Jump to content

Գեորգի Սաակաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Սաակաձե
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և զորավար
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր 1570[1]
Ծննդավայր Փելի, Վրաստան[1]
Վախճանի օր հոկտեմբերի 3, 1629(1629-10-03)[1]
Վախճանի վայր Հալեպ
Քաղաքացիություն Վրաստան
Ի ծնե անուն
վրաց.՝ გიორგი სააკაძე
Հայր Siaush Saakadze?
Զավակներ Avtandil Saakadze?, Paata Saakadze?, Ioram Saakadze? և Ana Khatun?

Գեորգի Սաակաձե, Մեծ մոուրավի (1570[1], Փելի, Վրաստան[1] - հոկտեմբերի 3, 1629(1629-10-03)[1], Հալեպ), վրաց քաղաքական գործիչ և զորավար։

Ծագումով թագավորական ազնաուրներից։ 1608 թվականից Թիֆլիսի մոուրավի (կառավարիչ)։ Պայքարել է թավադների (խոշոր ֆեոդալների) դեմ՝ երկրի կենտրոնացման համար։ 1612 թվականին պալատական բանսարկությունների պատճառով անցել է Իրան, որտեղ ձեռք է բերել շահ Աբբաս I-ի վստահությունը։ 1620 թվականին շահը Սաակաձեին նշանակել է Քարթլիի մանկահասակ թագավոր Սիմոն II-ի խնամակալ, և Սաակաձեն փաստորեն դարձել է Քարթլիի կառավարիչը։ Սակայն, երբ պարսկական զորքերը սկսել են կոտորել Քարթլիի բնակիչներին, նպատակ ունենալով լիովին նվաճել երկիրը, Քարթլիի և Կախեթի բնակչությունը ապստամբել է։ Ապստամբության գլուխ է կանգնել Սաակաձեն։ 1625 թվականի հուլիսի 1-ի Մարաբդայի ճակատամարտում պարտվելուց հետո ապստամբները, պարտիզանական պայքար են սկսել։ Պարսիկները հարկադրված ճանաչել են թագավոր Թեյմուրազ I-ի թագավորությունը Քարթլ-Կախեթում։ Շուտով թավադներին հաջողվել է գժտեցնել Թեյմուրազ I-ին և Սաակաձեին։ Սաակաձեն ապստամբել է և 1626 թվականին Բազալեթի ճակատամարտում պարտվելով փախել է Թուրքիա։ Սաակաձեն սպանվել է Հալեպում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Սաակաձե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 105
  1. 1 2 3 4 5 6 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.