Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի
Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի | |
---|---|
Ի ծնե | Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի ვლადიმერ [ლადო] ალექსი-მესხიშვილი |
Ծնվել է | 1915 սեպտեմբերի 15 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | հունիսի 21, 1978 | (տարիքը 62)
Ազգություն | վրացի |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Վլադիմիր (Լադո) Ալեքսի-Մեսխիշվիլի (վրաց.՝ ვლადიმერ [ლადო] ალექსი-მესხიშვილი, սեպտեմբերի 15, 1915 - հունիսի 21, 1978), խորհրդային շրջանի մրցանակակիր վրացի ճարտարապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլին ծնվել է Թիֆլիսում, իրավաբան, քաղաքական գործիչ Շալվա Ալեքսի-Մեսխիշվիլու ընտանիքում։ Նրա պապը՝ Լադո Ալեքսի-Մեսխիշվիլին, եղել է թատրոնի դերասան։ Վլադիմիրն ամուսնացել է երկու անգամ։ Երկրորդ կինը ռեժիսոր Լանա Ղողոբերիձեն է (1958)։ Ունեցել է չորս երեխա, այդ թվում ԱՄՆ-ում բնակվող դիզայներ Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլին։
![]() | |
---|---|
![]() |
Vladimir Aleksi-Meskhishvili.[1] |
![]() |
Tbilisi Sports Palace, 1961 |
1939 թվականին ավարտել է Վրաստանի արդյունաբերական ինստիտուտը։ 1955 թվականից դասավանդել է Վրաստանի տեխնիկական համալսարանում։
Ալեքսի-Մեսխիշվիլու կառուցած շենքերից են՝
- Ծղալտուբոյում «Իմերեթի» առողջարանը (համահեղինակ՝ Լ. Ջանելիձե, 1948–1957)
- Առանձնատներ Ծղալտուբոյում (1956–1962)
- Թբիլիսիի մարզապալատը (համահեղինակ՝ ճարտարապետ Ի. Կասրաձե և ինժեներ՝ Դ. Կաջարիա, 1961)
- «Իորի» ռեստորանը Թբիլիսիի ջրամբարի մոտ (1962)
- Կառավարության հանգստյան տների համալիրը Պիցունդայում (1962)
- Վրաստանի ագրարային համալսարանը (Գ. Գաբաշվիլիի հետ, 1967)
- Թբիլիսիի մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանը (1967)
- Թբիլիսիի շախմատի պալատը (Գ, Գուդուշաուրիի հետ, 1974)[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Photo #89907: Vladimir Aleksi-Meskhishvili, an architect. RIA Novosti. Accessed on January 3, 2010
- ↑ (ռուս.) Алекси-Месхишвили Владимир Шалвович(չաշխատող հղում). Great Soviet Encyclopedia. Accessed on January 3, 2010