Դավիթ Աղմաշենեբելու պողոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Աղմաշենեբելու պողոտա
დავით აღმაშენებლის გამზირი
Marjanishvili Square, Tbilisi 2015.jpg
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
Գտնվում էԹիֆլիս
Պատմական շրջանՇուգուրեթի
ՄետրոՄարջանիշվիլի
Նախկին անվանումՄիխայիլովսկի պողոտա, Պլեխանովի պողոտա
Կոորդինատներ: 41°42′37.000008099994″ հս․ լ. 44°47′45.999996099994″ ավ. ե. / 41.71027778002777353° հս․. լ. 44.79611111002777335° ավ. ե. / 41.71027778002777353; 44.79611111002777335
Wikimapia-ում

Դավիթ Աղմաշենեբելու պողոտա (վրաց.՝ დავით აღმაშენებლის გამზირი), փողոց Թբիլիսիում, Շուգուրեթի պատմական շրջանում, ձգվում է Սաարբրյուքենի հրապարակից մինչև Ծաբաձե փողոց։ Քաղաքի գլխավոր փողոցներից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցի նախնական անունը եղել է Միխայիլովսկի պողոտա (1851 թ.)։ Կառուցվել է հին Ավչալի փողոցին զուգահեռ։ 1735 թվականի քարտեզագիր Վախուշտի Բագրատիոնիի նախագծով՝ ժամանակակից պողոտայի սկզբնամասում ցուցադրված է Ախալսոփելի գյուղը, իսկ 1800 թվականի նախագծով՝ այստեղ ցուցադրված է Կուկիա գյուղն իր եկեղեցիով, տարածքը շրջապատված է բերդապարսպով, իսկ շուրջը տարածվում է ընդարձակ մասնավոր այգի։

1818 թվականին այստեղ առաջացել է Ալեքասնդերդորֆ բնակավայրը (կոչվել է ի պատիվ թագավորող ռուս միապետի), որտեղ բնակվում էին վյուրթեմբերգյան գերմանացի-գաղութարարները, որոնք հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ, կառուցում ոռոգման ջրանցք։

1853 թվականին տարածքն ընդգրկվել է քաղաքային գծի մեջ։

Վերիի կամրջի շինարարությունից հետո երկու կողմերն էլ փողոցները սկսեցին կառուցել էկլեկտիկ ոճով։ Երբեմնի ընդարձակ այգիներից ներկայումս պահպանվել են միայն հատվածներ (ֆիլհարմոնիայի ամառային պարտեզ, Գորկու անվան ակումբի այգի (վարդերի պարտեզ), «Մուշթաիդի» պարկ)։ 1883 թվականին ձիաքարշը միացրել է պողոտան երկաթուղային կայարանին։

1918 թվականին պողոտան վերանվանվել է «Պլեխանովի պողոտա»՝ ի պատիվ այդ տարի մահացած ռուս հեղափոխական շարժման գործիչ Գեորգի Պլեխանովը։ 1825 թվականին պողոտային ավելացվել է Կայարանային փողոցը։

1930-ական թվականների առաջին կեսին պողոտայի վերջում կառուցվել է «Դինամո» մարզադաշտը՝ 30 000 հանդիսականի համար (քանդակագործ՝ Ա. Կուրդիանի, Ն. Գրինևսկու մասնակցությամբ)։

1940-ական թվականներին քանդվել է Սուրբ Պետրոսի և Պողոսի լյութերական եկեղեցին (ճարտարապետ՝ Լ. Բիլֆելդ)։ Քանդված շինության վայրում կառուցվել է Մարջանիշվիլու հրապարակը։

1953 թվականին Վերիի հին կամրջի վերակառուցումը (Ստալինի կամուրջ, ճարտարապետ՝ Մ. Մելիա, ճարտարագետ՝ Գ. Ճոմախիձե) վերակենդանացրել է քաղաքի աջ և ձախ հատվածների տրանսպորտային հաղորդակցությունը։

1966 թվականի հունվարի 11-ին բացվել է Մարջանաշվիլու անվան մետրո-կայարանը։

Ժամանակակից անվանումը ստացել է ի պատիվ Վրաստանի արքա Դավիթ IV Շինարարի (Աղմաշենեբլի)։ 2011 թվականի նոյեմբերի 23-ին՝ «Գիորգոբա» ուղղափառ տոնի օրը և ի պատիվ «Վարդերի հեղափոխության» 8-րդ ամյակի, տեղի է ունեցել պողոտայի վերանորոգված մասի հանդիսավոր բացում[1][2]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի երաժշտության պետական կենտրոն
Երկաթուղագործների մշակույթի պալատ
«Ապոլլո» կինոթատրոն
  • Տուն 27, Մենտաշևի եկամտային շենք (ճարտարապետ՝ Կ. Ա. Սարգսյան)[3]
  • Տուն 36, Ճավճանիձեի անվան նախկին շենք,
  • Տուն 38, «Կոլխիդա» նախկին կինոթատրոն,
  • Տուն 52, Լև Տոլստոյի հուշատախտակ (բանաստեղծը իջևանել է այստեղ 1851 թվականին),
  • Տուն 58, Միխայիլովսկի հիվանդանոց (1922 թվականի հուլիսի 14-ին հիվանդանոցում մահացել է հարևան փողոցում վրաերթի ենթարկված ականավոր հեղափոխական Կամոն),
  • «Վարդերի զբոսայգի» (1892 թ., ճարտարապետ Լ. Բիլդֆելդ, խորհրդային շրջանում՝ Մաքսիմ Գորկու այգի),
  • Տուն 59, բնակելի տուն (1950 թ., ճարտարապետ՝ Ի. Չխենկելի),
  • Տուն 99, Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոն,
  • Տուն 103, «Վետցել» նախկին հյուրանոց (1911 թ., ճարտարապետ՝ Լ. Բիլդֆելդ, խորհրդային տարիներին՝ «Ռուսթավի» հյուրանոց, տիկնիկային թատրոն),
  • Տուն 115, Ալբերտ Զելցմանի նախկին տուն,
  • Տուն 123, Երկաթուղագործների մշակույթի նախկին տուն (1950 թ., ճարտարապետ՝ Գաբրիել Տեր-Մելիքով),
  • Տուն 125, Վրաստանի երգի պետական կենտրոն (խորհրդային տարիներին՝ Վրաստանի ֆիլհարմոնիա),
  • Տուն 127, խորհրդային տարիներին՝ «Ամիրանի» կինոթատրոն,
  • Տուն 128, Ղաջարիների նախկին տուն (1893 թ., ճարտարապետ՝ Պ. Շտերն),
  • Տուն 135, «Ապոլլո» կինոթատրոն, խորհրդային տարիներին՝ «Հոկտեմբեր» (1909 թ.),
  • Տուն 138, Վաճառական Մելիք-Դադայանի եկամտաբեր տուն (ճարտարապետ՝ Գ. Տեր-Մելիքով),
  • Տուն 148, Կադետական նախկին մասնաճյուղ,
  • Տուն 150, Թբիլիսիի երկրաֆիզիկական նախկին աստղադիտարան, 1899-1901 թվականներին ապրել և աշխատել է Իոսիֆ Ստալինը,
  • Տուն 157, Վրաց-ռուսական հասարակական կենտրոն, պատին Դավիթ Աղմաշենեբլու պատկերով խճանկար կա,
  • Տուն 164, «Վրացֆիլմ» կինոստուդիա (1927-1930 թթ., ճարտարապետ՝ Մ. Բուզ-օղլի),
  • Տուն 182, Վ. Աբաշիձեի անվան Վրաստանի երաժշտական կոմեդիայի թատրոն,
  • «Մուշթաիդի» այգի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Т. Р. Квирквелия Архитектура Тбилиси. М.: Стройиздат, 1985