Հովհաննես-Սմբատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովհաննես–Սմբատից)
Հովհաննես-Սմբատ
Թագավոր
Իշխանություն10201041
Թագադրում1020
Լրիվ անունՀովհաննես-Սմբատ Բագրատունի
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝1041[1]
ՆախորդԳագիկ Ա
ՀաջորդողԱշոտ Դ
ՈւղեկիցՌոմանոս Գ-ի եղբոր դուստրը
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրԳագիկ Ա[1]
ՄայրԿատրանիդե Բ
Երեխաներմեկ որդի անունը անհայտ
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Հովհաննես–Սմբատ կամ Սմբատ Գ (անհայտ[1] - 1041[1]), Բագրատունյաց Հայաստանի թագավոր՝ 1020 թվականից։

Գագիկ Ա–ի ավագ որդին։

Հովհաննես Սմբատի կառավարման շրջանը և Անիի անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

XI դարում Բյուզանդական կայսրությունը բուլղարների դեմ ունեցած ռազմական հաջողություններից հետո իր ուշադրութոյւնը կենտրոնացրեց Արևելքի՝ մասնավորապես Անիի Բագրատունյաց թագավորության վրա։ X դարի վերջից Անիի Բագրատունյաց թագավորությունը անկում էր գնում։ Դեռևս 908 թվականից առանձնացել էր Վասպուրականի թագավորությունը, որին հաջորդել էին Տաշիր Ձորագետը, Սյունիքը, Շիրակը։ Իր հերթին Բյուզանդական կայսրությունն ամեն բան անում էր երկրում երկպառակություն մտցնելու և երկիրը ներսից քանդելու համար, ուստի շուտով սկսեց Անիի Բագրատունյաց թագավորության տարածքները մաս-մաս անել ու ենթարկեցնել իրեն։ 1001 թ․ Տայքը, իսկ 1021 թ․ Վասպուրականը միացան Բյուզանդիային։ Կայսրության նպատակը Բագրատունյաց թագավորությւոնը վերածելն էր կայսրության սովորական նահանգի։ Բագրատունյաց վերջին հզոր արքայի՝ Գագիկ Բ ագրատունու մահից հետո բյուզանդացիները բանակցություններ են սկսում նրա որդու՝ Հովհաննես-Սմբատի հետ։

«Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր։ Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում։ Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները։ Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին։ Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները։ Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները։ Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները։ Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան։ Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց»[2]։

Հովհաննես-Սմբատը կառավարել է 1020-1041 թթ․։ Նա երկիրը ավերածություններից զերծ պահելու նպատակով Պետրոս Ա կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Տրապիզոն, որպեսզիբանակցի կայսեր հետ։ Հայոց թագավորը հանձնարարում է կաթողիկոսին կտակ գրել իր մահից հետո՝ երկիրը իր մահից հետո կայսերը կտակելու որպես ժառանգույթւոն։ Կտակի ստեղծման դրդապատճառների մասին հանգամանորեն նեկայացված է բյուզանդական սկզբնաղբյուրներում։ Մասնավորապես պատմիչ Հովհաննես Սկիլիցեսը, անդրադառնալով Տրապիզոնի պայմանագրին, գրում է, որ Հովհաննես Սմբատը երկիրը Բյուզանդիային է կտակել կայսեր խիստ ճնշման ներքո։ Պատմիչի հաղորդմամբ՝ կայսրը նրանից պահաջել է գրավոր փաստաթուղթ, որ իր մահից հետո հայոց թագավորությունը կդառնա Բյուզանդիայի բաղկացուցիչ մասը։ Այս կտակի վերաբերյալ Արիստակես Լաստիվերցին գրում է. «…անդ եղեւ Հայոց կորստեան գիր և նամակ…»[3]։ Անին զիջելու լուրը Հայաստան հասավ ուշացումով, իսկ կաթողիկոսը՝ Պետրոս Գետադարձը, երկար ժամանակ չհամարձակվեց վերադառնալ երկիր։ Հետագայում Բյւոզանդական Բյուզանդիան 1021 թ․ Տրապիզոնում Պետրոս կաթողիկոսի և Վասիլ Բ-ի միջև կնքված պայմանագիրը բազմիցս շահարկելու էր հայկական պետականության վերացման և այն կայսրությանը միացնելու նպատակով։ Հովհաննես-Սմբատի ստորագրած փաստաթուղթը որոշակի երկիրը պահեց խաղաղության մեջ։ Սակայն ինչպես հետագայում կտեսնենք ժամանակավոր էր։

Չհաշտվելով դրա հետ` Հովհաննես-Սմբատի կրտսեր եղբայր Աշոտը ապստամբում է և իրեն հռչակում թագավոր։ Զինված ընդհարմանը միջամտեցին սպարապետ Վահրամ Պահլավունին և վրաց Բագրատ թագավորը։ Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Այրարատը։ Կրտսեր եղբայր Աշոտին, ով հայտնի դարձավ որպես Աշոտ Դ Քաջ (1022-1040), բաժին ընկան թագավորության հարավային և արևելյան շրջանները, իսկ եղբոր մահից հետո նա կժառանգեր ողջ երկիրը։ 1040 թվականին մահանում է Աշոտը, իսկ մեկ տարի անց` Հովհաննես-Սմբատը[4]։ «Նրա մահից հետո Վեստ Սարգիսը փորձում էր իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում և որպես բյուզանդական գործակալ՝ իշխել երկրում, սակայն վերջինիս ծրագրերը չիրականացան, քանի որ կենտրոնական իշխանության կողմնակիցները 1042 թ. սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ հայոց գահին են նստեցնում Հովհաննես Սմբատի եղբոր՝ Աշոտի 18-ամյա որդի Գագիկին»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Անիի Բագրատունյաց թագավորության անկումը».
  3. 3,0 3,1 Ստեփանյան, Ա․ (2018). Անիի Բագրատունյաց թագավորության անկումը․Գագիկ Բ-ի հաստատվելը Կապադովկիայում.
  4. Թառոյան, Վ․ (2022). Հայաստանի անկախության վերականգնումը IX դարում։ Բագրատունիներ. Երևան. էջ 10.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 566