Վռամ Ե (Վահրամ, Բահրամ, միջին պարսկերեն՝ 𐭥𐭫𐭧𐭫𐭠𐭭, պատմության մեջ նաև հայտնի է որպես Վահրամ Գոռ), Սասանյան Պարսկաստանի արքա 420/421 թթ-ից առ 439 թ։ Հազկերտ Ա և Շուշանդուխտի որդի։ Պարսկաստան է կանչել և գահընկեց արել Հայոց Արշակունյաց վերջին թագավոր՝ Արտաշես Դ-ին, ինչպես նաև Սահակ Պարթև կաթողիկոսին, որ չէր համաձայնել գործակցել հայոց նախարարների հետ՝ պարսից արքունիքի առջև Հայոց թագավորի դեմ բողոքելու։
Հատկապես սիրել է որսը․ «գոռ» մականունը, որը պարսկերեն նշանակում է «վայրի էշ», իբր ստացել է այդ կենդանին որսալու համար։ Վռամ Ե-ը հաճախ է պատկերվել իրանական գրականության և արվեստի մեջ[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 247)։