Բյուզանդա-վրացական պատերազմ
Բյուզանդա-վրացական պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
![]() |
![]() ![]() | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
![]() |
![]() ![]() |
Բյուզանդա-վրացական պատերազմ (վրացերեն՝ ბიზანტიურ-ქართული ომები, հուն․՝ Η Βυζαντινή-γεωργιανό πόλεμο), ռազմական հակամարտություն Բյուզանդական կայսրության և Վրաց թագավորության միջև[3][4]: Պատերազմի ընթացքում, որպես վրացական կողմի դաշնակից ռազմական գործողությունների մեջ է ներգրավվել նաև Բագրատունյաց հայոց թագավորությունը:
Ընդհանուր առմամբ բյուզանդա-վրացական պատերազմը իրենից ներկայացնում է 11-րդ դարի մի շարք սահմանային վեճեր, որոնք ծավալվել են Բյուզանդիայի, Վրաց թագավորության և Անիի Բագրատունյաց թագավորության միջպետական սահմանների շրջակայքում[4]:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն բանից հետո, երբ բյուզանդացիները գրավեցին հայկական Կարին և Տարոն քաղաքները, հայազգի զորավար և մագիստրոս Վարդաս Սկլերոսը խոշոր ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի կայսր Բարսեղ Բուլղարասպանի դեմ:
Ապստամբությունը վերաճում է համամերձավորարևելյան շարժման, որի ընթացքում Վարդասը և իր հետնորդները տիրանում են Խարբերդին, դաշինք կնքում Ամիդ (Ներկայում՝ Դիարբեքիր) և Մարտիրոպոլիս քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի Կոստանդնուպոլիս՝ կայսրության մայրաքաղաք: Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ Վարդաս Փոկասը, սակայն Փոկասին ևս չի հաջողվում ճնշել ապստամբությունը:
Հույն կայսրը ստիպված օգնություն է խնդրում Տայքի կյուրոպաղատ Դավթից: Դավիթ Կյուրոպաղատը Բյուզանդիային տրամադրում է 12 000 հոգուց բաղկացած բանակ՝ Թոռնիկե և Ջոջիկա զորավարների գլխավորությամբ:
Դավթի բանակը Հալիս գետի մոտ՝ Պանկալիա վայրում, պարտության է մատնում Վարդաս Սկլերոսին. ապստամբությունը պսակվում է անհաջողությամբ:
Ի երախտագիտություն ապստաբության ճնշման մասնակցության՝ Դավիթ Կյուրոպաղատը Բյուզանդիայի կայսրից ստանում է Տայքը, ինչպես նաև մի շարք գրավված հայկական հողեր, որոնք ընկած էին Վանա լճից հյուսիս: Մասնավորապես վրացի թագավորին հանձնվեց Թեոդոսիոպոլի նահանգը (հայկական աղբյուրներում այն կոչվում է Կարին, իսկ ներկայումս՝ Էրզրում), Տուրուբերան նահանգի կազմում գտնվող Ապահունիք գավառը և Մանազկերտ քաղաքը:
Դավիթ թագավորի մահից հետո այս հողերը պետք է վերադարձվեին բյուզանդացիներին: Այս պայմանը ձեռնտու էր Դավթին, քանի որ իր կառավարման վերջին տարիներին այս հողերը նա կարող էր կտակել իր մանկահասակ որդուն՝ Բագրատին, ով էլ հնարավորություն կունենար շարունակելու իր իշխանությունն այս տարածքներում:
987 թվականին բյուզանդական հրամանատար Վարդա Փոկասը ընդվզում է Բարսեղ Բուլղարասպան կայսեր դեմ և իրեն հռչակում կայսր: Դավիթ Կյուրոպաղատը օգնություն է տրամադրում ապստամբներին, այն պահանջով, որ հաղթանակի դեպքում վրացիները կունենային բացարձակ գերիշխանություն կայսեր կողմից Դավթին հանձնված տարածքներում:
Աբիդոսի մոտ մարտի ընթացքում Վարդաս Փոկասը հանկարծակի վախճանվել է: Հետագայում պարզվում է, որ նրան թունավորել էր Բարսեղ կայսեր կողմից կաշառված մեկը։ Ապստամբության ճնշումից հետո Բարսեղ կայսրը իր զորքերը հանում է Փոկասի զինակցի՝ Դավիթ Կյուրոպաղատի դեմ: Տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարողանում պահել թագավորությունը, Դավիթը իր բոլոր հողերը կտակում է Բյուզանդիայի կայսրին:
Հաջորդ տարում Տաշիր-Ձորագետի թագավոր Կյուրիկե Բ-ն փորձեց վերականգնել Դավթի ժառանգությունը: Գլխավոր խոչընդոտն Անտիոքի դքսությունն էր, որը զավթել էր այդ տարածքները և դարձրել իր պետության մաս:
1008 թվականին Բագրատ III-ը դարձավ միասնական և անկախ Վրաստանի առաջին թագավոր: Նա միավորել է վրացական գրեթե բոլոր տարածքները մեկ պետության մեջ՝ Բագրատիոնիների վերահսկողության ներքո։ Զինակցել է հայոց շահնշահ Գագիկ Ա-ին (990-1020)։ Նրան հաջորդում է Գիորգի I-ը:
Պատերազմի սկիզբ և ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուզանդա-բուլղարական պատերազմների հետևանքներ և պատերազմի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
1014 թվականին Գիորգի I-ի զորքերը ներխուժում և ռազմակալում են Տայքի կյուրոպաղատությունը: Այս շրջանում Վասիլ II-ը զբաղված էր Արևմտաբուլղարական թագավորության դեմ մղված մարտերով և իր գրեթե ամբողջ ուժերը կենտրոնացրել էր Բալկանյան թերակղզում:
Այս ընթացքում Բյուզանդիայի կառավարությունը փորձել է կասեցնել վրացական ռազմախուժումը, սակայն չի ստացվել: Բուլղարների դեմ մղած երկարատև պատերազմներից հետո 1018 թվականին Վասիլ II-ը վերացնում է Բուլղարական պետությունը և երկիրը վերածում է բյուզանդական նահանգի։
Դրանից հետո 15,000 բուլղար ռազմագերիների կուրացնելու պատճառով ստանում է «բուլղարասպան» մականունը։
Արևմուտքում իր հարցերը լուծելուց հետո Բյուզանդիայի կայսրը իր ուշադրությունը կենտրոնացրեց վրացական պետության վրա: Նույն թվականին Բարսեղը պատրաստվեց հակավրացական արշավանքի: Նա հրամայեց իր մարտիկներին գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կարինի բերդը:
1021 թվականին Բարսեղը մեծ բանակ մտցրեց վրացական պետության, ինչպես նաև նրա դաշնակից հանդիսացող Բագրատունյաց Հայաստանի տարածք: Չկարողանալով դիմադրել՝ Գիորգի I-ը հրամայում է այրել Ճորոխ գետի աջակողմյան վտակ Օլթիի ափին գտնվող Օլթի քաղաքը՝ թշնամու ձեռքից ազատելու համար:
Պատերազմի ընթացք և ավարտ, իրավիճակի սրումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիորգի I-ը դիմում է փախուստի դեպի Հյուսիսային Վրաստան: Բյուզանդացիները գրավում են Վրաց թագավորության տարածքները՝ ավերելով իրենց ճանապարհին հանդիպած ամեն ինչ: Հետաքրքրական է այն, որ Տրապիզոնի գրավումից հետո Բարսեղ կայսրը գտնում է իր ձմեռային բնակարանը և օթևանում այնտեղ:
Բանակցությունների փորձերը ոչ մի կերպ չէին հանգեցնի խաղաղության: Առավել դժվար էր իրադրությունը Վրաստանի հարավային հարևանի՝ Բագրատունյաց Հայաստանի մոտ:
Հովհաննես-Սմբատ Բագրատունին համարվում էր Գիրոգի I-ի գլխավոր ռազմական գործընկերը և զինակիցը: Պատերազմի շրջանում Հայաստանը օժանդակում էր վրացական զորքին: Սա իր հերթին առաջացնում է Բյուզանդիայի կառավարության զայրույթին և թշնամական վերաբերմունքին: Բյուզանդիան սկսում է օժանդակել ենթակա թագավորություններին, մասնավորապես՝ Վասպուրականի թագավորությանը: Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում հայոց թագավորի ըմբոստ եղբայրը՝ Աշոտ Քաջը դիմում է Բյուզանդիայի Բարսեղ II-ին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես-Սմբատի։

Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես-Սմբատը Բարսեղ II-ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022 թվականի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես-Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Բարսեղ II-ին։
Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես-Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի հույն ուսուցչապետ Դիոսկորոսին, սակայն հետագայում վերականգնեց շնորհազրկված Պետրոս Ա Գետադարձի իրավունքները։
Ստանալով կախեթցիների զորավիգությունը՝ վրաց արքան կարողանում է պատերազմի ելքը թեքել հօգուտ իր շահերի: 1022 թվականին Սվինդախ բնակավայրի մոտ տեղի է ունենում վճռական ճակատամարտ, որտեղ վրացիները կարողանում են լիակատար հաղթանակ տանել:
Դրան հաջորդում է այն, որ վրացական ուժերն ազատագրում են Տայքը և մյուս հողերը: 1023 թվականին Գիորգի I-ը և Բարսեղ II-ը կնքում են հաշտության պայմանագիր, որի համաձայն Բյուզանդիան ընդունում է Վրաց թագավորության տարածքային ամբողջականությունը:
Պատերազմից հետո Գիորգին նվաճված հողերը միավորում է և կտակում իր իրավահաջորդին՝ Բագրատին:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Иоанн Антиохийский. История // Розен В. Р., Император Василий Болгаробойца, СПб, 1883 год
- ↑ Ломоури Н., Грузинская советская энциклопедия, том 9, с. 171—172, Тб., 1985 год
- ↑ История Грузии, об. 1 Тб, 2008.
- ↑ 4,0 4,1 Копалиани Е. Византийские политические отношения с Грузией в 970—1070 годах, Тб., 1969 год