Վրաստանի Ազգային բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վրաստանի Ազգային բանկ
Tbilisi, Georgia — Tbilisi Public Service Hall Building.jpg
Տեսակկենտրոնական բանկ
Հիմնադրված է1919
ՎայրԹիֆլիս
ԵրկիրՎրաստան
Կայքnbg.ge

Վրաստանի ազգային բանկ (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი), Վրաստանի կենտրոնական բանկ[1]: Վրաստանի ազգային բանկը ստեղծվել է ԽՍՀՄ Պետական բանկի Վրացական հանրապետական բանկի հիման վրա 1991 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի ազգային բանկը հիմնադրվել է 1919 թվականին[1], իսկ 1991 թվականին Խորհրդային միության փլուզումից հետո սկսել է գործել որպես ինքնուրույն ինստիտուտ։ Այդ ժամանակ Վրաստանի Վերին խորհրդի որոշման համաձայն՝ խորհրդային ֆինանսա-վարկային համակարգի հիման վրա ստեղծվեց Վրաստանի ազգային բանկը[2]:

Պաշտոնապես անկախ Վրացական կենտրոնական բանկը ստեղծվել է 1991 թվականի օգոստոսին, ընդունված «Վրացական Հանրապետության Ազգային բանկի մասին» օրենքի համաձայն։ Այդ ժամանակ է ընդունվել նաև «Վրաստանի Հանրապետության Ազգային բանկի մասին» օրենքը, որը արտահայտում էր Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ոլորտները դրամավարկային քաղաքականության բնագավառում։

Ազգային բանկի այսօրվա կարգավիճակը որոշված է Վրաստանի Սահմանադրությամբ: Համաձայն Սահմանադրության 95-րդ հոդվածի՝ Ազգային բանկը անկախ է իր գործունեության մեջ։ Ազգային բանկի իրավունքներն ու պարտականությունները, նրա գործունեության կարգը և անկախության երաշխիքները որոշվում են «Ազգային բանկի մասին» օրենքով, որը ընդունվել է Վրաստանի Խորհրդարանի կողմից 1995 թվականի հունիսի 23-ին[2]:

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային բանկի կարգավիճակը սահմանված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Համաձայն վերջինիս 95-րդ հոդվածի՝ բանկն անկախ է իր գործունեության մեջ։

Ազգային բանկն ազատ է իշխանության և Վրաստանի խորհրդարանի միջամտությունից, որն ամեն տարի հաստատում է դրամա-վարկային և արժութային քաղաքականության հիմնական ուղղությունները[2]:

Իրավունքներ և պարտականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային բանկի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Ազգային բանկի մասին» օրենքով, որն ընդունվել է 1995 թվականի հունիսի 23-ին։

Հիմնական իրավունքներն ու պարտականությունները.

  • դրամա-վարկային և արժութային քաղաքականության իրականացում,
  • բանկային վերահսկողության անցկացում,
  • մոնետար և ֆինանսական ոլորտների կառավարման իրականացում,
  • ազգային արժույթի սպառման ունակության և գների կայունության աջակցություն,
  • դրամա-վարկային համակարգի արդյունավետ գործունեության ապահովում,
  • համագործակցություն այլ երկրների ազգային բանկերի հետ[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]