Ճապոնիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճապոնիայի պատմությունը ներառում է Ճապոնական կղզեխմբի և Ճապոնական ժողովրդի պատմությունը, ինչը ընդգրկում է ժամանակակից Ճապոնիայի տարածաշրջանի հնագույն պատմությունից մինչև ժամանակակից Ճապոնիայում ազգային պետության ձևավորման ժամանակաշրջանները։Ճապոնիայի մասին առաջին անգամ հիշատակվում է մ.թ. I դարի չինական տեքստերի հավաքածու «Քսան չորս պատմվածքների» գրքում։ Սակայն ապացույցներ կան, որ Ճապոնական կղզիներում մարդիկ ապրում էին դեռ հին քարի դարից[1]։ Սառցային շրջանից հետո, մոտավորապես մ.թ.ա. 12000,Ճապոնական կղզեխմբի հարուստ էկոհամակարգը նպաստել է մարդու զարգացմանը։ Կերամիկայից հայտնի ամենավաղ արձանիկները վերաբերվում են Ձեմոն ժամանակաշրջանին։

Վաղ Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ Ճապոնիայի պատմությունը(Ք.ա. 40.000 – Ք.ա. 250 թթ.)բաժանվում է 3 դարաշրջանի` Իվանձյուկու, Ձյոմոն, Յայոյ։

Իվանձյուկու (Ք.ա. 40.000 - Ք.ա. 13.000 թթ.) Ճապոնիայի պատմության առաջին շրջանը կոչվում է Իվանդզյուկու։ Այն հանդիսանում է կղզեխմբի բնակեցման շրջան, և իր անվանումը ստացել է պալիոլիթյան շրջանի առաջին հայտնաբերված հնավայրի անունով։ Այս շրջանում բնակչությունը զբաղվում էր հավաքչությամբ]], որսով։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են կոպիտ մշակված քարե Պոնչիկներ։

Ձյոմոն (Ք.ա 13.000 – Ք.ա. 300 թթ.) Սառցե դարաշրջանի ավարտին` համաշխարհային օվկիանոսի մակերևույթի մակարդակի բարձրացման հետ, առաջացավ Ճապոնական կղզեխումբը։ Կլիմայի փոփոխության հետևանքով Ճապոնիայի տափաստանները պատվեցին խիտ անտառներով։ Գրեթե նույն ժամանակ Ասիայի հարավ-արևելքից այստեղ տեղափոխվեց մարդկանց նոր խումբ։ Այս խմբի ներկայացուցիչները լավ էին տիրապետում նավագնացությանը։ Հավանաբար մակույկները Ճապոնիայի ափերին է հասցրել Կուրոսիո տաք օվկիանոսային հոսանքը։ Կլիմայի փոփոխության հետևանքով փոխվեց նաև ֆլորան և ֆաունան։ Կղզեխմբի հյուսիսարևելյան հատվածը պատվեց և փշատերև բույսերով, իսկ հարավարևմտյանը՝ և Շուշա ։ Բնական հարստությունները թույլ էին տալիս բնակիչներին չզբաղվել Երկրագործությամբ և , այլ մնալ պրիմիտիվ՝ կարգապահ հասարակություն։

Յայոյ (Ք.ա. 300 – Ք.ա. 250 թթ.) Այս շրջանում Կորեայից և Չինաստանից Կյուսյու կղզի գաղթած խումբը իր հետ բերեց դարբնությունը, բրնձագործությունը, ինչպես նաև շատ այլ ժամանակի “բարձրագույն” արհեստներ։ Թեև բրնձագործությունը տարածված էր թերևս Ձյոմոն շրջանում, սակայն բրնձի մեծավալ մշակումը սկսվեց Յայոյ շրջանում։ Այս ժամանակահատվածում սկսեց զարգանալ նաև մետաղագործությունը (մշակվում էր պղինձ, բրոնզ, երկաթ), զինագործությունը (պատրաստվում էին պղնձե նետեր, թրեր, քարե սեպաձև դանակներ)։ Ստեղծվեցին նոր տիպի կավե իրեր, որոնք կրում էին մայրցամաքային ոճը։ Այսպիսի սպասք առաջին անգամ հայտնաբերվել է Յայոյ բնակավայրում, որի անվանումը փոխանցվեց նաև նշված դարաշրջանին։ Բրնձագործության զարգացման հետևանքով մեծացավ Ճապոնիայի բնակչությունը, ինչը իր հերթին նպաստեց հասարակության կազմավորմանը։ Սակայն բնական ռեսուրսներին տիրապետելու շուրջ ծագող վեճերը հաճախ բերում էին լուրջ կոնֆլիկտների։ Արդեն Ք.ա. երկրորդ դարում բնակավայրերը բաժանված էին խրամատերով և ճաղապատերով։ Հայտնվեցին առաջնորդներ, ովքեր իրենց ձեռքում կենտրոնացրին ամբողջ հոգևոր և ռազմական ուժը։ Հաճախ տոհմերը վերամիավորվում էին՝ կազմելով միություններ` ճապոնական առաջին պարզ-պետությունների։ Յայոյ շրջանի ամենաազդեցիկ բնակավայրերից էր Սագա պրեֆեկտուրայում գտնվող Յոսինոգարին, որը վկայում է Վաղ Ճապոնիայի բնակիչների կազմակերպության բարձր մակարդակի մասին։

Ժամանակաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվականներ Ժամանակաշրջան Ժամանակաշրջան Ենթաժամանակաշրջան Կառավարման ձև
30,000 մ.թ.ա. – 10,000 մ.թ.ա. Պալեոլիթյան Ճապոնիա   անհայտ
10,000 մ.թ.ա. – 3000 մ.թ.ա. Հին Ճապոնիա Ջոմոն   տեղական տոհմեր
900 մ.թ.ա. – 250 մ.թ. Յայոյ  
c. 250 – 538 մ.թ. Քոֆուն   Յամատո տոհմ
538 – 710 մ.թ. Դասական Ճապոնիա Ասուքա
710 – 794 Նարա   Ճապոնական կայսրություն
794 – 1185 Հեյան  
1185 – 1333 Ֆեոդալական Ճապոնիա Քամաքուրա   Քամաքուրա շոգունություն
1333 – 1336 Քեմմու վերականգնում   Ճապոնական կայսրություն
1336 – 1392 Մուրոմաչի Նանբոքու-չո Մուրոմաչի շոգունություն
1392 – 1467  
1467 – 1573 Սենգոքու ժամանակաշրջան Մուրոմաչի շոգունություն, Դայմյո, Օդա Նոբունագա, Տոյոտոմի Հիդեյոշի
1573 – 1603 Աձուչի-Մոմոյամա
1603 – 1868 Վաղ ժամանակակից Ճապոնիա Էդո   Տոկուգավա սյոգունություն
1868 – 1912 Ժամանակակից Ճապոնիա Մինչպատերազմական Մեյձի Ճապոնական կայսրություն
1912 – 1926 Տայշո
1926 – 1945 Մինչպատերազմական Շովա
1945 – 1952 Ժամանակակից Ճապոնիա Հետպատերազմական Ճապոնիայի օկուպացիա Դաշնակից օկուպացիոն զորքերի գլխավոր հրամանատար
1952 – 1989 Հետօկուպացված ժամանակաշրջան Պառլամենտական դեմոկրատիա
1989-ից Հեյսեյ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]