Աբգար Բալթազար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբգար Բալթազար
Ի ծնեռումիներեն՝ Apcar
ԿեղծանունSpiridon Antonescu և Ioan Grozea
Ծնվել էփետրվարի 26, 1880(1880-02-26)[1][2]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա
Վախճանվել էսեպտեմբերի 26, 1909(1909-09-26)[1] (29 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի ազգային արվեստների համալսարան
Դավանանքուղղափառություն
Մասնագիտություննկարիչ, արվեստի քննադատ, ակնարկագիր, նկարազարդող, muralist և խեցեգործ
Ոճռեալիզմ, իմպրեսիոնիզմ, Պոստիմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, մոդեռն և Tinerimea artistică?
Ժանրէսսե, արձակ և Մենագրություն
Ուշագրավ աշխատանքներDurus arator?, Lumânărică death?, The vagrants?, By Mrs. Popescu?, Byzantine princess?, Lady Ruxandra? և His head Moţoc want it!?
ՈւսուցիչԳեորգի Դեմետրեսկու-Միրեա և Ալեկսանդրու Տզիգարա-Սամուրաշ
Ներշնչվել էՊիեռ Պյուվի դը Շավան, Էդվարդ Բյորն-Ջոնս, Գյուստավ Մորո, Առնոլդ Բյոկլին, Գեորգի Դեմետրեսկու-Միրեա, Ալեկսանդրու Տզիգարա-Սամուրաշ և Յոն Լուկա Կարաջալե
ստորագրություն
Изображение автографа
 Apcar Baltazar Վիքիպահեստում

Աբգար Բալթազար Գասպարի (փետրվարի 26, 1880(1880-02-26)[1][2], Բուխարեստ, Ռումինիա - սեպտեմբերի 26, 1909(1909-09-26)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինահայ նկարիչ և արվեստաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուխարեստում ստացել է նախնական կրթությունը։ Հետագայում սովորել է Բուխարեստի Մաթեյ Բասարապ լիցեյում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Բուխարեստի գեղարվեստների դպրոցում, ուր սովորել է 1896-1901 թվականներին։ Ստեղծագործել է ընդամենը ութ տարի։ Նկարել է հիմնականում չքավոր խավի մարդկանց ու դրվագներ նրանց կյանքից, նաև բնանկարներ, դիմանկարներ։ Ռումին արվեստագետները նրա ստեղծագործություններում նկատել են հայկական մանրանկարչության շեշտված ազդեցություն։

1907 թվականին ունեցել է անհատական երկու ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 200 յուղաներկ, ջրաներկ, գրաֆիկական և մանրանկարչական գործեր։ Առավել նշանավոր գործերից են. «Քոլոմբա», «Արևի տակ», «Բազակայի վաճառականուհին», «Սերմնացանը», «Չերքեզուհին», «Բյուզանդական իշխանուհիներ», «Աշնանային տպավորություններ»։ Նրա որոշ գործեր պահվում են ռումինական պետական պատկերասրահում, Կլուժի արվեստի թանգարանում, Չամպաքչյանի, դոկտոր Սևերինյանոսի, Օփրեսկուի նաև այլ երկրների, ինչպես նաև դոկտոր Դիեոլաֆուայի (Փարիզ) հավաքածուներում։ Մահացել է 29 տարեկանում[3][4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 39։
  4. Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, Հատոր Գ, գիրք 1, Երևան, 1990 թ. էջ 229։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Petru Comarnescu, Apcar Baltazar, Editura de stat pentru literatură şi artă, 1956
  • Radu Ionescu, ed., Apcar Baltazar: Convorbiri Artistice (an anthology of his writings), Editura Meridiane, 1974
  • Dana Herbay and Dorana Coșoveanu, Apcar Baltazar, 1880–1909: expoziție retrospectivă (exhibition catalog) Muzeul de Artă al Republicii Socialiste România, 1981

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 231