Խորվաթիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամբողջ իր պատմության ընթացքում տարածքը, որտեղ այժմ գտնվում է Խորվաթիայի Հանրապետությունը, տարբեր ազգերի, լեզուների և կրոնների շփման գոտի էր՝ անընդհատ իր վրա զգալով տարբեր կենտրոնների քաղաքական և մշակութային ազդեցությունը։ VII դարում՝ խորվաթների այստեղ գալու պահին, այս հողերը գտնվել են Արևելյան և Արևմտյան Հռոմեական կայսրությունների սահմանների միջև։ IX դարում այստեղ բախվել են Բյուզանդիայի և Ֆրանկական թագավորության շահերը։ XI դարում անկախ Խորվաթիան իր բարգավաճման գագաթնակետին է հասել՝ դառնալով Բալկանյան տարածաշրջանի հզոր թագավորություններից մեկը։ Ավելի վաղ խորվաթական տարածքները վերահսկում էին Հունգարական թագավորությունը, Վենետիկի Հանրապետությունըը, Ավստրո-Հունգարիան և Օսմանյան կայսրությունը։ XX դարի ընթացքում Խորվաթիան բազմիցս հակամարտության ասպարեզ է դարձել կաթոլիկ խորվաթների, ուղղափառ սերբերի և իսլամադավան բոսնիացիների միջև։