Մալդիվների պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մալդիվների պատմություն (անգլ.՝ History of the Maldives), Մալդիվները բաղկացած է Հնդկական օվկիանոսում գտնվող մոտ 1200 կղզիներից[1]։ Մ.թ. 1-ին հազարամյակում բնակչությունը կազմված էր սինգալների ցեղերից, հնդիկներից, մալայացիներից, որոնք դավանում էին բուդդիզմ։

Հին և միջնադարյան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզեխումբը բնակեցվել է ավելի քան երկու հազար տարի առաջ ժամանակակից Շրի Լանկայից և Հնդկաստանից եկած ներգաղթյալներով։ Առաջին մալդիվցիները ոչ մի հնագիտական մնացորդ չեն թողել։ Նրանց շենքերը, հավանաբար, կառուցված էին փայտից, արմավենու տերևներից և այլ շուտ փչացող նյութերից, որոնք արագորեն քայքայվում էին արևադարձային կլիմայի օդում և աղում։ Ավելին, ղեկավարները չէին ապրում մեծ պալատական շինություններում, և նրանց կրոնը չէր պահանջվում կառուցել մեծ տաճարներ[2]։

Մալդիվյան բանավոր, լեզվաբանական և մշակութային ավանդույթների և սովորույթների համեմատական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենավաղ բնակիչներից մեկը եղել է թամիլաների հետնորդներից Սանգամ ժամանակաշրջանի (Մ.թ ա. 300 - մ.թ.ա. 300 թվական) հնագույն Թամիլակամից[3]։

5-7-րդ դարերում կղզիներում հայտնվել են արաբները և պարսիկները։

Մինչև 12-րդ դարը մալդիվացիները դավանել են բուդդիզմ[4], սակայն 1153 թվականին Մալդիվներում ափ է իջել իսլամի արաբ քարոզիչներից մեկը։ Նա գործել է շատ ակտիվ, և շուտով ամբողջ բնակչությունը ընդունել է իսլամ։ Քարոզիչն ինքն իրեն Մուհամեդ ուլ-Աբդալ անունով սուլթան է հռչակել և դարձել է դինաստիայի հիմնադիրը, որը երկար ժամանակ ղեկավարել է Մալդիվներում։

Եվրոպական ներթափանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1558 թվականին պորտուգալացիները գրավել են Մալեն և այնտեղ ամրոց կառուցել։ Սակայն արդեն 1573 թվականին մալդիվցիները ոչնչացրել ու վտարել են պորտուգալացիներին։ Այնուհետև կղզեխմբում փորձել են ամրապնդվել հոլանդացիները, նույնպես անհաջող։

1887 թվականին Բրիտանիան իր պրոտեկտորատն է հաստատել Մալդիվներում։

Սուվադիվե կղզեխմբի օղակղզիում ստեղծվել է Սուվադիվեի Միացյալ Հանրապետություն անջատ պետությունը։

Անկախ Մալդիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի ապրիլին մալդիվացիները ապստամբել են բրիտանական տիրապետության դեմ։ Ապստամբները քանդել են օդանավակայանը և պաշարել բրիտանական ադմինիստրատորի նստավայրը։

1965 թվականի հուլիսի 26-ին Բրիտանիան Մալդիվներին անկախություն է շնորհել։

1968 թվականի նոյեմբերի 11-ի անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա Մալդիվները հռչակվել է հանրապետություն։

1978 թվականից Մալդիվները ղեկավարել է նախագահ Մոմուն Աբդուլ Գայումը (6 անընդմեջ հնգամյա ժամկետ)։

2004 թվականի օգոստոսին Մալդիվների մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո Գայումը խոստացել է ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել և ընդլայնել քաղաքական ազատությունները։ 2005 թվականին թույլատրվել են քաղաքական կուսակցությունները։ Խոստացվել էր նաև 2008 թվականին անցկացնել նախագահական առաջին ընտրությունները մի քանի թեկնածուների մասնակցությամբ։

2008 թվականի հոկտեմբերին Մալդիվների Հանրապետության առաջին նախագահը, որը ընտրվել է համաժողովրդական քվեարկության արդյունքում, դարձել է Մոհամեդ Նաշիդը։ 2012 թվականի փետրվարի 7-ին բողոքի ակցիաները, որոնց միացել էր ոստիկանությունը, հանգեցրել են նրա հրաժարականին (Մալդիվներում պետական հեղաշրջում (2012))։

2018 թվականի փետրվարի 5-ին նախագահ Աբդուլ Յամինը երկրում երկու շաբաթով հայտարարել է արտակարգ դրություն։ Երկրի նախկին նախագահ Աբդուլ Գայումը ձերբակալվել է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Maldives | history - geography». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  2. Kalpana Ram, Mukkuvar Women. Macquarie University. 1993
  3. Xavier Romero-Frias, The Maldive Islanders, A Study of the Popular Culture of an Ancient Ocean Kingdom. Barcelona 1999, ISBN 84-7254-801-5.
  4. «Мальдивы». Большая Советская Энциклопедия. bse.sci-lib.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  5. «На Мальдивах ввели чрезвычайное положение - 24 Канал». 24 Канал. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալդիվների պատմություն» հոդվածին։