Jump to content

Աբգար Մինաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբգար Մինաս
Աբգար Մանվելի Մինասյան
Ծնվել էմայիսի 28, 1955 (69 տարեկան)
ԾննդավայրՀնդկաստան Ալլահաբադ, Հնդկաստան
Քաղաքացիությունհայ
Ազգությունհայ
Աշխատանք1975 — մինչ մեր օրերը

Աբգար Մինաս (Աբգար Մինասյան, մայիսի 28, 1955(1955-05-28), Իլահաբադ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), օպերային երգիչ և դերասան։ Հանդես է եկել Գերմանիայում, Հարավային Աֆրիկայում, Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, Հայաստանում, Հնդկաստանում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հնդկաստանի Ալլահաբադ քաղաքում, սովորել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում, երգել է ճեմարանի երգչախմբում։ Ձայնը մարզել է ռուս տենոր Ալեքսանդր Շմենսկու մոտ, Կալկաթայում։

Բուն ուսումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Մշակութային միության երգչախմբի խմբավար Ասատուր Կյուզելյանի նախաձեռնությամբ և Գալուստ Գյուլբեկյան հիմնադրամի օգնությամբ սովորել է Վիեննայի դրամատիկ արվեստի ակադեմիայում, որն ավարտելով սկսել է իր կատարողական արվեստը որպես օպերային երգիչ։ Մինչ Վիեննա մեկնելը նրան լսել և գնահատել է աշխարհահռչակ բարիտոն Պավել Լիսիցյանը։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայում նա երգել է Արամ Խաչատրյանի համար։ Հանդես է եկել «Տրավիտա», «Ֆաուստ» և բազմաթիվ այլ օպերային ներկայացումներում։ Հաճախ է լինում Երևանում, հանդես է գալիս հայ հանդիսատեսի առջև։

  • Ալբերտ Փարսադաբյան «Գիտելիքների Շտեմարան» 4-րդ հատոր, էջ 216-217