Օշկվանք
Օշկվանք
| |
| Վանքային համալիր | |
|---|---|
Օշկվանքը | |
| Տեղադրություն | |
| Աշխարհ | Տայք |
| Պատմական երկիր | Տայքի կյուրոպաղատություն |
| Կրոնադավանանք | հայ-քաղկեդոնական |
Պատմություն | |
| Հիմնադիր(ներ) | Դավիթ Կյուրոպաղատ |
| Նվիրված | Սբ. Հովհաննես Մկրտիչին |
Ճարտարապետություն | |
| Կարգավիճակ | խոնարհված |
| Ակտիվ է | Ոչ |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
| Կառուցման ավարտ | 973 |
| Ավերում | 15-րդ դար |
| 40°36′49″ հս․ լ. 41°32′31″ ավ. ե.HGЯO | |
Օշկվանք, հայ-քաղկեդոնական վանական համալիր պատմական Տայքի նահանգում։ Հիմնական եկեղեցին կառուցվել է 963-973 թվականներին և նվիրված է Սբ. Հովհաննես Մկրտիչին։ Ընդգրկում է եկեղեցին, սեղանատունը և մատենագրության վայրը։ Եկեղեցին տարածաշրջանի ամենամեծ խաչաձև գմբեթավոր եկեղեցին է, որն իր նշանակությունը պահպանել է մինչև XV դարի վերջը։ 1985 թվականին Թուրքիայի մշակույթի նախարարությունն ընդգրկեց համալիրը երկրի ազգային ժառանգության ցուցակում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է Տայքի Բագրատ և Դավիթ կյուարպաղատների կողմից 963-973 թվականներին։ Ատրպետի վկայությամբ Օշկվանքը Տայքի 7 հրաշալիքներից մեկն է և ամենանշանավորը։ Եկեղեցու կառուցման աշխատանքները ղեկավարել է Գրիգոր Օշկեցին, որին օգնել են Միքայելը և Հովնանը։ Եկեղեցու գմբեթն ունի 40 մ բարձրություն։ Եկեղեցին ունի 40 մ երկարություն և 34 մ լայնություն։
Այս հուշարձանը միշտ անվանվել է Օշկվանք կամ Էօշքվանք։ Եկեղեցու կառուցման ժամանակ գյուղի բնակիչները եղել են հայեր, դրա համար էլ հուշարձանի անվանման բաղկացուցիչ մաս դարձավ «վանքը»։
Օշկ գյուղը ամենայն հավանականությամբ համապատասխանում է Փարպեցու հիշատակած Աշունք գյուղին և ոչ մի կապ չունի մեգրելերեն «շքա» արմատի հետ, որը փորձում են հիմնավորել վրացի գիտնականները։ 19-րդ դարում ըստ Ատրպետի, մոռացության մատնված եկեղեցին իր պահպանության տակ էր վերցրել հայազգի մի կին։ 1985 թվականին Թուրքիայի մշակույթի նախարարությունն ընդգրկեց համալիրը երկրի ազգային ժառանգության ցուցակում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Ակոպով, Տայք. վարչաժողովրդագրական պատկերը XVI դարից XIX դարի I երեսնամյակը, Երևան, 2013։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրաստանը մշակութային ժառանգության յուրացման հարցում գնում է Ադրբեջանի հետքերով, PanARMENIAN.Net, 2008 թ․
- Օշկվանքի նորոգման գործը հանձնված է Վրաստանին, «Նորավանք» հիմնադրամ, 2008 թ․
- Հ. Մարության, Տայքի հուշարձանների շուրջը
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշկվանք» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 550)։ |

