Ուզբեկստանի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուզբեկստանի պատմություն
Ուզբեկստանի զինանշանը
Մ.թ.ա.
Նախապատմական Աենտրոնական Ասիա
Անդրոնովյան մշակույթ (մթա XVII - IX դարեր)
Բակտրիա-Մարգիանյան հնագիտական կոմպլեքս (մթա XXIII - XVIII)
Սկյութներ (Սաքեր, Մասքութներ) (մ. թ. ա. 18-րդ դարից-4-րդ դար)
Խորեզմ (մ. թ. ա. 8-րդ դարիից -6-րդ դար)
Սողդիանան (-մ. թ. ա. 6-րդ դար)
Չաչ (- մ. թ. ա. 3-րդ դար)
Ֆերգանա (-մ. թ. ա. 6-րդ դար)
Բակտրիա (մ. թ. ա. 8-րդ դարից -6-րդ դար)
Պարսկա-հունական նվաճումներ (մ. թ. ա. 558-550)
Աքեմենյանների կայսրություն (մ. թ. ա. 558-330)
Ալեքսանդր Մակենոնացու կայսրությունը (մ. թ. ա. 334-146)
Սելեվկիդոյի Հանրապետություն (մ. թ. ա.312-64)
Հունա-բակտրիական թագավորություն (մ. թ. ա. 250-125)
Наша эра
Կանգի Հանրապետություն (մ. թ. ա. 3-րդ դարից - 5-րդ դարի կեսեր)
Պարթևստանի թագավորություն (մ. թ. ա. 250 - 220)
Կուշանսկի թագավորություն (1-3 դարեր)
Ուստրուշանա (4-րդ դարից - 5-րդ դարեր)
Թյուրքական Հանրապետություն (4-րդ դար-1055)
Հեփթաղների Հանրապետություն (4-րդ դարից - 6-րդ դարեր)
Թյուրքական խանություն (552-603)
Արևմտյան թուրքական խանություն (603-698)
Թյուրքական խանություն (698-766)
Օգուզսկի Հանրապետություն (750-1055)
Կարլուկսկի խանություն (766-940)
Իսլամիստական նվաճումներ (661-750)
Ումայադսի դրոշը Ումայադսի խալիֆայություն (661-750)
Աբբասյանների դրոշը Աբբասյանների խալիֆայություն (750-1258)
Աբբասյանների դրոշը Թախիրադների էմիրություններ (821-873)
Աբբասյանների դրոշը Սաֆարիդների էմիրություններ (861-1003)
Աբբասյանների դրոշը Սամանիների էմիրություններ (875-999)
Թյուրքական հանրապետություն (1005-1221)
Ղազնևիների դրոշը Ղազնևիների սուլթանություն (963-1187)
Կարախանիսների Հանրապետություն (840-1040)
Արևմտյան Կարախանիսներ խանություն (1040-1212)
Արևելյան Կարախանիսներ խանություն (1042-1212)
Սելջուկյան սուլթանություն (1037-1194)
Խորեզմշախի սուլթանություն (1077-1231)
Կարաչինական խանություն (1141-1212)
Մոնղոլական արշավանքներ (1220-1269)
Մոնղոլական կասյրություն (1206-1291)
Չաղաթայի ուլուս (1220-1340)
Ոսկե հորդա (1220-1481)
Արևմտյան Չաղաթայի ուլուս (1340-1370)
Մոնղոլիստան (Արևմտյան Չաղաթայի ուլուս) (1346-1706)
Լենկթեմուրի դրոշԼենկթեմուրի կայսրություն և Լենկթեմուրի Հանրապետություն (1370-1500)
Ուզբեկստանի խանություն (1428-1468)
Բուխարայի խանություն (1500-1785)
Խիվայի խանություն (1512-1920)
Մոգուլիա (1514-1679)
Կոկանդի խանություն (1709-1876)
Տաշքենդի Հանրապետություն (1784-1809)
Բուխարայի էմիրությունների դրոշը Բուխարայի էմիրություն (1785-1920)
Կունդուզսկի խանություն (1800-1850)
Թուրքեստանի ինքնավարություն (1917-1918)
Թուրքեստանի ՀԽՍՀ դրոշը Թուրքեստանի ՀԽՍՀ (1918-1920)
Բուխարայի դրոշը Բուխարայի ԺԽՀ (1920-1920)
Խորեզմի ԺՍՀ դրոշը Խորեզմի ԺՍՀ (1920-1920)
Ուզբեկական ԽՍՀ դրոշը Ուզբեկստանի ԽՍՀ (1920-1991)

Ուզբեկստանի պորտալ


Նախնադար և Հին դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուզբեկստանի տարածքում մարդիկ բնակվել են դեռևս հին քարի դարի[1] ժամանակաշրջանում։ Մ․ թ․ ա․ 2-1-ին հազարամյակի սկզբին առաջացել են երկրագործական առաջին նստակյաց բնակատեղիները։ Ոռոգելի հողագործության զարգացումը նպաստել է ցեղային միությունների քայքայմանը և ստրկատիրական հարաբերությունների առաջացմանը։

Մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի 1-ին կեսին ժամանակակից Ուզբեկստանի տարածքը մասնակիորեն կամ ամբողջությամբ մտել է Միջին Ասիայում կազմավորված ստրկատիրական պետությունների (Բակտրիա, Խորեզմ, Սողդիանա) կազմի մեջ։

Տնտեության և մշակութային կարևոր կենտրոն է դարձել Մարականդան (Սամարղանդը)։ Մ․ թ․ ա․ 6-րդ դարում Ուզբեկստանի տարածքը գտնվել է Աքեմենյանների տիրապետության տակ, մ․ թ․ ա․ 4-րդ դարի նվաճել է Ալեքսանդր Մակեդոնացին, մ․ թ․ ա․ մոտ 250-ին մտել է Հունա–Բակտրիական թագավորության, մ․ թ․ ա մոտ 1-ին դարի վերջից մինչև մ․ թ․ 4-րդ դարի կեսը Քուշանական թագավորության կազմի մեջ, 5-րդ դարի կեսից - 6-րդ դարի 60-ական թվականներին գտնվել է հեփթաղների տիրապետության տակ։

Հեփթաղների պետության անկումից հետո, 6-րդ դարում կազմավորվել է Թուրքական խաքանությունը (Միջին Ասիան մտնում էր Արևմտյան Թուրքիայի խաքանության մեջ), որտեղ ձևավորվում էին ֆեոդալական հարաբերությունները։

8-րդ դարի կեսին Ուզբեկստանի տարածքը գրավել են արաբները, բռնի տարածել իսլամը։ Արաբների և տեղական ֆեոդալների ճնշման դեմ բնակչությունը բազմիցս ապստամբել է։ 9-րդ դարում Միջին Ասիայում կազմավորվել է Սասանյանների պետությունը, որի առավել զարգացած մարզերից էր Ուզբեկիստանը -(հատկապես Զերավշանի հովիտը)։

10 դարի վերջին - 13-րդ դարի սկզբին Ուզբեկիստանի համարյա ամբողջ տարածքը պատկանել է Կարախանյանների պետությանը, արևմտյան մասը՝ Ւտրեզմին, մոնղոլական նվաճումներից հետո (1219-1221) մտել է Զուչի և Չաղաթայի ուլուսի մեջ։

14-րդ դարի 2-րդ կեսին - 15-րդ դարի վերջին Ուզբեկիստանի տարածքը եղել է Թիմուրյանների պետության կազմում։ Այդ ժամանակաշրջանում ֆեոդալական հարաբերությունները առավել զարգացել են։

Միջնադար և Նոր դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարի սկզբին առաջացել է Շայբանյանների պետությունը, իսկ Ւտրեզմի տարածքում և հարևան հողերում՝ Խիվայի խանությունը։ 19-րդ դարին Ուզբեկիստաի տարածքը դարձել է Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի մրցակցության ասպարեզ։ 19-րդ դարի 60-70-ական թվականներին ցարական զորքերը գրավեցին Ուզբեկստանի ամբողջ տարածքը։ Ցարական զորքերի գրաված տարածքում 1867 թվականին կազմավորվեց Թուրքեստանի գեն․–նահանգապետությունը։ 1873 թվականին ավարտվեց Իփվայի և Բուխարայի խանությունների նվաճումը[2]։

Կոկանդի ապստամբություն 1813-1876 թվականների ճնշումից հետո Կոկանդի խանությունը վերացվեց, նրա տարածքը մտավ Ֆերգանայի մարզի մեջ։ Նվաճված վայրերում ցարիզմը անց էր կացնում ազգային ճնշման, գաղութային քաղաքականություն։ Միավորումով վերջ տրվեց ֆեոդալական մասնատվածությանը, վերացավ երկրամասի տնտեսական մեկուսացվածությունը։ Ռուսական շուկայի մեջ Ուզբեկստանի ներգրավումը նպաստեց տնտեսության զարգացմանը, կապիտալիստական հարաբերությունների ձևավորմանը, արդյունաբերական պրոլետարիատի առաջացմանը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական բնակչության շրջանում տարածվեցին ռուսական առաջավոր մշակույթը, գիտությունը, պայմաններ ստեղծվեցին Ուզբեկստանի ժողովուրդների համար՝ ներգրավվելու ազգային և սոցիալական ազատագրության հեղափոխական պայքարի մեջ։ Ուզբեկստանը դարձավ ռուսական արդյունաբերության համար բամբակի հիմնական մատակարարողներից։ Կապիտալիզմի զարգացմանը նպաստում է երկաթուղիների կառուցումը։

Գործարանների և ֆաբրիկաների մեծ մասը պատկանում էր ռուս կապիտալիստներին։ 1880-1890-ական թվականների սկսվեցին բանվորական ելույթներ։ Ձևավորվում էր ազգային բուրժուազիան։ 20-րդ դարի սկզբին Ուզբեկստանի տարածքում հայտնաբերվեցին և շահագործման հանձնվեցին օգտակար հանածոների (նավթ, պղինձ և այլն) պաշարներ։ Համեմատաբար արագ էր աճում կապիտիտալիստական ձեռնարկությունների թիվը։ 1914 թվականին բամբակի արտահանությունը կազմեց ամբողջ Միջին Ասիայից Ռուսաստան արտահանվող ապրանքների 80%–ը։ Սակայն բուրժուական հարաբերությունները Ուզբեկստանում, ինչպես և ամբողջ Միջին Ասիայում, թույլ էին զարգացած։ Ուզբեկստանի գյուղերում տիրապետողը ֆեոդալալական հարաբերություններն էին։

Տնտեսական և քաղաքական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի տնտեսական և քաղաքական կյանքում նշանակալի դեր էր խաղում իսլամական հոգևորականությունը։ Առաջին ս–դեմոկրատների խմբակները Ուզբեկստանում հիմնել են Ռուսաստանից աքսորվածները 1904-1905 թվականներին։ 1905-1907 թվականներին Ուզբեկստանում հեղափոխական շարժման կենտրոն դարձավ Տաշքենդը։

Ռեակցիայի տարիներին (1907-1910) ազգային ճնշման աճի հետ ուժեղացավ ուզբեկ բուրժուա-ազգայնականների գործունեությունը։ 1912 թվականի հուլիսին Տաշքենդում ապստամբեցին սակրավորները։ Ուզբեկստանում, ինչպես և ամբողջ Թուրքեստանում, հասունանում էր հեղափոխական ճգնաժամը, որի արտահայտությունը եղավ 1916 թվականի միջինասիական հակագաղութատիրական, ազգային-ազատագրական ապստամբությունը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո երկրամասում առաջացան Բանվորների և զինվորների դեպուտատների խորհուրդներ՝ մենշևիկների և էսէռների գլխավորությամբ։ Ուզբ․ բուրժուազիան, ֆեոդալները և հոգևորականությունը սկսեցին միավորվել հակահեղափոխական կազմակերպությունների մեջ։ Ակտիվացավ բուրժուա-ազգայնականների (երիտբուխարականներ) գործունեությունը։

Ամբողջ իշխանությունն անցավ ժամանակավոր կառավարության Թուրքեստանյան կոմիտեին (կազմվել էր 1917 թվականի ապրիլի 20-ին)։ 1917 թվականի ամռան ընթացքում երկրամասում տեղի ունեցան բանվորների գործադուլներ, գյուղացիների (դեհկանների) շարժումներ հանուն հողի և ջրի, Թուրքեստանյան օկրուգի զորամասերում՝ խռովություններ։

Պետրոգրադում Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից (նոյեմբերի 7) հետո, նոյեմբերի 10-ին Տաշքենդում բռնկվեց զինված ապստամբություն, որը ղեկավարում էր Հեղափոխական կոմիտեն (նախագահ՝ բոլշևիկ Վ․ Ա․ Լյապին)։ Ապստամբության հաղթանակից հետո նոյեմբերի 14-ին հռչակվեց խորհրդային իշխանություն։ Խորհրդային երկրային 3-րդ համագումարը, որը կայացավ Տաշքենդում նոյեմբերի 15-22-ին, խորհրդային իշխանություն հռչակեց ամբողջ Թուրքեստանում և ընտրեց երկրամասի ժողկոմխորհ (նախագահ՝ բոլշևիկ Ֆ․ Ի․ Կոլեսով)։

Մինչև 1918 թվականի մարտը խորհրդային իշխանություն հաստատվեց Ուզբեկստանի բոլոր շրջաններում։ Ուզբեկստանի բուրժուազիան և իսլամական հոգևորականությունը, միավորվելով ռուս սպիտակգվարդիականների հետ, անգլիական իմպերիալիստների աջակցությամբ սկսեցին պայքար սովետական իշխանության դեմ։ 1917 թվականի դեկտեմբերին Կոկանդում ազգայնականները Թուրքեստանը հայտարարեցին ինքնավար երկրամաս, և ստեղծվեց բուրժուական կառավարություն, այսպես կոչված, «Կոկանդի ինքնավարությունը»։ 1918 թվականի փետրվարի 19-22-ին կարմիր գվարդիայի ջոկատները ջախջախեցին հակահեղափոխական ուժերին։ 1918 թվականի ապրիլի 20-ին Տաշքենդում գումարվեց խորհուրդների երկրային 5-րդ համագումարը, որը հռչակեց ՌՍՖՍՀ-ի կազմում Թուբքեսաանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (որի մեջ մտնում էր նաև Ուզբեկստանի տարածքը) ստեղծումը։

Ընտրվեց կենտգործկոմ (նախագահ՝ Պ․ Ա․ Կոբոզե) և Ժողկոմխորհ (նախագահ՝ Ֆ․ Ի․ Կոլեսով)։ Խորհրդային իշխանության տնտեսական և քաղաքական միջոցառումները հանդիպեցին տապալված շահագործողների դիմադրությանը։ Սոցիալիստական վերափոխումների դեմ պայքարի համար Տաշքենդում ստեղծվեց ընդհատակյա «Թուրքեստանի ռազմական կազմակերպությունը»։

Հակահեղափոխության գլխավոր ուժը բասմաչությունն էր, որի հիմնական կենտրոնը Ֆերգանայի հովիտն էր։ Խռովարարները Պ․ Դուտովի գլխավորությամբ գրավեցին Օրենբուրգը, և Թուրքեստանը կտրվեց ՌՍՖՍՀ Կենտրոնական շրջաններից։ Խորհրդային Թուրքեստանի դեմ իրենց գործողություններն ակտիվացրին Բուխարայի և Ւփվայի խանությունները։ Թուրքեստանի կոմկուսը կենտրոնացրեց բոլոր ուժերը հակահեղափոխության դեմ պայքարի համար։ 1919 թվականի հունվարի 19-21-ին ճնշվեց Տաշքենդի հակախորհրդային խռովությունը։ Թուրքեստանյան ռազմաճակատի (որ ստեղծվել էր 1918 թվականի օգոստոսին) զորքերը Մ․ Վ․ Ֆրունզեի հրամանատարությամբ ջախջախեցին Ա․ Կոլչակի զորքերի հարավային խումբը և սեպտեմբերի 13-ին միացան Թուրքեստանյան ԻԽՍՀ կարմիր բանակի զորամասերին։ Խորհրդային իշխանության ամրապնդման համար պայքարում Թուրքեստանի կոմունիստներին մեծ օգնություն ցույց տվեց ՌՍՖՍՀ ԿԴԿ և ԺԿԽ-ի Թուրքեստանյան հանձնաժողովը (նախագահ՝ Շ․ էլիավա)։

Ուզբեկստանի խանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի գարնանը ազատագրվեց գրեթե ամբողջ Ֆերգանայի հովիտը։ 1920-ի փետրվարին Ւփվայի բնակ– չությունը կարմիր բանակի զորամասերի աջակցությամբ տապալեց խանական իշխանությունը և 1920 թվականի ապրիլին խանության տարածքում ստեղծվեց Իորեզմի ժողովրդական խորհրդային հանրապետությունը՝ 1920 թվականի հոկտեմբերին հռչակվեց Բուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետությունը։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմը մեծ վնաս հասցրեց Ուզբեկստանի տնտեսությանը, որի վերականգնմանը մեծապես օգնեց ՌՍՖՍՀ կառավարությունը։ Ժողովրդական տնտեսության վերականգնումը դժվար էր տնտեսական և կուլտուրական հետամնացության, դասակարգային սուր պայքարի և հակահեղափոխական ուժերի ակտիվացման պայմաններում։ 1922 թվականի սկզբին բասմաչները գրավեցին Բուխարայի ժողովրդական հանրապետության տարածքի զգալի մասը։

1922 թվականի ամռանը կարմիր բանակի ջոկատները ջախջախեցին բասմաչներին (ամբողջությամբ 1926 թվականին)։ 1921-1922 թվականներին Ուզբեկստանի և Թուրքեստանի ամբողջ տարածքում իրագործվեց հողաջրային ռեֆորմի 1-ին փուլը, բնակչությանը վերադարձվեց հողը, ջուրը, այլ ունեցվածք։ ԽՍՀՄ կազմավորումը (1922), Միջին Ասիայի ազգային պետական բաժանումը (1924-1925) նպաստեցին ուզբեկ ժողովրդի պետականության ամրապնդմանը և որպես սոցիալիստական ազգի ձևավորմանը։

1924 թվականի հոկտեմբերի 27-ին կազմավորվեց Ուզբեկստանի ԽՍՀ, որի մե£ մտան Ֆերգանայի, Սամարղանդի և Սիրդարյայի մարզերի, գավառների մեծ մասը, Խորեզմի և Բուխարայի սովետական հանրապետությունների մի շարք շրջաններ (մինչև 1928 թվականը նրա մեջ մտնում էր Տաջիկստանի ԻԽՍՀ)։

Նախապատերազմյան հնգամյակների տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականի մայիսին Ուզբեկստանի ԽՍՀ մտավ ԽՍՀՄ-ի մեջ, որն արագացրեց ուզբեկ ժողովրդի տնտեսական և մշակութային զարգացումը։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին հանրապետությունում կառուցվեց ավելի քան 500 արդյունաբերական ձեռնարկություն, աճեց նավթի հանույթը (1913 թվականին՝ 13 հազար տ, 1940 թվականին՝ 119 հազար տ)։ Կառուցվե– ցին նոր և վերականգնվեցին հին քաղաք– ները։ Ագրարային ռեֆորմի 2-րդ փուլի ընթացքում (1926-1929) լիկվիդացվեցին ֆեոդական հարաբերությունները։

Մոտ 90 հազար գյուղացի ստացավ հող։ 1929-1937 թվականների կոլեկտիվացման ընթացքում կոլտնտեսությունների մեջ միավորվեց գյուղացիական տնտեսությունների մոտ 95%-ը։ Ժողովրադկան տնտեսության առաջատար ճյուղ դարձավ բամբակագործությունը։ Ուզբեկստանի ԽՍՀ մետաքսաթելի արտադրությամբ ևս ԽՍՀՄում գրավեց առաջին տեղը։

1939 թվականին գործարկվեց Ֆերգանայի մեծ ջրանցքը։ Սոցիալիստական շինարարության ընթացքում ոչնչացվեց կուլակությունը, կազմավորվեց կոլտնտեսային գյուղացիությունը։ Տնտեսության մեջ ամրապնդվեց սոցիալիստական կացութաձևը։ Ուզբեկստանի դարձավ ինդուստրիալ-ագրարային երկիր։ Իրականացավ կուլտուրական հեղափոխությունը, վերացավ անգրագիտությունը։ Ուզբեկ ժողովուրդը համախմբվեց որպես սոցիալիստական ազգ։ 1936 թվականին Ուզբեկստանի ԽՍՀ-ի մեջ մտավ Կարակալպակյան ԻԽՍՀ։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին Արևմուտքից Ուզբեկստանը տեղափոխեցին մոտ 100 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ քանակությամբ գիտական և ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ։ Կառուցվեց 7 էլեկտրակայան, 280 արդյունաբերական նոր ձեռնարկություն։ 1944 թվականին գործարկվեց առաջին մետալուրգիական գործարանը։ Ավելացավ քարածխի հանույթը։ Նավթի հանույթը 1945 թվականին 1940 թվականի համեմատ ավելացավ 4 անգամ, քիմիական արդյունաբերության արտադրանքը՝ 3 անգամ։

Ընդլայնվեցին հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունները։ 1944 թվականին շահագործման հանձնվեց ոռոգման 10 խոշոր կառույց։ Հանրապետությունում ձևավորվեցին կարմիր բանակի մի շարք միավորումներ, այդ թվում և ուզբեկականը։ Շուրջ 1 մլն զինվոր Ուզբեկստանից մարտնչում էր ռազմաճակատում, շուրջ 120 հազար մարդ պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, 282-ը արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։

Ուզբեկստանի աշխատավորները մեծ օգնություն ցույց տվեցին ազատագրված շրջանների բնակչությանը քայքայված տնտեսության վերականգնման գործում։ Ետպատերազմյան տարիներին Ուզբեկստանի տնտեսությունն հետագա զարգացում ապրեց։ 1956 թվականին Ուզբեկստանը տվեց 2 անգամ ավելի էլեկտրաէներգիա, քան ամբողջ Ռուսական կայսրությունը 1913 թվականին։ Ստեղծվեց հզոր քիմիական արդյունաբերություն։

Ուզբեսկտանի տարածքով անցկացվեցին գազամուղներ՝ Բուխարա-Ուրալ, Միջին Ասիա-Կենտրոն։ 1961 թվականին արդյունաբերության համախառն արտադրանքը 1940 թվականի համեմատ աճեց 17 անգամ, գյուղատնտեսությանը՝ ավելի քան 5 անգամ։ Ուզբեկստանի ԽՍՀ բամբակի և մետաքսի ԽՍՀՄ հիմնական բազան է։ Արդյունաբերության հիմն, ճյուղերն են մեքենաշինությունը, ջերմաէներգետիկակն, քիմիական, թեթև, սննդի արդյունաբերությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гентшке В. Л. «Этнический атлас Узбекистана» Ташкент: 2002 г. Издание: «ООФС — Узбекистан»
  2. Воронцов М.Э. "Ուզբեկստանի հանրապետության պատմություն". — Л.: АН УзССР, 1950. — С. 25. — 476 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедический Словарь Брокгауза и Ефрона (Encyclopedia Brockhaus y Efron). San Petersburgo, 1887-1907.
  • Большая советская энциклопедия (Gran enciclopedia soviética). Moscú, 1969-1978
  • Bosworth, C. E.։ Les dynasties musulmanes, trad. Y. Thoraval, Actes sud, coll. Sinbad, 1996, ISBN 2-7427-0713-1
  • Roux, Jean-Paul։ L'Asie centrale. Histoire et civilisations, Fayard, 1997, ISBN 2-213-59894-0
  • Kalter, Johannes, y Margareta Pavaloi։ Uzbekistan. Heirs to the Silk Road, Thames and Hudson, 1997, ISBN 0-500-97451-9
  • Spiekermeier, Françoise։ Asie centrale : Kirghizstan, Ouzbékistan, Arthaud, 2001, ISBN 2-7003-2862-0
  • Calum MacLeod et Bradley Mayhew; Ouzbékistan : Samarcande, Boukhara, Khiva, Olizane, Genève, 2002, ISBN 2-88086-276-0
  • Catherine Poujol; Ouzbékistan : la croisée des chemins, Belin / La Documentation française, 2005, ISBN 2-7011-3776-4
  • Jean Sellier et André Sellier; Atlas des peuples d'Orient. Moyen-Orient, Caucase, Asie centrale, La Découverte, 1993, ISBN 2-7071-2222-X
  • Vincent Fourniau; Histoire de l'Asie centrale, Presses universitaires de France, Paris, 1992, ISBN 2-13-046012-7
  • Jacques Anquetil; Routes de la soie : des déserts de l'Asie aux rives du monde occidental, vingt-deux siècles d'histoire, J.-C. Lattès, 1992, ISBN 2-7096-1112-0
  • Emmanuel Choisnel; Les Parthes et la route de la soie, L'Harmattan / IFEAC, 2004, ISBN 2-7475-7037-1
  • Bradley Mayhew, Paul Clammer, Michael Kohn; Asie centrale, la route de la soie, Lonely Planet, 2004, ISBN 2-84070-430-7
  • Sergio Cozzi, Didier Labouche; Ouzbékistan, au cœur des routes de la soie, Géorama, 2001, ISBN 2-9514973-3-4
  • René Grousset; Empire des steppes: Attila, Gengis-Khan, Tamerlan, Payot, 2001, ISBN 2-228-88130-9
  • Olivares, Gerardo; La ruta de Samarkanda, Las Rozas, 1999, Ejearte, ISBN 84-8220-025-9
  • Roy, Oliver; La nueva Asia central o la fabricación de naciones, Madrid, 1998, Editorial Sequitur ISBN 84-923112-2-3
  • Zapater Espí, Luis Tomás; Asia central : conflictos étnicos, nuevo nacionalismo e Islam, Valencia, 2005, Quiles Artes Gráficas, ISBN 84-932409-3-1
  • Бартольд В.В.: Работы по истории и филологии тюркских и монгольских народов. — Москва: Восточная литература, 2002 (перепечатано с издания 1968 года). — 757 с. — ISBN 964-416-045-2
  • Григорьев В.В.: О Скифском народе и саках. — Москва: типография Императорской Академии Наук, 1871. — 203 с.
  • Толстов С.П.: Древний Хорезм. Опыт историко-археологического исследования. — Москва: МГУ, 1948. — 352 с. + 87 табл. с.
  • Толстов С.П.: По следам древнехорезмийской цивилизации. — Москва / Ленинград: АН СССР, 1948. — 328 с.
  • Тревер К.В., Якубовский А.Ю., Воронец М.Э.: История народов Узбекистана, том 1. — Ташкент: АН УзССР, 1950. — 476 с.
  • Тревер К.В., Якубовский А.Ю., Воронец М.Э.: История народов Узбекистана, том 2. — Ташкент: АН УзССР, 1947. — 517 с.
  • Тураев Б.А.: История древнего Востока. — Ленинград: Соцэкгиз, 1935. — 97 с. — 15 250 экз. экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։