Մանավազյաններ
Արտաքին տեսք
| Մանավազյաններ | |
|---|---|
| Տեսակ | ազնվական տոհմ և նախարար |
| Մասն է | Հայ ազնվականություն |
| Երկիր | Մեծ Հայք |
| Տիրույթներ | Հարք |
| Ծագում | Հայկազունիներ |
| Տիտղոսներ | Հարքի իշխան, տեր Մանավազակերտի |
| Հիմնադիր | Մանավազ Հայկազունի |
| Ազգային պատկանելիություն | հայ |
| Դավանանք | Հեթանոսություն |
| Կրտսեր ճյուղեր | Ադիաբենեի Մանավազյաններ |
Մանավազյաններ, նախարարական տոհմ Արշակունյաց Հայաստանում։ Մանավազյանների ժառանգական կալվածքն էր Հարքի գավառը՝ Մանավազակերտ կենտրոնով։ Ըստ ավանդության, Մանավազյանները կոչվել են Հայկ Նահապետի որդի՝ Մանավազի անունով։ Ըստ քրիստոնեական պատմագրությունում ընդունված վարկածի, 330-ական թվականներին Մանավազյանները անհաշտ կռիվներ են մղել իրենց ազգակից իշխանական տոհմերի՝ Բզնունիների ու Որդունիների դեմ։ Չկարողանալով հաշտեցնել կռվող կողմերին՝ Խոսրով Գ Կոտակ թագավորի հրամանով սպարապետ Վաչե Մամիկոնյանը ոչնչացրել է նրանց և բռնագրավել տիրույթները։ Հարք գավառը տրվել է Աղբիանոսյանների եպիսկոպոսական տոհմին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 214)։ |