Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքական
ՖԻԲԱ վարկանիշ | 47▲7[1] | ||||
---|---|---|---|---|---|
ՖԻԲԱ-ի անդամ | 1992 թվական | ||||
ՖԻԲԱ-ի տարածաշրջան | ՖԻԲԱ Եվրոպա | ||||
Ազգային ֆեդերացիա | Վրաստանի Բասկետբոլի Ֆեդերացիա | ||||
Մարզիչ | ![]() | ||||
Օլիմպիական խաղեր | |||||
Մասնակցություն | 0 | ||||
Մեդալներ | չկա | ||||
Աշխարհի առաջնություն | |||||
Մասնակցություն | 0 | ||||
Մեդալներ | 0 | ||||
Տարածաշրջանի առաջնություն | |||||
Մասնակցություն | 3 (առաջին անգամ՝ 2011 թվականին) | ||||
Մեդալներ | 0 | ||||
Համազգեստ | |||||
|
Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքական (վրացերեն՝ საქართველოს ეროვნული საკალათბურთო ნაკრები), ազգային հավաքական, որը ներկայացնում է Վրաստանը բասկետբոլի միջազգային մրցարշարերում և այլ հանդիպումներում: Վերահսկվում է Վրաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից:
Վրաստանի բասկետբոլի ֆեդերացիան ստեղծվել է 1991 թվականի հունիսի 4-ին, այն բանից հետո, երբ Վրաստանը անկախացավ Խորհրդային միությունից: 1992 թվականից ի վեր այն Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԲԱ-ի անդամ է:
Վրաստանի հավաքականն իր առաջին պաշտոնական հանդիպումն անց է կացրել 1995 թվականին՝ մրցելով Լեհաստանի դեմ: Հավաքականը Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում իր առաջնամուտը կատարել է 2011 թվականին: Աշխարհի առաջնության մրցաշարերի երբևէ չի մասնակցել:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1991 թվականը Վրաստանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության մաս է կազմել և դա է պատճառը, որ վրաստանաբնակ բոլոր բասկետբոլիստները ստիպված են եղել հանդես գալ ԽՍՀՄ-ի բասկետբոլի հավաքականում:
Վրացի մի շարք բասկետբոլիստներ խորհրդային տարիներին արժանացել են օլիմպիական խաղերի մեդալների, իսկ ոմանք էլ հանդես են եկել ազգային հավաքականում:
Խորհրդային շրջանի վրացի բասկետբոլիստներից առանձնանում են Զուրաբ Սականդելիձեն, Նոդար Ջորջիկիան, Միխեիլ Քորքիան, Լևան Մոսեշվիլին, Վլադիմեր Ուգրեխելիձեն, Օթար Քորքիան, Գուրամ Մինաշվիլին և այլք:
Անկախ Վրաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միությունից անկախություն ձեռք բերելուց հետո Վրաստանի ազգային հավաքականը Եվրոպայի խոշորագույն բասկետբոլային միավորման՝ Եվրոբասկետին անդամակցելու մի քանի անհաջող փորձեր է կատարել: Մինչ այդ վրացի բասկետբոլիստները խաղացել են Բասկետբոլի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: 2009 թվականին Վրաստանի հավաքականը տոնել է իր առաջին հաղթանակը՝ Բելառուսի դեմ խաղից հետո
2011 թվականին Բասկետբոլի եվրոպական ֆեդերացիան ընդլայնել է իր սահմանները՝ 16 տեղի փոխարեն սահմանելով 24 տեղ: Այս իրադարձությունից հետո Վրաստանի բասկետբոլի հավաքականը դառնում է Եվրոբասկետի անդամ և առաջին անգամ որակավորվում է մրցույթին մասնակցելու համար: Այդ ժամանակից ի վեր վրացիները խաղում են ամեն մրցաշարում:
Առաջին մրցաշարում Վրաստանի հավաքականը համալրեց D խմբի շարքերը: Շուտով վրացի բասկետբոլիստները իրար հետևից պարտվել են Բելգիայի և Ուկրաինայի հավաքականներին՝ լքելով մրցաշարը: 2013 թվականի մրցաշարում Վրաստանը չի տոնել ոչ մի հաղթանակ և այն ավարտել է բացարձակ պարտություններով:
Երրորդ անգամ Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում Վրաստանը որակվել է 2014 թվականին: Երեք անընդմեջ հանդիպումներում Վրաստանը տանուլ է տվել խաղը, սակայն եզրափակիչ հանդիպման ժամանակ վրացիներին հաջողվում է հաղթել Մակեդոնիայի հավաքականին՝ «90-75» հաշվով: Այս մրցաշրջանում վրացիների վերջին հանդիպումը եղել է ընդդեմ բալկանյան բասկետբոլային հսկայի՝ Խորվաթիայի հավաքականի: Այստեղ վրացիներն անզոր եղան և ջախջախիչ պարտություն կրեցին: Շուտով նրանք պարտվեցին նաև Լիտվայի հավաքականին:
2017 թվականի որակավորման փուլի ընթացքում Վրաստանն առավելության հասավ Չեռնոգորիայի նկատմամբ՝ «90-84» հաշվով: Վրաստանի հավաքականի հիմնական թիմում հանդես են գալիս Զազա Պաչուլիան (ավագ), Վիկտոր Սանիկիձեն, Մանուչար Մարկոյիշվիլին, Թոռնիկե Շենգելիան, Գիորգի Ցինցաձեն և Գիորգի Շերմադին:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՖԻԲԱ Միջազգային դասակարգում, տղամարդկանց առաջնություն՝ FIBA.com»։ FIBA.com (անգլերեն)։ Վերցված է հունվարի 28, 2017