Թբիլիսիի սպորտի պալատ
![]() | |
Տեսակ | սպորտի պալատ |
Մարզաձև | բասկետբոլ, ձեռքի գնդակ, ձյուդո, թենիս, բոքս |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | ![]() |
Տարողություն | 9700 |
Բնակիչ | Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքական |
Հիմնադրված է | մայիսի 12, 1961 |
Բացված | մայիսի 12, 1961 |
Ճարտարապետ | Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի |
Վերանորոգվել է | 2007 թվական |
Իրադարձություններ | Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Թբիլիսիի սպորտի պալատ (վրաց.՝ თბილისის სპორტის სასახლე), մարզական համալիր, որը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։
Արենան օգտագործվում է բասկետբոլի, ձեռքի գնդակի, ձյուդոյի, թենիսի և բռնցքամարտի մարզումների և մրցաշարերի համար։
Այն բանից հետո, երբ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլին հաղթանակ տարավ Մանկական Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում, պարզ դարձավ այն, որ 2017 թվականի Մանկական Եվրատեսիլն անց է կացվելու հենց այստեղ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թբիլիսիի սպորտի պալատը կառուցվել է 1961 թվականին, իսկ նույն տարվա մայիսի 26-ին տեղի է ունեցել համալիրի բացման արարողությունը։
Համարվում է վրացական «Դինամո Թբիլիսի» բասկետբոլային ակումբի տնային մարզադաշտը[2]։ Այն խոշորագույն բասկետբոլային արենան է հետխորհրդային երկրներում։ Այն կառուցվել է ճարտարապետ Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլիի, Յուրի Կասրաձեի, Բարա Ջափարիձեի և Դավիթ Կաճայայի։
2007 թվականին այն վերանորոգվել է և օգոստոսի 22-ին վերաբացվել։
Նախագծվում է անցնացնել վերակառուցողական աշխատանքների երկրորդ փուլը, որի ժամանակ կվերանորոգվի շենքի տանիքը։ Վերանորոգման ընդհանուր արժեքը գնահատվում է 5 միլիոն ԱՄՆ դոլար։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սպորտը Վրաստանում` Թբիլիսիի սպորտային պալատ
- ↑ «Դինամո Թբիլիսի սպորտային ակումբի պատմությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին։ Վերցված է 2017-05-02
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թբիլիսիի սպորտի պալատ կատեգորիայում։ |