Լիխտենշտայնի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիխտենշտայնի տարածքը հռոմեացիների ժամանակ մտել է Ռեցիա պրովինցիայի մեջ (մեր թվարկությունից առաջ 15-ից)։ Վաղ միջնադարում հանդիսացել է Շվաբիա դքսության մի մասը։ Հետագայում այստեղ առաջացել են Վադուց կոմսությունը (1342) և Շելլենբերգ տիրույթը (Սրբազան հռոմեական կայսրությանկազմում)։ 1699-1712 թվականներին այդ հողերը ձեռք է բերել Լիխտենշտայն տոհմի ավստրիական իշխանը։ 1719 թվականին (Լիխտենշտայնի կազմավորման տարեթիվը) դրանք միավորվել են Լիխտենշտայնի իշխանության մեջ, որն անմիջական կախում ուներ կայսրությունից։

1806 թվականին Լիխտենշտայնը մտել է Հռենոսյան միության մեջ, 1815-1866 թվականին՝ Գերմանական միության կազմի մեջ, 1876-1918 թվականներին սերտորեն կապված էր Ավստրո-Հունգարիայի հետ։ 1921 թվականին (պաշտոնապես հանդիսանալով ինքնուրույն պետություն), փաստորեն անցել է Շվեյցարիայի հովանավորության տակ։ 1924 թվականին Լիխտենշտայն միացել է Շվեյցարական մաքսային միությանը։

Լիխտենշտայնի դիվանագիտական ներկայացուցչությունն իրականացնում է Շվեյցարիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 614 CC-BY-SA-icon-80x15.png