ պատվանունը, միևնույն ժամանակ 212-214 թվականներին կառավարել է Աբգար Թ Սևերոսը, որը Աբգար Ը Մեծի որդին է, իսկ 214-240 թվականներին կառավարել է Մանու Թ-ն, որն Աբգար Թ-ի որդին է[2]։ Ըստ մեկ այլ աղբյուրի՝ Օսրոյենեի արքաների ցանկը 212 թվականից հետո սկսվում է այս հերթականությամբ՝
193-194 թվականների Հռոմի քաղաքացիական պատերազմի ժամանակ Աբգար Ը-ն Պեսցենիուս Նիգերի կողմն է անցնում։ Երբ հաղթանակն անցնում Սեպտիմիուս Սևերուսին, նա շտապեց ընդունել նրա իշխանությունը և պահպանեց իր գահը, բայց պարտավորվում էր Հռոմ գերի ուղարկել իր երեխաներին։ Նրա հաջորդ Աբգար Թ-ն 216 թվականին կանչվում է Անտիոք կայսր Կարակալլայի կողմից, կալանավորվում և ուղարկվում Հռոմ։ Օսրոյենեն դառնում է հռոմեական պրովինցիա, բայց այդ կարգավիճակում մնում է շատ քիչ։ Շուտով հռոմեացիները կրում են պարտություն պարթևներից և Եդեսիայում գահին է բարձրանում Աբգար Թ-ի որդին՝ Մանու Թ-ն։ Մի քանի տարի անց Պարթևստանում հաստատվում է Սասանյանների պարսկական հարստությունը։ Պարսկական շահերը սկսում են համառորեն պատերազմել հռոմեացիների հետ, աստիճանաբար մեծացնելով իրենց իշխանությունը արևմտյան ուղությամբ։ Նրանց առաջին ձեռքբերումներից է լինում Օսրոյենեն, նվաճված 242 թվականին։ Նույն թվականին Գորդիանոս III կայսրը հետ է վերադարձնում Օսրոյենեն և գահին նստեցնում Աբգար ԺԱ-ին։ Բայց 244 թվականին Հորդիանը սպանվում է, իսկ նրա հաջորդ Ֆիլիպպը զիջում է պարսկական Շապուհ I շահին ողջ Հռոմեական Միջագետքը Օսրոյենեի հետ միասին։ Այսքանով դադարեցնում է իր գոյությունը Եդեսիայի թագավորությունը[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող Աբգար Ժ Սևերոս |
Օսրոյենեի թագավոր Աբգար ԺԱ 242 - 244 |
Հաջորդող |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 388.
- ↑ Իրանիկա հանրագիտարան
- ↑ Օսրոյենեի արքաները