Սլովակիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիշսկի Գրադի ամրոցը
Սլովակիայի ֆիզիկական քարտեզ

Սլովակիայի պատմություն, Սլովակիայի պատմություն, որը ներկայացնում է նրա կյանքն հին դարերից մինչև մեր օրեր։

Նախապատմական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին քարի դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մարդիկ, ովքեր հայտնվել են Սլովակիայի տարածքում, եղել է դեռ Հին քարի դարի ժամանակներում։ Այս շրջանի պատմությունը շատ երկար պատմություն է, և այն սկսվում է դեռևս սառցե ժամանակաշրջանից։ Նրա հիմնական մշակույթները եղել են օլդուվայան և ցվիդերյան մշակույթները։ Սպիշսկե Պոդգրադեյում հայտնաբերվել է մարդ կապիկի մնացորդային գանգ, որը անհետ կորավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այնուհետև երկար ժամանակ հետո, պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերում են, որ այստեղ ապրել են նաև մ.թ.ա. 800-345 հազար թվականներին, որովհետև նրանք գտել էին նախամարդու մնացորդներ։ Այնուհետև նույնպես սլովենացի հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերում են նաև մի Նեանդերթալյան մարդու կմախք, ավելի ճիշտ այն գտնվեց Գանովցեյի տարածքում։

Միջին քարի դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին քարի դարի ժամանակ Սլովակիայում ավելի շատ հայտնի է դարձել Սառցադաշտ անվանումով, քանի որ այդ ժամանակաշրջանում ամենացուրտ եղանակն էր, և այդ ժամանակաշրջանը անցել է Սլովակիայի հյուսիսային հատվածում։ Այդ շրջանուկ սլովենացիները ավելի շատ բնակվել են ավազոտ լեռներում, քանի որ այնտեղ նրանց համար ավելի բարենպաստ եղանակ ու պայմաններ կային։

Նոր քարի դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր քարի դարյան Վեներան, որն եկել է Մորավանից (տարիքը մոտ. 22800 տարեկան)

Նոր քարի դարում սլովենական գյուղատնտեսությունը էլ ավելի շատ տեղեկություններ ունի քան մնացած ճյուղերը։ Ենթադրվում է, որ գծային բրուտանական մշակույթը Սլովակիա է եկել մեր թվարկությունից 5000 տարի առաջ։ Այստեղ գտնվել են բնակավայրերի մնացորդներ, օրինակ Նիտրայում, Շտուրովոյում, բրուտի մնացորդներ, կրոնական և ծիսական իրեր, օրինակ կանացի մարմինների (Վեներայի մարմնի) մնացորդներ, Նիտրայի և Մորավանի նադ Վագոմի շրջաններում։

Այդ ժամանակաշրջանում Սլովակիայի տարածքում մարդկանց հիմնական և կարևոր գործունեություններն էիր գծային բրուտանական մշակույթի, ժելեզովսկիի մշակույթի, բուկովոգորսկայի մշակույթի զարգացումը, այստեղ նաև սկսել էին լենդելական և բուլղարական մշակույթով զբաղվել։

Էնեոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնեոլիթի ժամանակաշրջանում, սլովենացի ժողավուրդի հիմնականա զբաղմունքը եղել է մետաղական գործունեությունը, նրանք հիմնականում պղինձ և ոսկի էին ձուլում։ Այնուհետև նրանք էլ ավելի զարգանալով սկսեցին առևտրով զբաղվել։ Ավելի ուշ այստեղ են ներթափանցում որսունեությունը, և տղամարդիկ ավելի հաճախ գնում էին որսի, նրանք հիմնականում որսում էին ձուկ։

Այդ ժամանակներում էլ, այստեղ սկսեց զարգանալ լենդելական և բուլղարական մշակույթը, իսկ դրանից հետո արդեն բադենանյան մշակույթը։

Բրոնզի դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն քաղաքների ծառերի մնացորդներ Զամչիսկոյում

Բրոնզի դարում, հիմնական զբաղմունքը եղել է բրոնզային ձուլությունը, և ամեն ինչ կապված այս մետաղւ հետ, այստեղ մեծ կարևորություն են տվել ունետիցկայան, մադյարովսկայան, օտոմանյան մշակույթներին։ Այդ ժամանակաշրջանում ավելի շատ մնացել են բրոնզ սերպեր, առանց քարի պատրաստված փայտե կառույցների մնացորդներ։

Հալշտատյան դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթյա դար, որը Սլովակիա է եկել մեր թվարկությունից 800 տարի առաջ, ենթադրվում է, որ այստեղ է եկել Իտալիայից կամ էլ Անատոլիայից։ Հալշտատյան դարում, ի շնորհիվ հիանալի կլիմայի, Սլովակիայում ստեղծվել են երկաթը, օլովայի, ոսկին և կերակրի աղը։ Հայտնվել են նաև գոնչարյան շրջանը։ Շարունակվել են սոցիալական տարանջատումները։

Այդ ժամանակներում Սլովակիայի շրջանում մեծ կարևորություն են տվել հալշտատյան մշակույթին, կուշտանովիցկայա մշակույթին, վեկերցուգսկայա մշակույթին, իսկ հյուսիսային հատվածում շարունակվում էր լուժինյան մշակույթի զարգացումը։ Հնարավոր է նաև, որ Սլովակիայում այս ժամանակաշրջանում ապրել են Կիմերներ։

Նախապատմական դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատենական շրջան և Հռոմեական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական հաղորդագրություն Տրենչինի քարի վրա

Մ.թ.ա. 1 հազարամյակում Սլովակիայում ապրում էին Կելտերը, նրանք համարվում են Սլովակիայի տարածքում առաջին մարդիկ, և նրանց հիմնական մշակույթը համարվում էր գալշտատսկի մշակույթը։ Կելտերը Սլովակիա են եկել Գերմանիայից, Ֆրանսիայից և Ալպերից։ Այստեղ ժամանելով նրանք իրենց դարձրեցին տեղացիներ։ Գալշտատկի մշակույթից հետո այստեղ եկավ լատենական մշակույթը, որը նույնպես մեծ դեր ուներ կելտերի կյանքում։

Լատենական շրջանի վերջերում նրանք կառուցեցին մի քանի հիանալի ամրոցներ, որոնցից էր օրինակ օպիդումների կառուցած Բրատիսլավսին։ Նրանց մեծ մասը ապրել են սարքելով իրենց համար զենքեր, նրանց տները հիմնականում եղել են անտառներում, բայց դրա հետ մեկտեղ նրանք ապրել են նաև քարե ամրոցներում։ Կելտերը եղել են շատ հմուտ արհեստավորներ, դարբիններ, բրուտներ, ֆերմերներ, առևտրականներ։

Մ.թ.ա. 2 դարի վերջերում Սլովակիա են գալիս դակերը, ովքեր ապրում էին այժմյան Ռումինիայի տարածքում։ Դակսյան առաջին արքայի՝ Բուրեբեստի օրոք, բոլոր դակերը տեղափոխվում են Դակիյա, որն էլ գտնվում էր Սլովակիայի հարավային հատվածում, և այնտեղից նրանք դուրս են հանում կելտերին։ Դրանից հետո մ.թ.ա. 10 թվականին հռոմեացիները հաղթում են դակերին և հարավային Դակիայում հաստատում են Հռոմեական կայսրության կարգերը։ Հռոմեացիները նաև հիմնել են մի քանի գյուղեր արևմտյան Սլովակիայում։ Դակսյան բնակչությունը Սլովակիայից անհետացել են մ.թ. 1 դարում, ավելի շատ նրանք ապրել են արևելյան հատվածում։