Նախնադարյան Վրաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմանիս քաղաքի տարածքում հայտնաբերված բանական մարդու գանգը: Առաջին ժամանակակից մարդիկ

Նախապատմական Վրաստան, (վրաց.՝ წინაისტორიული საქართველო) Վրաստանի պատմության որոշակի ժամանակաշրջան, որի ընդգրկում է Վրաստանի ներկայիս տարածքում նախամարդու հաստատումից մինչև Վրաստանի հնագույն պատմություն։

Պալեոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի տարածքում մարդիկ ապրել են դեռևս երկար տարիներ առաջ։ Այդ ամենի մասին վկայում են 1999 և 2002 թվականներին Վրաստանի տարածքում կատարված պեղումների արդյունքում գտնված տարբեր հնագիտական իրերը, առարկաները, գործիքները և նախամարդու մնացորդները։ Այս տարածքներից հայտնաբերվել են հարյուրավոր քարե գործիքներ և նախամարդու ոսկրեր, որոնք ըստ հիմնական տվյալների երկրի վրա եղել են 1.6-1.8 միլիոն տարի առաջ[1]։

Պալեոլիթի ժամանակաշրջանի իրեր հայտնաբերվել են Վրաստանի տարածքի լեռնային հատվածներում։ Մասնավորապես Կուդրա (Ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա) և Ցոնա (2100 մետր բարձրության վրա) քարանձավներից[2]։

Արևելյան Վրաստանում վաղ երկրագործական մշակույթին փոխարինել է Կուր-Արաքսյան մշակույթը։ Մ.թ.ա. 8-րդ դարում ստեղծվել են ցեղային կայուն միություններ, խորացել է ունեցվածքային և սոցիալական անհավասարությունը, նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման և դասակարգային հարաբերությունների ձեավորման պրոցեսը։

Ավելի քան 200.000 տարի առաջ, Վրաստանում սկսվեց նախամարդու զարգացման շրջանը, որի վկայությունը աշխատանքային գործիքների բուռն զարգացումն է։ Կրակի գյուտին հերթով հաջորդեցին արորի, ինչպեսդ նաև նետ ու աղեղի գյուտերը։ Այդպիսի իրեր գտնվել են Շիդա Քարթլիում, Իմերեթիայի, Աբխազիայի և այլ բնակավայրերում[3][4]։

Նեոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոլիթյան դարաշրջանից Վրաստանում պահպանվում են տարբեր որսորդական, գյուղատնտեսական, անասնապահական և հողագործական իրեր։ Նեոլիթի սկիզբը բնութագրվում է քարե և ոսկրե հղկված գործիքների օգտագործմամբ, խեցեգործության և երկրագործության առաջացմամբ, վերջը՝ վաղ մետաղամշակությամբ (էնեոլիթի սկզբնավորմամբ)[5]։

Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, որսորդական և ձկնորսական յուրացնող տնտեսությանը զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ նստակյաց երկրագործությամբ (ցորենի, գարու, ոսպի և այլ բույսերի մշակությամբ), կենդանիների (շուն, այծ, ոչխար, խոզ, ավելի ուշ՝ խոշոր եղջերավոր անասուններ) ընտելացմամբ և բուծմամբ։ Արմատավորվել և զարգացել է մանածագործությունը, հյուսելը։ Մայրիշխանությունը հասել է իր ծաղկմանը և աստիճանաբար տեղի տվել հայրիշխանությանը։ Զգալիորեն աճել է բնակչությունը, աստիճանաբար կազմավորվել են ցեղախմբերը, ձևավորվել ցեղային լեզուները։ հասարակության կյանքում կատարված այդ արմատական փոփոխություններն ընդունված է անվանել «նեոլիթյան հեղափոխություն»։

Մ.թ.ա. 6-րդ դարում Արևմտյան Վրաստանի տարածքում ձևավորվել է Կոլխիդայի թագավորությունը։ Մ.թ.ա. 4-րդ դարում Արևելյան Վրաստանում ուժեղացել է Իբերիայի թագավորությունը՝ Մցխեթ կենտրոնով։ Մ.թ.ա. 3-1-ին դարերում Վրաստանի սոցիալ-տնտեսական կարգը բնութագրվում է բազմակացութաձեությամբ։ Պահպանվել էին տոհմական կարգերի մնացուկներ։ Բնակչության մեծամասնությունը կազմող ազատ և կիսազատ հողագործ-համայնականները նաև հիմնական զինվորական ուժն էին։ Կիրառվում էր նաև ստրկական աշխատանքը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vekua, A., Lordkipanidze, D., Rightmire, G. P., Agusti, J., Ferring, R., Maisuradze, G., et al. (2002). A new skull of early Homo from Dmanisi, Georgia. Science, 297:85–9.
  2. Bar-Yosef, Ofer; Belfer-Cohen, Anna, and Adler, Daniel S. (2006), The Implications of the Middle-Upper Paleolithic Chronological Boundary in the Caucasus to Eurasian Prehistory Արխիվացված 2010-06-13 Wayback Machine. Anthropologie XLIV/1:49-60.
  3. Balter M. (2009). Clothes Make the (Hu) Man. Science,325(5946):1329.doi:10.1126/science.325_1329a PMID 19745126
  4. Kvavadze E, Bar-Yosef O, Belfer-Cohen A, Boaretto E,Jakeli N, Matskevich Z, Meshveliani T. (2009).30,000-Year-Old Wild Flax Fibers. Science, 325(5946):1359. doi:10.1126/science.1175404 PMID 19745144 Supporting Online Material
  5. Kiguradze, T. and Menabde, M. 2004. The Neolithic of Georgia. In: Sagona, A. (ed.), A View from the Highlands: Archaeological Studies in Honour of Charles Burney. Ancient Near Eastern Studies Supplement 12. Leuven: Peeters, pp. 345-398.
  6. «Ancient Heritage in the BTC-SCP Pipeline Corridor». Smithsonian. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։