Սմբատ Բ Սյունի
Սմբատ Բ Սյունի | |
|---|---|
| Սյունիքի արքա | |
| Իշխանություն | 1040 - 1051 |
| Ծնվել է՝ | անհայտ |
| Մահացել է՝ | 1044 կամ 1051 |
| Հաջորդող | Գրիգոր Ա Սյունի |
| Տոհմ | Սյունիներ |
| Հայր | Աշոտ Սյունի |
Սմբատ Բ Սյունի կամ Սմբատ Բ Աշոտյան (անհայտ - 1044 կամ 1051), Սյունիքի թագավորության թագավոր։
Վասակն արու ժառանգ չուներ, և Սյունյաց տերերը որոշեցին գահին բազմեցնել նրա քեռայր իշխանաց իշխան Աշոտի (Աշոտիկի) ավագ որդի Սմբատին (1040–1051), իսկ կրտսեր եղբայրը հոր փոխարեն հռչակվեց «իշխանաց իշխան Սիսական աշխարհիս»։ Սմբատ Բ Սյունյաց արքան յուրայինների նկատմամբ եղել է «քաղցր եւ հեզահամբոյր», սակայն «շրջակայ ազգերը» նրանից սարսափել են։ Մատթեոս Ուռհայեցին գրում է, թե ինչպես Դվինի Աբուլսուար Շեդադյան ամիրան, ցանկանալով իրեն ենթարկել Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Ա Անհողինին (989–1048 թթ.), 150-հազարանոց զորքով ներխուժեց Լոռի։ Դավիթն օգնություն խնդրեց Անիի Հովհաննես-Սմբատ թագավորից, վերջինս էլ դիմեց Կապանի գահակալին, որը Լոռի եկավ 2000-ոց այրուձիով։ Կապանի գահակալը Սմբատ Բ թագավորն էր։ 11 տարի թագավորելուց հետո նա վախճանվեց Կապան մայրաքաղաքում և թաղվեց Վահանավանքի մեծ տաճարի սյունասրահում՝ Սյունյաց արքաների ու իշխանների դամբարանատանը։

Քանի որ Սմբատ Բ արքան ժառանգ չուներ, Սյունյաց գահին են բազմեցնում նրա կրտսեր եղբայր Գրիգորին (Գրիգոր Ա Սյունյաց թագավոր՝ 1051–1072 թթ.)։ Գրիգոր Ա-ն ամուսնացած էր Արցախի ականավոր իշխան Սահակ Սևադա Բ-ի դստեր՝ Շահանդուխտի հետ։ Նրանք նույնպես ժառանգ չունեին, այս փաստն արձանագրված է Վահանավանքի սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցու 1086 թ. վիմական բնագրում։
Սմբատ Բ և Գրիգոր Ա թագավոր-եղբայրները զբաղվել են շինարարական աշխատանքներով։ Աջակցել և «ամենայն պիտոյիւք» օգնել են Տաթևի վանքի, Վահանավանքի, Բղենո-Նորավանքի և հոգևոր-կրթական այլ կենտրոնների վերանորոգման աշխատանքներին։ Նրանց գահակալության տարիներին առավել հարստացան Սյունիքի կրոնական օջախները, առանձնապես Տաթևի վանահայրությունը, որն ուներ միաբանության ավելի քան 1000 անդամ։
Օգտագործված գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նախորդող Վասակ Ա Սյունի 998-1040 |
Սյունիքի արքա Սմբատ Ա Սյունի 1040-1051 |
Հաջորդող Գրիգոր Ա Սյունի 1051-1072 |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 452)։ |