Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ցխինվալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Армянская Церковь Сурб Аствацацин (Цхинвал).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան/Հարավային Օսիա Ցխինվալ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎրաստանի թեմ
Հոգևոր կարգավիճակգործում է որպես ուղղափառ
Ներկա վիճակբավարար
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված1718
Շինանյութաղյուս
Կոորդինատներ: 42°13′7.0000000996082″ հս․ լ. 43°58′1.0000000984115″ ավ. ե. / 42.218611111138777403° հս․. լ. 43.966944444471778297° ավ. ե. / 42.218611111138777403; 43.966944444471778297

Սուրբ Աստվածածին եկեղեցի (վրաց.՝ ცხინვალის ღვთისმშობლის მიძინების საკათედრო ტაძარი)՝ ի սկզբանե հայկական եկեղեցի Վրաստանի[1] Ցխինվալ քաղաքում։ Այժմ եկեղեցին գործում է որպես ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցուն այլևս չի պատկանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Inscription of Tskhinvali Cathederal.jpg
Եկեղեցին

Համաձայն եկեղեցու հարավային ճակատում ագուցված սալիկի 10 տողով փորագրված վրացագիր արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1718 թվականին[2]։ Ըստ այդ արձանագրության հայտնի է եկեղեցու կառուցման ժամանակը և երեցփոխնեի անունները՝ Գեորգու որդիներ Կայխոսրոն և Պարսադանը և Կայխոսրոի որդի Գիվին[3]։ Հետագա տասնամյակներին, այն է՝ շուրջ մեկ դար եկեղեցու գործունեությանը վերաբերող տվյալներ հայտնի չեն։

1849 թվականին Ցխինվալի հայերը, որ կազմում էին շուրջ 100 տուն, ունեին «... եկեղեցի գմբեթաձև, երկուս քահանայս՝ անտեղեակս լեզուի Հայոց...[2]»։ 1860 թվականին 2140 ռուբլի ծախսով նախատեսվում էին մի շարք նորոգումներ[2]։1866 թվականին եկեղեցու երեցփոխ Սաղինո Մուրադյանցը հոգևոր իշխանություններին ներկայացրել էր անհրաժեշտ նոր նորոգումների ծախսի նախահաշիվը (771 ռուբլի)։ Մասնավորապես այդ անգամ էլ ծրագրվում էր կղմինդրով ծածկել տանիքը և սվաղել վնասված որմերը[2]։ 1884 թվականի համար ևս վկայված է, որ ցխինվալաբնակ հայերը «... մի փոքր ուսումնարան և շքեղ եկեղեցի ունեին...»[4]

Հերթական նորոգությունն իրականացնելու նպատակով դրամական միջոցների հանգանակում սկսելու թույլտվություն ձեռք բերելու համար 1913 թվականին հոգաբարձուների նորընտիր կազմը (Ստեփան Ղվիթիսծղալոբյան, Օհանյանց, Լևոն Խախանյանց և Բարսեղ Յարալյանց) գրագրություն են սկսել։ Անհրաժեշտ գումարը կազմում էր 1728 ռուբլի 63 կոպեկ[5]։

1822 թվականին եկեղեցում քահանայագործել էր Դավիթ Յարալյանցը, իսկ 1847 թ.-ին եկեղեցու երեցփոխ է հիշվում Սիմեոն Մելքոնյանցը[2]։

2008 օգոստոս[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի 7-ից 8-ի գիշերը Ցխինվալի ճակատամարտի ընթացքում անմիջապես տաճարը քիչ է վնասվել, ճեղքվածքների մեջ էր միայն հիմքը, իսկ եկեղեցուց 15 մետր հեռավորության վրա ուղիղ հարվածով քանդված են եղել օժանդակ սենյակները, ինչպես նաև կառույցների վերնամասերը[6][7]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին պատկանում է գմբեթավոր տիպին։ Կառուցվել է աղյուսից։ Ճակատային պատերի որմածքի մեջ մեծ խաչեր են տեղադրված, իսկ տաճարի գմբեթի կամարները ստեղծում են նրա վառ տեսքը։

Եկեղեցական-ծխական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

1868 թվականին եկեղեցուն կից բացվել էր ծխական դպրոցը։ Վերջինիս նշանակությունը խիստ մեծ էր ցխինվալաբնակ վիրախոս հայերի շրջանում[2]։ Դպրոցն առանձնապես ծաղկեց 1877 թ.-ից հետո, երբ նրան հոգաբարձու նշանակվեց Հովհաննես Մեբրնությանցը[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այդ տարածքը այժմ գտնվում է մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության վերահսկման տակ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 60:
  3. Տեսչական ակտ Վրաստանի և Հարավային Օսիայի միջև տեղի ունեցած զինված հակամարտության գոտում (ռուս.)
  4. «Նոր Դար», 1884, թիվ 20, էջ 2
  5. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 11782, թերթ 1
  6. Գնդակահարված պատմություն։ Հարավային Օսիայում հաշվել են մշակութային կորուտները (ռուս.)
  7. Սուրբ Աստվածածին տաճարը (ռուս.)
  8. «Մշակ», 1877, թիվ 16