Ռուսթավելու պողոտա
Ռուսթավելու պողոտա վրաց.՝ რუსთაველის გამზირი | |
---|---|
Երկիր | Վրաստան |
Գտնվում է | Թբիլիսի |
Երկարություն | 1,5 կմ |
Նախկին անվանում | Գոլովինի պողոտա |
Անվանվել է | Շոթա Ռուսթավելի |
Ռուսթավելու պողոտա (վրաց.՝ რუსთაველის გამზირი), Թբիլիսիի կենտրոնական փողոցը։ Կոչվել է ի պատիվ միջնադարյան վրացի գրող Շոթա Ռուսթավելու։ Պողոտան, որի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1,5 կմ, ձգվում է Ազատության հրապարակից մինչև Ռուսթավելու հրապարակ։
Մինչ 1918 թվականը կոչվել է Գոլովինի պողոտա[1]՝ ի պատիվ ռուս գեներալ Եվգենի Գոլովինի։
Ռուսթավելու պողոտայում են տեղակայված կառավարական, հասարակական, մշակութային ու առևտրական բազմաթիվ կառույցներ, որոնցից են Վրաստանի խորհրդարանը, Կաշվեթի եկեղեցին, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, Վրաստանի ազգային թանգարանը, Թբիլիսիի Զ. Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնը, Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնը, Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնը և այլն։ Պողոտայի երկու կողմերում տնկված են սոսիներ։
Ռոսթավելու պողոտայում են տեղի ունեցել 1989 թվականի Թբիլիսյան դեպքերը, 1991 թվականի դեկտեմբերի ու 1992 թվականի հունվարի արյունալի իրադարձությունները, ինչպես նաև հակակառավարական ցույցեր 2007 և 2011 թվականներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вокруг Света — Под Святой горой (ռուս.)