Ղազախստանի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղազախստանի պատմություն
Ղազախստանի Հանրապետության զինանշանը
Նախաղազախական
Միջնադարյան
Ժամանակակից
Անկախ

Ղազախստան Ղազախստանի պորտալ

Ղազախստանի պատմություն, ընդգրկում է մարդկության պատմության մի քանի փուլ։

Նախնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս տարածքում մարդը բնակվել է դեռևս քարի դարում (շուրջ 300 հզ․ տարի առաջ)։ Նոր քարի դարում սկսվել է գործածվել աղեղը, պատրաստվել են խեցեղեն իրեր։ Բրոնզի դարում զբաղվել են խաշնարածությամբ, բրիչային երկրագործությամբ, որսով ու ձկնորսությամբ։ Անասնապահության և հողագործության զարգացման հետևանքով մայրական տոհմը փոխարինվել է հայրականով, երևան են եկել նահապետական ընտանեկան սեփականության սաղմերը։ Մ․թ․ա․ I հազարամյակի կեսին անասնապահ ցեղերը սկսել են առանձնանալ և անցնել քոչվոր անասնապահության։ Հերոդոտոսը և այլ անտիկ հեղինակներ Ղազախստանի այդ դարաշրջանի ցեղերին անվանել են ասիական սկյութներ, աքեմենյան սեպագրերում նրանք հիշվում են սակևր հավաքական անվամբ։ Սակերի մշակույթը ժառանգել են մ․թ․ա․ III-II դարերում կազմավորված և Սեմիրեչիեի (Չու գետից մինչև Տյան Շան և Բալխաշից մինչև Իսսիկ Կուլ) շրջանում տարածված ուսունի ցեղային միությունը, Կարատաուի ու Սիրդարյայի միջին հոսանքում սփռված և Կանգյույ պետական կազմավորման մեջ մտած ցեղերը և Արալյան ծովի արևմտյան ափերից Կասպից ծովի հյուսիսային ափերը քոչած ալանական ցեղերը։ Ղազախստանի ժողովուրդները շրջանցել են ստրկատիրությունը։ Նախնադարյան համայնական կարգերն աստիճանաբար փոխարինվել են ֆեոդալական հարաբերություններով։ 16-րդ դարի կեսին Ղազախստանի տարածքում առաջացել է առաջին վաղ ֆեոդալական պետությունը՝ Թյուրքական խաքանությունը։ VIII դարում սկզբին ստեղծվել է թյուրգեշների, 766 թվականին՝ կարլուկների պետությունը, որտեղ ֆեոդալական հարաբերությունները զարգացել են համեմատաբար արագ, առաջացել են քաղաքներ (Թարազ՝ այժմ Ջամբուլ ևն), հատվել է դրամ։ 8-10-րդ դարերում Ղազախստանի հարավում տարածվել է իսլամը։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

IX-XI դարերում արևմտյան և հարավային-արևմտյան շրջանները մտել են օղուզների վաղ ֆեոդալական պետության մեջ, որի տարածքով անցնում էր միջազգային քարավանային առևտրական ճանապարհ։ VIII-XI դարում Ղազախստանի հյուսիսային-արևելյան և կենտրոնական շրջաններում բնակություն են հաստատել կիմակների և ղփչաղների թյուրք, ցեղերը։ X դարում 1 թվականի կեսին կարլուկների պետության տեղում կազմավորվել է Կարախանյանների ֆեոդալական պետությունը, որը X դարում վերջին - XI դարում 1-ին կեսին ներառում էր Կաշգարը, Մավերաննահրը, Մեմիրեչիեն։ Նվաճված տիրույթները կառավարելու համար խանը նշանակում էր իլխաններ, որոնց, որպես իր վասալների, իրավունք էր շնորհում հարկ հավաքելու որոշակի շրջաններում։ XII դարում 30-ական թվականներին Կարախանյանների պետություն ներխուժեցին մոնղ․ կիդանի ցեղերը, որոնք ստեղծեցին Կարակիդանիների պետությունը։ 1219-1221 թվականներին Ղազախստանը նվաճեցին մոնղոլ-թաթարները։ XIV դարում վերջին - XV դարում սկզբին Ղազախստանի տարածքը մտավ հիմնականում Նողայական հորդայի և Ուզբեկական խանության մեջ։ Ուզբեկական խանության բնակչությունը կրում էր «ուզբեկ-ղազախներ» հավաքական անունը։ Ֆեոդալական շահագործման ուժեղացման և երկպառակությունների հետևանքով XV դարի կեսից ղազախական տոհմերը խանությունից քոչեցին Արևմտյան Աեմիրեչիե։ Մոնղոլ-թաթարական լծի վերացումից հետո վերականգնըված Սեմիրեչիեն դարձավ ղազախական ցեղերի միավորման կենտրոն։ XV դարի վերջին XV դարում սկզբին այստեղ առաջացավ Ղազախական խանությունը, և այդ ժամանակ էլ ավարտվեց ղազախական ազգության կազմավորման երկարատև ընթացքը։ Ղազախական խանության երեք՝ Մեծ (կամ Ավագ, Աեմիրեչիե), միջին (Կենտրոնական Ղազախստան) և փոքր (կամ Կրտսեր, Արևմտյան Ղազախստան) շրջաններում (ժուզերում) XV դարում կազմավորվեցին ինքնուրույն խանություններ։ Ղազախների տնտեսության առաջատար ճյուղը արոտավայրային-քոչվոր անասնապահությունն էր։ Երկրագործությունը պարզունակ էր, արհեստները զարգանում էին դանդաղ, առևտուրը կրում էր փոխանակային բնույթ։ Ֆեոդալական հարաբերությունները միահյուսված էին նա հապ ետական, տոհմատիրական տարրերի հետ։ Հիմնական դասակարգերն էին ֆեոդալները (խաներ, սուլթաններ, բայեր, խոջաներ ևն) և կախյալ գյուղացիները՝ շարուաները․ հատուկ խավ էին կազմում նահապետական ստրուկները՝ ղուլերը։ Ադաթի բազմազան նորմերի կողքին գործում էին նաև շարիաթի (ֆեոդալա-մուսուլմանական իրավունք) որոշ նորմեր։ XV դարում սկզբին կազմվեց ֆեոդալական իրավակարգի հիմնական սկզբունքները սահմանող օրենսգիրք։

Նորագույն շրջան, ռուս-ղազաղական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

XV դարում սկզբին խանական մասնատվածության ու չդադարող ֆեոդալական երկպառակությունների, ինչպես նաև արտաքին վտանգի պայմաններում Փոքր ժուզի խան Աբուլհայրը 1726 թվականին դիմեց Ռուսաստանին՝ նրա հպատակության տակ անցնելու խնդրանքով, որը բավարարվեց 1731 թվականին։ Ռուս, հպատակություն ընդունեցին նաև 1740 թվականին՝ Միջին և 1846 թվականին՝ Մեծ ժուզերը։ Մեծ բեկում կատարվեց ղազախ ժողովրդի պատմական ճակատագրում։ Արդեն XV դարում 2-րդ կեսից Ղազախստանում հասարակական հարաբերությունները սկսեցին զարգանալ Ռուսաստանի տնտեսության ուժեղացող ազդեցության ներքո։ Ամրապնդվում էին Ղազախստանի և Ռուսաստանի առևտրական կապերը, իսկ սահմանային շրջաններում ռուս, բնակչության ավելացումը նպաստում էր երկրագործության և արհեստների զարգացմանը։ Միևնույն ժամանակ ցարիզմը Ղազախստանում անց էր կացնում գաղութատիրական միջոցառումներ։ Ղազախստանի՝ Ռուսաստանին միանալու կարևոր արդյունքներից էր ռուս և ղազախ աշխատավորների մերձեցումը, որը հատկապես ի հայտ եկավ Ե․ Պուգաչովի գլխավորած գյուղացիական պատերազմի (1773-1775) ժամանակ, երբ շատ ղազախներ մասնակցեցին ապստամբությանը։ 1783-1797 թվականներին տեղի ունեցավ Փոքր ժուզի ղազախների ապստամբությունը ընդղեմ ցարական կառավարության։ XIX դարում 1-ին կեսին Ղազախստանում տեղի ունեցած տնտեսության փոփոխություններին (առևտրական կապերի աշխուժացում Ռուսաստանի հետ, երկրագործության զարգացում ևն) զուգընթաց փոխվեց նաև ղազախների քաղ․ կարգը։ Ցարական կառավարությունը միջին (1819) և փոքր (1824) ժուզերում վերացրեց խանական իշխանությունը, հաստատեց վարչակառավարման նոր կարգ, որի հիմքը «Սիբիրյան կիրգիզների կանոնադրությունն» (1822) էր, և որը ուներ ցարիզմի շահերից բխող գաղութատիրական բնույթ։ Չնայած դրան, Ղազախստանի հասարակական կյանքում տեղի էին ունենում առաջադիմական տեղաշարժեր, զարգանում էին արտադրողական ուժերը, փոխվում էր դասակարգային կառուցվածքը։ XIX դարում 60-ական թվականներին ավարտվեց ղազախական հողերի միացումը Ռուսաստանին։ 1867-1868 թվականներին ցարական կառավարությունը անցկացրեց վարչական ռեֆորմ։

Նշանավոր իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքմնեստանի գեներալ-նահանգապետության կազմում ստեղծվեցին Սեմիրեչիեի և Սիրդարյայի, Օրենբուրգի գեներալ-նահանգապետության կազմում՝ Ուրալյան և Տուրգայի, Արևմտասիբիրյան գեներալ-նահանգապետության կազմում՝ Ակմոլինսկի և Սեմիպալատինսկի մարզերը։ Մարզերը բաժանվում էին գավառների, գավառները՝ վոլոստների, վոլոստները՝ վարչական աուլների։ Ամբողջ հողը հայտարարվեց պետական սեփականություն, փոփոխություններ մտցվեցին դատավարական գործում։ Բարեփոխումների իրագործումը նպաստում էր համառուս․ տնտեսության մեջ Ղազախստանի հետագա ներգրավմանը։ Արտադրողական ուժերի զարգացմանը խթանեց ռուս և ուկրաինացի գյուղացիների վերաբնակեցումը Ղազախստանում, ուր ստեղծվեցին կապիտալիստական ուղիով զարգացող ավելի քան 500 ռուս, և ուկր․ գյուղեր։ Սիբիրյան երկաթուղու կառուցումից (1891-1904) հետո աճեցին առևտուրը և ապրանքա-դրամական հարաբերությունները։ Քաղաքների զարգացումը, քաղաքային բնակչության աճը կարևոր նշանակություն ունեցան ղազախ ժողովրդի մշակույթի զարգացման համար։ Ռուս, առաջավոր մշակույթի և գիտության ազդեցությամբ էին գործում ղազախ լուսավորիչներ Չոկան Վալիխանովը, Իբրայ Ալթնսարինը, Աբայ Կունանբաևը և ուրիշներ։ Մինչև հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ Ղազախստան-ռուս, արդյունաբերության գաղութային վաճառահանման շուկան էր և հումքի աղբյուրը։ 20-րդ դարի սկզբին Ղազախստանի տնտեսության մեջ էին թափանցել ոչ միայն ռուս, այլև օտար (անգլիական, ֆրանսիական, ամերիկյան) կապիտալներ, որոնց հիմքի վրա առաջացել էր կապիտալիստական արտադրություն (լեռնահանքային, նավթի հանույթի ևն)։ Ձեռնարկությունների մեծ մասը մանր էր։ Խոշոր արդյունաբերության մեջ 1913 թվականին զբաղված էր շուրջ 20 հազար բանվոր։ Սաղմնավորվում էր ղազախ բուրժուազիան, ձևավորվում ազգային պրոլետարիատը։

Հեղափոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանում առաջին մարքսիստները ռուս աքսորական հեղափոխականներն էին՝ Վ․ Խարիտոնովը, Պ․ Կաշինսկին, Զ․ Գուսևան, Պ․ Պոկրովսկին և ուրիշներ։ 1903 թ. մայիսի 1-ին Ուրալսկի մարքսիստական խմբակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քաղաքային առաջին գործադուլը։ 1905-1907 թվականների հեղափոխության տարիներին գործադուլային շարժումն ուժեղացավ։ Ստոլիպինյան ագրարային ռեֆորմի շրջանում (1906-1912) ցարական կառավարությունը Ղազախստանի տնտեսությամբ եղալի ոխեց ավելի քան 438 հազար գյուղացիական տնտեսություն։ Ցարիզմի գաղութատիրական քաղաքականությունն ուղղված էր ղազախ ժողովրդի ռուսացմանը և խոչընդոտում էր նրա ազգային տնտեսության ու մշակույթի զարգացմանը։ 1916 թ. Ղազախստանում բռնկեց ազգային-ազատագրական ապստամբություն։

Փետրվարյան հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրգայի մարզում ապստամբությունը (Ամանգյալդի Իմանովի գլխավորությամբ) շարունակվեց մինչև 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը։ Հեղափոխությունից հետո Ղազախստանում ևս հաստատվեց երկիշխանություն։ Առաջացան սովետներ և բուրժ․ ժամանակավոր կառավարության տեղական մարմինը՝ Թուրքեմստանյան կոմիտեն։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո սովետական իշխանություն հաստատվեց 1917 թվականի նոյեմբերին՝ Սիրդարյայի (Տաշքենդ կենտրոնով), 1917 թվականի դեկտեմբերի 1918 թվականի հունվարին՝ Ակմոլինսկի մարզում, 1918 թվականի հունվար-փետրվարին՝ Տուրգայի մարզում և Սեմիպալատինսկում, մարտին՝ Վերնոյեում և Սեմիրեչիենում։ Սովետական իշխանության հաստատումից հետո հողը բռնագրավվեց հօգուտ ղազախ և ռուս աշխատավորների, ազգայնացվեցին արդ․ խոշոր ձեռնարկությունները։ 1918 թվականի գարնան, ամռանը Ղազախստանի մեծ մասը զավթեցին ինտերվենտները (Չեխոսլովակյան կորպուս) և սպիտակ գվարդիականները, որոնց հետ համագործակցում էին ղազախ բուրժուաազ Ցելիեոգրադ․ խաղաղության պողոտան գայնականները։ Ղազախստանի աշխատավորներին մեծ օգնություն էր ցույց տալիս Սովետական Ռուսաստանը։ Թշնամու թիկունքում կռվում էին պարտիզանական ջոկատներ։ 1919 թվականի հունվարի 22-24-ին ազատագրվեցին Օրենբուրգը, Ուրալսկը, ապրիլի 5-ին՝ Կուստանայը։ 1919 թվականի օգոստոսին ստեղծված Թուրքեստանյան ռազմաճակատի զորքերը (հրամանատար՝ Մ․ Ֆրունզե, ռազմահեղափոխական խորհրդի անդամ՝ Վ․ Կայբիշև) հյուսիսից և Թուրքմենստանի ԻՍՍՀ-ի զորքերը՝ հարավից ջախջախեցին Կոլչակի բանակը։ 1920 թվականի սկզբին ավարտվեց Ղազախստանի արմ․ շրջանների, մարտին՝ Սեմիրեչիեի ազատագրումը։

Պետականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախական խորհրդային պետականության սկիզբը դրվեց 1920 թվականի օգոստ․ 26-ին՝ ՌԽՖՍՀ-ի կազմում՝ «Կիրգիզական ինքնավար սովետական սոցիալիստական հանրապետություն ստեղծելու մասին» դեկրետով (ստորագրել էին Վ․ Ի․ Լենինը և Մ․ Ի․ Կալինինը)։ Հանրապետության (Օրենբուրգ մայրաքաղաքով) կազմում ընդգրկվեցին ղազախներով բնակեցված շրջանները։ 1920 թվականի հոկտեմբերի 4-12-ին Օրենբուրգում կայացավ հանրապետության սովետների հիմնադիր համագումարը, որն ընտրեց Կենտգործկոմ (նախագահ՝ Մ․Մենդեշև) և ժողկոմխորհ (նախագահ՝ Վ․ Ռադուս-Զենկովիչ)։ 1921 թվականի հունիսին կազմավորվեց ՌԿ(բ) կ ղազախական մարզային կազմակերպությունը։ Վերականգնվում էր ժողտնտեսությունը։ 1921-1922 թվականներին անցկացվեց հողա՜ջրային ռեֆորմ։ 1924 թվականի հունվարի 5-10-ին հանրապետության Սովետների IV համագումարը քննարկեց և ընդունեց սահմանադրության նախագիծ։ 1924-1925 թվականներին Միջին Ասիայի ազգային-պետական բաժանման հետևանքով հանրապետության կազմում ընդգրկվեցին ղազախներով բնակեցված նոր շրջաններ։ 1925 թվականի ապրիլին սովետների համա ղազախական V համագումարը վերականգնեց ղազախ ժողովրդի պատմականորեն ճիշտ անվանումը, և հանրապետությունը սկսեց կոչվել Ղազախական ԻՍՍՀ։ 1925-1930 թվականին Ղազախական ԻԽՍՀ-ի կազմում էր Կարակալպակյան։ 1929 թվականից Ղազախստանի մայրաքաղաքը դարձավ Ալմա Աթան։ ԽՍՀՄ 1936 թվականի սահմանադրությամբ Ղազախական ՀԽՍՀ վերակազմվեց միութենական հանրապետության, որի սահմանադրությունն ընդունվեց 1937 թվականին (նորը հաստատվել է 1978 թվականին)։ Ղազախները դեպի սոցիալիզմ անցում կատարեցին՝ շրջանցելով կապիտալիզմը։ Զարկ տրվեց Ղազախստանի ինդուստրացմանը, նախապատերազմյան տարիներին կառուցվեց շուրջ 200 արդ․ ձեռնարկություն։ 1929 թվականին ծավալվեց գյուղատնտեսության կոլեկտիվացման զանգվածային շարժում։ 1937 թվականին կոլեկտիվ տնտեսություններում միավորված էր գյուղացիական տնտեսությունների 97,5%-ը։ Ղազախստանի քոչվոր-անասնապահական, գաղութային ծայրամասից վերածվեց ինդուստրիալ-ագրարային հանրապետության։ Կուլտուրական հեղափոխության շնորհիվ Ղազախստանում վերացան անգրագիտությունը, ինչպես նաև տոհմատիրական ու ֆեոդալական մնացուկները, աճեցին ազգային կադրերը, բացվեցին բուհեր, գիտահետազոտական հիմնարկներ, զարգացան ղազախական սովետական գրականությունն ու արվեստը։ Նախապատերազմյան տարիներին սոցիալիզմը Ղազախստանում հիմնականում կառուցվեց։ Ղազախ ժողովուրդը վերածվեց սոցիալիստական ազգի։ 1941-1945 թվականի Հայրենական մեծ պատերազմի տարիներին հազարավոր ղազախստանցիներ սովետական բանակի շարքերում կռվում էին գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ։ Մոսկվայի մար տերում հռչակվեց 316-րդ (8 րդ գվարդիա կան) հրաձգային դիվիզիան՝ Ի Պանֆի լովի հրամանատարությամբ (տես Պան ֆիչովականներ), 512 ղազախստանցիներ արժանացան Սովետական Միության հերոսի, այդ թվում՝ 4 օդաչուներ՝ կրկնակի հերոսի կոչման, ավելի քան 60 հազար մարդ պարգևատրվեց շքանշաններով ու մեդալներով։ Հանրապետության տարածքում տեղաբաշխվեցին էվակուացված ավելի քան 140 ձեռնարկություններ և ավելի քան 1 միլիոն մարդ։ Ետպատերազմյան տարիներին ղազախ ժողովուրդը, սովետական բոլոր ժողո վուրդների հետ, ավարտեց սոցիալիզմի կառուցումը։1950ական թվականներին յուրացվեցին խամ ու խոպան հողերը․ Ղազախստանը դարձավ հացահատիկի ու մսի արտադրության երկրի առաջատար շրջաններից մեկը ձեռք բերած նվաճումների համար հանրապետությունը պարգևատրվել է Լենինի (1956), Հոկտեմբերյան հեղափոխության (1970)․ ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով՜։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 8 CC-BY-SA-icon-80x15.png