Առաջին ժամանակակից մարդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որսորդության համար նախատեսված վայր

Առաջին ժամանակակից մարդիկ, մարդկային տեսակ է, որը հաջորդել է նախամարդուն և առաջացել նախամարդու էվոլուցիայի՝ զարգացման շնորհիվ։ Հայտնի են 30-40 հազար տարի առաջ ձևավորված առաջին ժամանակակից մարդկանց` կրոմանյոնյան մարդկանց կմախքների, գանգերի և գործիքների շատ գտածոներ[1]։ Այդպիսի մարդկանց աճյուններ հայտնաբերվել են նաև Վորոնեժ քաղաքից հարավ,Դոն գետի աջ ափին։ Դրանք գտնվել են նաև Աֆրիկայում, Ասիայում և Ավստրալիայում։

Ֆիզիկական հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային գանգ

Առաջին զարգացած մարդիկ ունեին մինչև 180 սանտիմետր հասակ, բարձր, ուղիղ ճակատ և մինչև 1600 սմ3 ծավալով գանգատուփ, հոծ վերակնյա թմբիկ չունեին։ Կզակի զարգացած ելունը ցույց է տալիս, որ նրանք ունեցել են լավ զարգացած խոսք։ Կրոմանյանցիները բնակվում էին իրենց պատրաստած կացարաններում։ Քարանձավներում` պատերի վրան, գտնվել են նկարներ, որոնց վրա պատկերված են որսի տեսարաններ, պարող մարդիկ և այլն։ Նկարված էին հանքային ներկերով, դեղնահորով և կամ էլ պատերի վրա քերված։ Կրոմանյանցիները ոսկրե կամ կայծքարե ասեղներով կարված մորթե զգեստներ։ Աշխատանքի գործիքներ և կենցաղային առարկաներ պատրաստելու տեխնիկան շատ ավելի կատարյալ էր, քան նեանդերթալցիներինը։ Եղջյուրից, ոսկրից, կայծքարից պատրաստված գործիքները բազմազան են, փորագրազարդ։ Մարդը կարողանում էր կենդանիներ և առաջին քայլերն էր անում հողագործության մեջ։ Կրոմանյոնյան մարդու[2] և ժամանակակից մարդիկ կազմում են հոմոսափյենս` (լատին․՝ Homo sapiens) բանական մարդ[3] տեսակը։ Այն դասվում է մարդկանց ցեղի երրորդ ենթացեղին։ Կրոմզնյոնցիների զարգացման մեջ կարևոր էր էին խաղում սոցիալական հործոնները։

Աշխատանքային գործիքներ

Կրոմանյոնցիները նախորդների առավելապես կենսաբանական էվոլուցիայից անցած սոցիալական էվոլուցիային։ Նրանց զարգացման մեջ հատուկ դեր սկսեցին խաղալ դաստիերակությունը, ուսումը, փորձի հաղորդումը։ Նոր մարդկանց պոպուլյացիաները գոյության կռվում հաղթում էին մյուս բոլոր պոպուլյացիաներին ոչ միայն ճարպկությամբ և խելամտությամբ, այլ ամենից առաջ պահպանելով իրենց սերունդը` ապագան, և ծերերին՝ կուտակված փորձի կենդանի կրողներին (որսի եղանակները, գործիքների պատրաստումը, սովորույթները)։ Մարդու մոտ զարգանում էր պոպուլացիայի, տոհմի, ընտանիքի համար զոհաբերվելու գիտակցությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]