Վրաստանը Ռուսական կայսրության կազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրկովկասը 1882 թվականին


    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վրաստանի պատմություն

Վրաստանը Ռուսական կայսրության կազմում եղել է 1801 թվականից մինչև 1917 թվականը. 15-17-րդ դարերում Վրաստանը բաժանված էր Իրանի և Թուրքիայի միջև։ 18-րդ դարում Կովկասում հայտնվեց տարածաշրջանային նոր գերտերություն՝ քրիստոնյա Ռուսական կայսրությունը: Ռուսաստանի հետ դաշինքն ընդդեմ Թուրքիայի և Իրանի Վրաստանի համար գայթակղիչ էր, և 1783 թվականին Քարթլի-Կախեթին՝ վրացական երկու պետություններից ամենամեծը, ստորագրեց Գեորգիևսկի պայմանագիրը, ըստ որի ստանում էր Ռուսական կայսրության պրոտեկտորատի (հովանավորյալի) կարգավիճակ։ Բայց 1801 թվականին Վրաստանը վերածվեց Ռուսական կայսրության նահանգի: Հետագայում՝ մինչ կայսրության գոյության վերջը՝ 1917 թվականը, և 1918 թվականին պետության անկումը, Վրաստանը մնում էր Ռուսաստանի կազմում։ Ռուսական տիրակալությունը խաղաղություն հաստատեց և պաշտպանեց Վրաստանի արտաքին վտանգներից։ 19-րդ դարի վերջին ռուսական իշխանություններից դժգոհությունը հանգեցրեց աճող ազգային շարժման ստեղծմանը։ Ռուսական կառավարումը Վրաստանի հասարակական կարգում և տնտեսությունում հանգեցրեց աննախադեպ փոփոխությունների՝ եվրոպական ազդեցության համար այն դարձնելով ավելի բաց։ Ճորտատիրության վերացումը ազատեց գյուղացիներին, բայց նրանց սեփականություն չտվեց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]