Կուսանաց վանք (Անի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կուսանաց վանք (այլ կիրառումներ)
Կուսանաց վանք (Անի)
Վանքային համալիր

Կուսանաց վանքը

ՏեղադրությունԱյրարատ, Անի
ԱշխարհԱյրարատ
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿիսավեր
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
##Կուսանաց վանք (Անի) (Թուրքիա)
Set01-church1.svg
##Կուսանաց վանք (Անի) (Մեծ Հայք)
Set01-church1.svg
40°45′50.05″ հս․ լ. 43°43′32.11″ ավ. ե. / 40.7639028° հս․. լ. 43.7255861° ավ. ե. / 40.7639028; 43.7255861Կոորդինատներ: 40°45′50.05″ հս․ լ. 43°43′32.11″ ավ. ե. / 40.7639028° հս․. լ. 43.7255861° ավ. ե. / 40.7639028; 43.7255861

Կուսանաց վանք, հայկական վանք Անիում։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը գտնվում է քաղաքից դուրս՝ Ախուրյան գետի ափին գտնվող ժայռի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը կառուցված է Սուրբ Հռիփսիմեի զոհված կույսերի հիշատակին և ամենայն հավանականությամբ որպես ապաստան է ծառայել միանձնուհիների համար։ Բակի ներսում կան մի քանի շինությունների ավերակներ։ Դրանցից ամենանշանակալիցը ենթադրաբար 13-րդ դարում կառուցված փոքր եկեղեցին է։ Չնայած եկեղեցու վրա չկան արձանագրություններ, սակայն Սուրբ Գրիգոր եկեղեցու արձանագրություններից մեկում խոսվում է մոտակայքում գտնվող Բեխենց անունով մի վանքի մասին, որը վերանորոգվել է Տիգրան Հոնենցի կողմից։ Որոշ հետազոտողներ կարծիք են հայտնում, որ Բեխենցը հենց Կուսանաց վանքն է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի հատակագիծը

Վանքը պարունակում է փորագրված զարդաքանդակներ, իսկ արտաքին որոշ հատվածները զարդարելու համար օգտագործվել է ներկ։ Վանքը կառուցվել է կարմրավուն քարից։

Ներսի հատվածը հասարակ է, առանց որմնանկարների։ Մուտքի առջև ժամանակին գտնվել է գավիթ։ Եկեղեցուն հարավից միանում է մատուռ։

Չնայած բազմաթիվ աբսցիսներով կենտրոնագմբեթ եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ նորություն չէ, սակայն բնութագրական չէ այսքան ուշ ժամանակաշրջանի։