Jump to content

Լանա Ղողոբերիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանա Ղողոբերիձե
ლანა ღოღობერიძე
Ծնվել էհոկտեմբերի 13, 1928 (96 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1953) և Թբիլիսիի պետական համալսարան (1950)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր, դիվանագետ, քաղաքական գործիչ, սցենարիստ և թարգմանչուհի
Պարգևներ
IMDbID 0324683

Լանա Գոգոբերիձե (վրաց.՝ ლანა ღოღობერიძე, հոկտեմբերի 13, 1928(1928-10-13)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացի կինոռեժիսոր, քաղաքական գործիչ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1953 թվականին՝ Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի արվեստանոց)։

Կինոռեժիսուրա է դասավանդում Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանում։ 1957 թվականից Վրացֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր է։

Գոգոբերիձեի արկածային և վավերագրական ֆիլմերն արժանացել են տարբեր միջազգային մրցանակների։ Նրա «Ցերեկը երկար է քան գիշերը» («Երկար գիշերվա օրը») ֆիլմը 1984 թվականին ներկայացվել է Կաննի կինոփառատոնում[3]։ Նույն թվականին Գոգոբերիձեն եղել է Բեռլինի 34-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[4]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1995 թվականներին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։ 2004 թվականին եղել է Վրաստանի դեսպանը Ֆրանսիայում։

1958 թվականին ամուսնացել է ճարտարապետ Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլու հետ։
Ունի երկու դուստր[5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Лана Гогоберидзе. К. Д. Церетели. 1987

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Festival de Cannes: Day Is Longer Than Night». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
  4. «Berlinale: 1984 Juries». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. Gwendolyn Audrey Foster (1995), Women Film Directors: An International Bio-Critical Dictionary, pp. 148-9. Greenwood Press, ISBN 0-313-28972-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]