Շրի Լանկայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շրի Լանկայի պատմությունը սկսվում է քարի դարից։ Շրի Լանկայի տարածքը բնակեցվել է հին քարի դարի ժամանակաշրջանում։ Մ․ թ․ ա․ 5-րդ դար Հնդկաստանից Շրի Լանկա են գաղթել հնդկական ցեղեր՝ արքայազն Վիջայայի գլխավորությամբ։ Եկվորները և բնիկները միաձուլվել են, սկսել է ձևավորվել սինհալական ժողովուրդը։ Աինհալները հիմնել են վաղ ստրկատիրական Ռաջարատա և Ռոհանա պետությունները։

Նախապատամական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․ թ․ ա․ 3-րդ դարում տարածվել է բուդդայականությունը։ Մ․ թ․ 5— 6-րդ դարերից մինչև 15-րդ դար կղզում տիրապետության համար պայքարել են սինհալները և Հարավային Հնդկաստանից Շրի Լանկայից եկած թամիլները։ 15-րդ դարին կազմավորվել են երեք խոշոր պետություններ՝ սինհալական Կոտտե (արևմուտքում և հարավ-արևմուտքում) և Կանդի (կենտրոնական շրջաններում), թամիլական Ջաֆնա (հյուսիսում, Ջաֆնա թերակղզումՖեոդ, մասնատվածությունը և տնտեսական հետամնացությունը հեշտացրել են եվրոպական գաղութարարների ներխուժումը կղզի։ 1521-1658 թվականներին կղզու զգալի մասը պորտուգալացիների, 1658-1795/ 1796 թվականներին՝ հոլանդացիների ձեռքին էր։ 1795-1796 թվականներին Մեծ Բրիտանիան զավթել է կղզու մի մասը և մտցրել Մադրասի նախագահության մեջ։ 1802 թվականին անգլիացիներին ենթակա շրջանները դարձել են առանձին գաղութ՝ Ցեյլոն անունով։


Շրի լանկա անգլիական գաղութ[խմբագրել | խմբագրել կոդը]

1815 թվականին անգլիացիները գրավել են վերջին պետությունը՝ Կանդին։ 19-րդ դարի վերջին — 10-րդ դարի սկզբին Շրի Լանկան վերածվել է Մեծ Բրիտանիայի ագրարային հումքային կցորդի, որտեղից արտահանվում էր համեմունք, սուրճ, թեյ, կաուչուկ, կոկոսյան արմավ և այլն։ Մետրոպոլիայի և գաղութի միջև հակասությունների սրումը ուժեղացրել է ազգային ազատագրական պայքարը, որի վրա մեծ ադեցություն ունեցավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ 1919 թվականին հիմնվել է Ցեյլոնի ազգային կոնգրես (ՑԱԿ) բուրժանական կուսակցությունը, 1930-ական թվականների սկզբին երևան են եկել մարքսիստական առաջին խմբակները։ 1935 թվականին հիմնվել է Շրի Լանկայի սոցիալիստական կուսակցությունը (ԼԱԿ), 1943 թվականին՝ կոմկուսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939—1945) առավել վատթարացրեց երկրի տնտեսական դրությունը։

Անկախության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակագաղութային հուժկու շարժումը Ցեյլոնում (և Ասիայի այլ երկրներում) հարկադրեց Մեծ Բրիտանիային անկախություն տալ կղզուն (1948 թվականի փետրվարի 4) դոմինիոնի իրավունքով։ Անկախ Ցեյլոնի իշխանության գլուխ անցավ 1946 թվականին հիմնված բուրժ․ Միացյալ ազգային կուսակցությունը (ՄԱԿ), որի կառավարությունը վարեց պրոանգլիական քաղաքականություն։ 1951 թվականին Սոլոմոն Բանդարանաիկեի գլխավորությամբ ստեղծվեց Շրի Լանկայի ազատության կուսակցությունը (ՇԼԱԿ), որը Միավորված Ազգերի Կազմակերպությունին ընդդիմադիր կուսակցությունների հետ ստեղծեց Միացյալ ժողովրդական ճակատ (ՄԺՃ)։ 1956 թվականի ընտրություններում Մժճ․ հաղթեց, և Ս․ Բանդարանաիկեն գլխավորեց կառավարությունը, որը վարեց երկրի անկախությունն ամրապնդել և առաջադիմական հասարակական տնտեսական բարեփոխումների քաղաքականություն։1959 թվականին Ս․ Բանդարանսփկեն դավադրաբար սպանվեց։


1960 թվականի մարտի ընտրություններում հաղթեց ՄԱԿ-ը, սակայն նրա կազմած կառավարությունն անվստահության քվե ստացավ։ 1960 թվականի հուլիսի ընտրություններում հաղթեց ՇԼԱԿ-ը, և կառավարությունը ղեկավարեց Սիրիմավո Բանդարանաիկեն։ Նոր կառավարությունն իրականացրեց առաջադիմական միջոցառումներ՝ օտարերկրյա մոնոպոլիաների սեփականության ազգայնացում, ԽՍՀՄ օգնությամբ արդյունաբերական ձեռնարկությունների կառուցում, ստեղծվեց նավթի ազգային կորպորացիա, հսկողություն սահմանվեց դպրոցական կրթության վրա։ 1965 թվականի ընտրություններում մեծամասնություն շահեց ՄԱԿ-ը, որի կառավարությունը վարեց պրոիմպերիալիստական քաղաքականություն։ 1968թվականին ՇԼԱԿ-ը, կոմկուսը և ԼՍԿ-ը ստեղծեցին Միացյալ ճակատ (Մճ․), որը հաղթանակ տարավ 1970 թվականի ընտրություններում։ Նոր կոալիցիոն կառավարությունը, որը վերստին գլխավորեց Սիրիմավո Բանդարանաիկեն, հռչակեց դեմոկրատական լայն վերափոխումների ծրագիր, ուժեղացնել հսկողությունը տնտեսական կարևոր ոլորտներում, ամրապնդել պետական սեկտորը։ 1972 թվականի մայիսի 22-ին Ցեյլոնը հռչակվեց Շրի Լանկա Հանրապետություն։ Ընդունված նոր սահմանադրությամբ վերացվեցին Մեծ Բրիտանիայից քաղաքական կախվածության բոլոր ձևերը։ Շրի Լանկա ընդլայնեց հարաբերությունները ԽՍՀՄ-ի (որի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել էին 1957 թվականին), սոցիալիստական մյուս պետությունների հետ։ Լայն թափ ստացավ ագրարային ռեֆորմի (սկսվել էր 1958 թվականին) իրականացումը։ Մճ-ի ներսում տարաձայնությունների պատճառով նրանից դուրս եկան ԼՍԿ-ը (1975 թվականին) և կոմկուսը (1977 թվականին)։

1977 թվականին կոմկուսը, ԼՍԿ և ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը (ստեղծվել է 1977 թվականին) կազմեցին Միացյալ ձախ ճակատ։ 1977 թվականին թամիլական ազգայնական կուսակցությունները ստեղծեցին Ազատագրության թամիլական միացյալ ճակատ։ 1977 թվականի ընտրություններում հաղթեց ՄԱԿ-ը, որի ղեկավար Զ․ Զայավարդենեն դարձավ պրեմիեր մինիստր, իսկ 1978 թվականին՝ պրեզիդենտ։ Արտաքին ասպարեզում Շրի Լանկայի կառավարությունը վարում է դրական չեզոքության քաղաքականություն։ 1955 թվականից Շ․ Լ․ ՄԱԿ-ի անդամ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 584 CC-BY-SA-icon-80x15.png