Գեորգիևյան դաշնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գեորգիևսկի պայմանագիրից)
Jump to navigation Jump to search
Գեորգիևսկի պայմանագիր
Treaty of Georgievsk of 1783 (Esadze, 1913).JPG
Գեորգիևսկի պայմանագրի վրացերեն տարբերակի Հերակլ II- ի ստորագրությամբ և կնիքով 1913 թ. լուսանկար
Ստորագրվել է
— վայր
1783 թ. հուլիսի 24 (օգոստոսի 4)
Գեորգիևսկ
Հաստատված է կնիքով 1784 թ.
Ուժի մեջ է մտել 1784 թ.
Ստորագրել են Հերակլ II (Վրաստան) և Եկատերինա II (Ռուսաստան)
Կողմեր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն

Flag of Kingdom of Kartli-Kakheti.svg Քարթլիի-Կախեթի թագավորություն

Լեզուներ ռուսերեն, վրացերեն
Wikisource-logo.svg Վիքիդարան պարունակում է տեքստը.
ru:Георгиевский трактат

Գեորգիևսկի Պայմանագիր 1783, կնքվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև հուլիսի 24-ին, Գեորգիևսկում (Հյուսիսային Կովկաս)։ Գեորգիևսկի պայմանագրով Հերակլ II թագավորը ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից։ Եկատերինա II երաշխավորել է Հերակլի տիրույթների ամբողջականության պահպանումը։ Ռուսաստանը պատերազմի դեպքում պաշտպանելու Էր Վրաստանին։ Վրաց ազնվականությունը իր իրավունքներով հավասարեցվել է ռուս ազնվականությանը։ Գեորգիևսկի պայմանագիրը թուլացրել է Թուրքիայի և Իրանի ազդեցությունն Անդրկովկասում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1453 թվականին՝ Կոստանդնուպոլիսի անկումից հետո, Վրաստանը կորցրեց իր բոլոր կապերը քրիստոնեական աշխարհի հետ, իսկ որոշ ժամանակ անց բաժանվեց Թուրքիայի և Իրանի միջև: Վրաստանը կարողացավ հաղթահարել դժվարությունները, սակայն կրոնական պատնեշը վերջնական ինտեգրման համար միշտ խոչընդոտ էր հանդիսանում: Վրաստանն իր հույսը դրել էր Ռուսաստանի վրա: Ռուսաստանի հետ երկարատև դաշինքի առաջին փորձը տեղի ունեցավ Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանում:

1722 թվականի Իրանական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1720 թվականին Վոլինսկին նշանակվում է Աստրախանի նահանգապետ: Նրան հանձնարարված էր վրաց թագավոր՝ Վախթանգին ռուսական կողմը գրավել: Պարսկաստանը գտնվում էր ճգնաժամում և օգտվելով առիթից Պետրոս Առաջինը սկսեց իր պարսկական արշավանքը: 1721 թվականին սկսեցին բանակցությունները համատեղ գործողությունների վերաբերյալ: Ռուսաստանի համար վրացական բանակը միայն օժանդակ ուժ էր, բայց Վոլինսկին Վախթանգին ավելի շատ բան էր խոստացել՝ հավերժական դաշինք և հովանավորություն: Այդ խոստումներ տպավորության տակ Վախթանգը որոշում է խզել Պարսկաստանի հետ հարաբերությունները: 1722 թվականի մարտի 8-ին պարսիկները պարտություն կրեցին Գյուլնաբադի մոտ, (զոհվել է Վախթանգի եղբայրը) սկսվեց Սպահանի պաշարումը: Պարսկական շահը Վախթանգից օգնություն խնդրեց: Միաժամանակ, Վախթանգի մոտ պարսկական շահի սուրհանդակների հետ եկան նաև Պետրոս Առաջինի սուրահնդակները: Վախթանգը մերժեց շահին և սեպտեմբերին վրացական բանակը միացավ ռուսական բանակին:

Aquote1.png Վախթանգը անկեղծորեն հավատում էր Պետրոս Առաջինին և չէր ցանկանում որևէ ուրիշի հետ հարաբերություններ ստեղծել: Պարսկաստանի դեմ սկսվող պատերազմից առաջ Վախթանգը ստեղծեց խորհուրդ, որտեղ պետք է որոշեր մասնակցելու են պատերազմին, թե ոչ: Խարհրդի մասնակիցներից շատերը դեմ էին՝ վախենալով, որ երկիրը ավելի վատ իրավիճակում կհայտնվի: Վախթանգը չկիսեց մեծամասնության կարծիքը: Օգոստոսին 40 հազար բանակով նա կանգնած էր Գանձակում և սպասում էր Պետրոսին:[1] Aquote2.png


Սակայն տեղի ունեցավ այն ինչին Վրաստանը չէր սպասում՝ Պետրոսը չեղյալ հայտարարեց արշավանքը:

Հետևանքները եղան ողբերգական: Շահը Վախթանգին հայտարարեց անօրինական, Դաղստանի ժողովում թալանում են Թբիլիսիին: Օգտվելով դրանից, թուրքական բանակը գրավեց Քարթլին և Կախեթին: Թուրքական բռնազավթումը տևեց մինչև 1734 թվականը:

1724 թվականի հունիսի 12-ին Ռուսաստանը հրատարակեց Թուրքիայի հետ սահմանների մասին մի թեզ: Այդ փաստաթղթում Պետրոսը փաստացի ճանաչեց Վրաստանի գրավումը թուրքերի կողմից: Թուրքիային անցավ Քարթլին (Թիֆլիս), Երևանի խանությունը, ադրբեջանական հողերը (Շամախի, Թավրիզ) և հյուսիսային իրանական հողերը (Ղազվին)»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]